Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

ՀՀ ՊԿԱ-ում նշվեց ուսանողների միջազգային օրը

Նոյեմբերի 28-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողական խորհրդի մշակույթի հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպվել էր տոնական համերգ-միջոցառում` նվիրված ուսանողների միջազգային օրվան: Գեղեցիկ համերգային ծրագրի ընթացքում ուսանողներին, Ակադեմիայի աշխատակիցներին և հյուրերին ներկայացան մի խումբ շնորհալի ուսանողներ, ինչպես նաև միջոցառման հատուկ հյուրերը` «ԴոՌեՄի» երգի ստուդիայի սաները:

Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ ՊԿԱ ռեկտորատի կողմից սահմանված «Լավագույն ուսանող» հատուկ անվանակարգերով պարգևատրվեցին մագիստրանտներ Գայանե Մակարյանը (Իրավագիտություն), Մարիամ Հովհաննիսյանը (Հանրային կառավարում), Նորայր Մելքումյանը (Քաղաքագիտություն) և Լիլիթ Խուրշուդյանը (Հանրային ֆինանսների կառավարում):

Միջոցառման անակնկալը առաջին կուրսի ուսանողուհու հեղինակած երգն էր` նվիրված Պետական կառավարման ակադեմիային:

Համերգի ողջ ընթացքում դահլիճում բարձր տրամադրություն էր տիրում: Իսկ ավարտին օրվա տպավորություններն անմահացրին լուսանկարների միջոցով:

 

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…