Ակադեմիայի սիրելի ուսանողներ, դասախոսներ և աշխատակիցներ:
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողական խորհուրդը սրտանց շնորհավորի է բոլորիս գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը` մաղթելով գալիք 2014 տարում բազում ձեռքբերումներ և նորանոր հաջողություններ:
Պետք է փաստել, որ լինելով բավականին երիտասարդ կառույց մենք անցնող 2013 թվականում կարողացանք գրանցել և ունենալ բազում հաջողություններ` կազմակերպեցինք բազմաթիվ ներբուհական և միջբուհական գիտակրթական և մշակութային միջոցառումներ, ներկայացրեցինք և բարձր պահեցինք մեր Ակադեմիայի անունը թե’ Հայաստանում և թե’ արտերկրում:
Ակնկալում ենք, որ գալիք 2014 թվականը ևս լի է լինելու բազում միջոցառումներով և նորանոր համագործակցություններով:
Մաղթում ենք բոլորիս քաջ առողջություն, անկոտրում կամք և մարտական տրամադրություն նորանոր նվաճումների համար:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: