Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա
Սեպտեմբերի 20-ին ՀՀ ՊԿԱ ՈւԽ-ի սպորտի հանձնաժողովի նախաձեռնությամբ խուլ և համրերի միության սպորտային դահլիճում տեղի ունեցավ ֆուտբոլային հանդիպում՝ ՀՀ ՊԿԱ-ի ուսանողների և դասախոսների թիմերի միջև: Ֆուտբոլային խաղն ընթացավ հետաքրքիր և աշխույժ մթնոլորտում: Թիմերին երկրպագում էին ակադեմիայի և՛ սովորողները, և՛ դասախոսներն ու աշխատողները: Հանդիպումն ավարտվեց ՀՀ ՊԿԱ-ի դասախոսների թիմի հաղթանակով: Այս խաղով մեկնարկվեց ակադեմիայում կազմակերպվելիք տարբեր սպորտային միջոցառումների սկիզբը, որը կկրի շարունակական բնույթ: