Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Միջբուհական սեմինար-մրցույթ «Հանրային ելույթ» թեմայով

Դեկտեմբերի 12-13-ը ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողները մասնակցեցին Երևանի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերության կողմից կազմակերպված «Հանրային ելույթ» թեմայով միջբուհական սեմինար-մրցույթին :

Սեմինարի առաջին հատվածում մասնակիցները ծանոթացան հանրային ելույթ ունենալու հմտություններին, սովորեցին, թե ինչպես գրագետ ելույթ ունենալ հանրության առջև:

Երկրորդ՝ մրցութային հատվածը բաղկացած էր երկու փուլից: Առաջին փուլի ընթացքում մասնակիցները հանպատրաստի ելույթներ ունեցան վիճակահանությամբ ընտրված թեմաների շրջանակներում: Երկրորդ փուլի ընթացքում հանդես եկան հանրային ելույթով` այս անգամ արդեն վաղօրոք պատրաստած թեմաներով: Ժյուրին լավագույն հանրային ելույթ ճանաչեց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրանտ Սոս Հակոբյանի ելույթը, ով պարգևատրվեց պատվոգրով:

Սեմինարի ավարտին բոլոր մասնակիցները ստացան մասնակցության հավաստագրեր:

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…