ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սիրով տեղեկացնում ենք ձեզ, որ ս.թ. ապրիլի 24-ին Նիդեռլանդների Ալմելո քաղաքում տեղի է ունենալու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի հանդիսավոր բացումը, որի նախաձեռնողն ու հեղինակն՝ Վարդան Ֆերման Գելիջին:
Հուշահամալիրը բացառիկ է իր տեսակի մեջ, և այս առումով սպասվում է, որ բազմահազարավոր հայեր աշխարհի տարբեր երկրներից կմասնակցեն այս կարևոր միջոցառմանը:
Այս կապակցությամբ ՀՀ սփյուռքի նախարարությունը ս.թ. ապրիլի 24-ին կազմակերպում է ուղիղ չարտերային չվերթ դեպի Նիդեռլանդներ: Մեկնման չվերթը նախատեսված է վաղ առավոտյան, իսկ վերադարձը՝ նույն օրը, ուշ երեկոյան (ժամերը ճշտգրտման փուլում են): Չվերթի (մեկնում և վերադարձ) տոմսի արժեքը 300 եվրոյին համարժեք ՀՀ դրամ է:
Այս միջոցառմանը մասնակցելու նպատակով անհրաժեշտ է դիմել ՀՀ սփյուռքի նախարարություն (էլ. փոստ: europedep@yahoo.fr, հեռ. 585601 (112)) և նախապես գրանցվել, այնուհետև մինչև ս.թ. ապրիլի 16-ը դիմել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանություն՝ համապատասխան մուտքի արտոնագիր ձեռք բերելու նպատակով:
Խնդրում եմ նկատի ունենալ, որ տեղերը սահմանափակ են (150 մարդու համար), և ավելի վաղ դիմող և գրանցվող 150 անձինք կընտրվեն մասնակցելու համար: Միջոցառման և չվերթի մասին հավելյալ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք կապ հաստատել մեզ հետ վերոնշյալ հեռախոսահամարով:
Հարգանքով՝
ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ