Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Ակադեմիայի ուսանողության  այցը  Գառնու հեթանոսական տաճար և Գեղարդավանք

    

Սեպտեմբերի 22-ին ՀՀՊԿԱ Ժամանցի հանձնաժողովի նախաձեռնությամբ ակադեմիայի ուսանողները այցելեցին Գառնու հեթանոսական տաճար, այնուհետև շրջայց կատարեցին Գեղարդավանքում:

ՀՀ ՊԿԱ ժամանցի հանձնաժողովի նպատակն է այս կերպ հետաքրքրություն մտցնել ակադեմիայի ուսանողների առօրյայում, նպաստել ուսանողների’ միմյանց հետ մտերմիկ միջավայրում ծանոթություններին և հետագա շփումներին:

Այցի ընթացքում կազմակեպրվեցին քննարկումներ մեր երկրի արտաքին և ներքին քաղաքականության, տնտեսության և մշակութային թեմաների շուրջ: Կազմակերպվեցին թե′ սպորտային, և թե′ ինտելեկտուալ խաղեր:

Հետաքրքրական էր, որ մասնակիցները հաճախ ինչ-ինչ հարցերի շուրջ արտահայտում էին տարբեր տեսակետներ, ինչի արդյունքում նրանք կարողանում էին իրավիճակին օբյեկտիվ գնահատական տալ:

Հարկ է նշել, որ նմանատիպ շրջայց-արշավները կրելու են շարունակական բնույթ, և ակադեմիայի ուսանողության ակտիվ մասնակցությունը ցանկալի է:

Կազմակերպիչները խոստանում են հնարվորինս գեղեցիկ ու տպավորիչ արշավներ կազմակերպել’ մարզելու ու գնահատելու ուսանողների ինտելեկտուալ ու ֆիզիկական պատրաստվածությունը:

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…