Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա
Չնայած Կառավարման ակադեմիայի շրջակա տարածքը գտնվում է ղեկավարության և աշխատակիցների մշտական հոգածության ներքո, այնուամենայնիվ, համաքաղաքային շաբաթօրյակին ակադեմիականները առանձնակի սիրով ու ոգևորությամբ մասնակցեցին։ Նրանք մաքրեցին և կանաչապատեցին բակը, հեռացրին ծառերի ավելորդ ճյուղերը։ Մաքրությունից չխուսափեցին նաև Ակադեմիայի լսարաններն ու աշխատասենյակները։