Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Սուրբ Զատիկի տոնը ՀՀ պետական կառավարման ակադեմիայում

Զատիկը կամ Սուրբ Հարության տոնը Հայ Առաքելական եկեղեցու և, ընդհանրապես, քրիստոնեական հավատքի ամենամեծ տոներից մեկն է, որը յուրահատուկ կարևորություն ունի յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում։ Դա ուրախության, հույսի պայծառ տոն է, որը նոր կյանքի սկիզբ է խորհրդանշում յուրաքանչյուրիս  համար։  ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողական խորհուրդը, կարևորելով սովորողների   հոգևոր   դաստիարակությունն   ու   կրթությունը,   ուսանողների   հետ միասին  կազմակերպեց      Սուրբ      Հարության    տոնի        տոնակատարությունը։ Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի հոգևոր հայրերի կողմից առաջին անգամ օրհնվեց Ակադեմիան, առաջին անգամ գիտակրթական այս օջախում   աղոթք   հնչեց,   կատարվեց   հացի,   աղի,   ջրի   օրհնություն։   Այնուհետև ուսանողները ծանոթացան տոնի խորհրդին ու ավանդույթներին, ուսումնասիրեցին տոնին  առնչվող  ավանդույթներն  ու  ծեսերը  քրիստոնեական  տարբեր  երկրներում։ Միջոցառումն  ավարտվեց ձվախաղով   ու  բարձր  տրամադրությամբ։ Նման  միջոցառումներն  ու  Հայ  առաքելական  եկեղեցու  հոգևոր  հայրերի  հետ յուրաքանչյուր  շփման հնարավորություն  հարստացնում  են ուսանողների ներաշխարհը, տալիս շատ հարցերի պատասխաններ ու դաստիարակում արդար ու ազնիվ  կառավարչի  համար  անհրաժեշտ  հատկանիշներ։  Միայն  համադրելով  մեր գիտելիքներն ու մտածողությունը հոգևոր բարձր արժեքների հետ՝ կարելի է հասնել մեծ հաջողության ու նպաստել սեփական երկրի զարգացմանը։

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…