Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Ամառային դպրոց «Տարածաշրջանային մարտահրավերները» խորագրով

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ

Երիտասարդ գիտնականների ամառային դպրոց

(հուլիսի 1-15, 2015թ.) 

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն

ՀՀ պետական կառավարման ակադեմիա

ՀՀ,  ք. Երևան,  Կիևյան 8 

 

Սույն թվականի հուլիսի 1-ից մինչև հուլիսի 15-ը ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը ՀՀ Գիտության պետական կոմիտեի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում կազմակերպում է ամառային դպրոց «Տարածաշրջանային մարտահրավերները» խորագրով։

 

Զեկուցումներով հանդես կգան փորձագետներ, ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունից (կից ներկայացվում է ամառային դպրոցի ծրագիրը)։

 

Դասընթացների շարքը  նախատեսված է ոլորտով հետաքրքրված մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների, հետազոտողների, լրագրողների և պետական տարբեր օղակների ներկայացուցիչների համար:

 

Ամառային դպրոցի ավարտին ակտիվ մասնակիցներին կհանձնվեն վկայականներ։ Ամառային դպրոցի ախատանքային լեզուներն են հայերենը և ռուսերենը:

 

Մասնակցել ցանկացողները պետք է crs@paara.am էլեկտրոնային փոստին ուղարկեն իրենց ինքնակենսագրությունը (CV) մինչև սույն թվականի հունիսի 10-ը։ Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն մինչև հունիսի 20-ը:

 

 

Հասցե: ՀՀ,  ք. Երևան,  Կիևյան 8 
Հեռ.: (374 98) 49-65-34; (374 95) 61-16-96

Էլ. փոստ: crs@paara.am

Կայք: http://paara.am/

 

Մանրամասները այստեղ

 

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…