Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա
Փետրվարի 14-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ բոլոր ուսանողները միասին նշեցին Սիրահարների միջազգային օրը:
Տոնին ընդառաջ, Ակադեմիայում, մի խումբ ուսանողների նախաձեռնությամբ, տեղադրվել էր “խոստովանությունների արկղ” հետևյալ խորագրով` «Խոստովանիր այն, ինչի մասին այսքան ժամանակ լռում էիր», որտեղ մի քանի օր շարունակ ուսանողները իրենց խոստովանություններն ու մաղթանքներն էին գրել և գցել արկղը:
Նախապես որոշված ժամին` Ակադեմիայի ուսանողները միասին բացեցին արկղը և ընթերցեցին բոլոր նամակները: Ավարտին բոլոր ուսանողներին բաժանվեցին օրվա խորհրդանիշ հանդիսացող աղի բլիթներ: