Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

ՀՀ ՊԿԱ-ականները կրկին բարձունքում են

Փետրվարի 26-ին տեղի ունեցավ «Փաստարկ» ակումբի առաջին միջոցառումը:

«Փաստարկը» երկարաժամկետ ծրագիր է, որի շրջանակներում նախատեսվում է ձևավորել ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ փաստարկների մեծ բազա: Առաջին միջոցառման ժամանակ ներկայացվեց ծրագրի էությունը, ինչպես նաև անցկացվեց ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ ինտելետկուալ մրցույթ, որին մասնակցում էին տարբեր բուհերի ուսանողներ, որոնց թվում էին նաև ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողներից բաղկացած խումբը: Ժյուրիի նախագահն է Պետական կառավարման ակադեմիայի քաղաքական կառավարման և քաղաքական վերլուծության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարիամ Մարգարյանը: Ծրագրին ներկա էին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը, դասախոսներ, ոլորտով հետաքրքրվող երիտասարդներ և այլն:

Մրցույթի արդյունքում լավագույն մրցանակային 3 հորիզոնականները զբաղեցրեցին Պետական կառավարման ակադեմիայի ուսանողներ Նորայր Մելքումյանը (Քաղաքական կառավարման և քաղաքական վերլուծության ամբիոն, 2-րդ կուրս), Արթուր Գրիգորյանը (Հանրային կառավարման և հանրային ֆինանսների ամբիոն, 1-ին կուրս), Անի Բաբայանը (Քաղաքական կառավարման և քաղաքական վերլուծության ամբիոն, 1-րդ կուրս):

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…