Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Եվս մեկ միջոցառում նվիրված Ուսանողության միջազգային օրվան

ՀՈՒԱԱ-ն Կառավարման ակադեմիայում Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան կազմակերպության հիմնադրման 10-ամյա տոնակատարությունների և ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ ս.թ. նոյեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայում կազմակերպել էր հանդիպում ուսանողության հետ: Հանդիպման ընթացքում ավելի քան 60 ուսանողներ պարգևատրվեցին Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի, Եվրոպական ուսանողական միության և Մասնագիական կրթության ապահովման որակի ազգային կենտրոնի կողմից համատեղ սահմանված պատվոգրերով: Միջոցառման ընթացքում կներկայացվեցին ՀՈւԱԱ նպատակները, առաքելությունը, կազմն ու կառուցվածքը: ՀՀ ՊԿԱ ուսանողական խորհուրդը առաջիկայում պատրաստվում է անդամակցել ՀՈՒԱԱ-ին: Մաղթում ենք արդյունավետ և հետաքրքիր համագործակցություն ուսանողական այս կառույցներին:

 

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…