Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Ակադեմիայի խոսքը հնչեց տարածաշրջանային հարթակում

Օրեր առաջ Վրաստանի Բաթումի քաղաքում տեղի ունեցավ Եվրոպական լիբերալ ֆորումի (ԵԼՖ) կողմից կազմակերպված «Ժողովրդավարությունը և լիբերալիզմը Հարավային Կովկասի տարածաշրջանում» թեմայով մեկշաբաթյա գիտաժողով-սեմինար: Սեմինարին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի տարբեր բուհերի ուսանողներ: Հայաստանյան պատվիրակության կազմում էին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրանտներ Լիլիթ Խուրշուդյանը, Գայանե Բեջանյանը և Տիգրան Էլբակյանը:

Գիտաժողովի ընթացքում մեր ուսանողները ներկայացրեցին ՀՀ պետական կառավարման ակադեմիան, նրա գործունեությունը, կրթական համակարգը, միջազգային կապերն ու համագործակցությունը այլ երկրների համապատասխան կրթական հաստատությունների հետ, ինչպես նաև Ակադեմիայի ուսանողական խորհուրդը:

Գիտաժողովի ընթացքում մասնակից երկրների կողմից քննարկվեցին Կովկասյան տարածաշրջանում առկա կոնֆլիկտային իրավիճակը, դրանց հաղթահարման ուղիները, մշակվեցին բազում նախագծեր, ինչպես նաև մասնակիցները հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց երկրների մշակույթը:

Հայկական պատվիրակությունը ողջ գիտաժողովի ընթացքում ցուցաբերեց բարձր ակտիվություն` մասնակցելով քննարկումներին և մի շարք նախագծերի մշակմանը: Ակադեմիայի ուսանողները մեր երկրի պատիվը բարձր պահեցին նաև մշակութային հարթակում` ներկայացնելով հայկական ավանդական երգն ու պարը:

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…