Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Կառավարման ակադեմիայի ռեկտորի հանդիպումը ուսանողական խորհրդի անդամների հետ

Ապրիլի 1-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը հանդիպում ունեցավ Ակադեմիայի ուսանողական խորհրդի այն անդամների հետ, ովքեր առավել ակտիվ մասնակցություն են ունեցել ուսխորհրդի կազմակերպածվերջին միջոցառումներին: Հանդիպման ընթացքում ուսանողները պատմեցին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի «Հայարտուն» կենտրոն կատարած իրենց այցի մասին, որտեղ մասնակցել են հայագիտության և հայապահպանության թեմաներով սեմինար-հանդիպմանը, խոսեցին Ծաղկաձորում տեղի ունեցած «Անսխալ կարծիք. Ճշմարիտ իրողություն» խորագրով մրցույթ-բանավեճից ստացած իրենց տպավորությունների մասին:

Ուսանողները պարոն Լոքյանին ներկայացրեցին իրենց առաջիկա ծրագրերը, նախատեսված միջոցառումների ցանկը: Ուսանողական խորհուրդը պատրաստվում է առանձին միջոցառում կազմակերպել ՀՀ պետական կառավարման ակադեմիայի 20-ամյակի առթիվ: Բացի այդ` Արցախի համալսարանի հետ համագործակցության շրջանակներում ուսխորհրդի կողմից մշակվել է համատեղ գիտաժողով կազմակերպելու նախագիծ: Քննարկումների արդյունքում ծրագրված միջոցառումների ցանկը համալրվեց նորերով:  

ՀՀ ՊԿԱ ռեկտորը ուսանողներին հորդորեց ավելի ակտիվ լինել և ավելի մեծ թվով մասնակիցների ընդգրկել կազմակերպվող միջոցառումներում: Նա կարևորեց հատկապես գրքի հանդեպ հետաքրքրությունը. Ակադեմիայում գրքասերների ակումբ ստեղծելու առաջարկ եղավ: Պարոն Լոքյանը խորհուրդ տվեց դասերից դուրս ավելի շատ ժամանակ հատկացնել գիտությանը, ավելի ակտիվորեն օգտվել Ակադեմիայի գրադարանից:

Հանդիպման ավարտին ռեկտորը հավաստագրեր հանձնեց Ծաղկաձորում կազմակերպված բանավեճ-մրցույթի մասնակիցներին և հաղթողներին:

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…