Հարգելի տիկնայք եւ պարոնայք,
Ուրախ ենք Ձեզ ուղարկելու Ռոբերտ Բոշ հիմնադրամի եւ Արտաքին քաղաքականության գերմանական ընկերակցության համագործակցությամբիրականացվող կատարելագործման միջազգային ծրագրի՝ Արդյունավետ կառավարման Կարլ Ֆրիդրիխ Գյորդելեր քոլեջի 2016/2017թթ.ընդունելության մրցույթի հայտարարությունը:
Կից կգտնեք քոլեջի տնօրեն, Եվրոպական Հանձնաժողովի պաշտոնաթող փոխնախագահ պրոֆեսոր Գյունթեր Ֆերհոյգենի անձնական նամակըմանրամասն տեղեկատվությամբ եւ գերմաներեն բուկլետը:
Խնդրում ենք Ձեզ մասնակցել քոլեջի մրցույթին կամ աջակցել մրցույթի հայտարարությունը հնարավոր դիմորդներին կամ հետաքրքրությունունեցողներին փոխանցելու գործում եւ, հնարավորության դեպքում, մրցույթի մասին հուշում տեղադրել Ձեր կայքում:
Մրցույթին մասնակցել կարող են գերմանախոս երիտասարդ ղեկավար ուժեր Ադրբեջանից, Բելառուսից, Թուրքիայից, Հայաստանից, Մոլդովայից,Ռուսաստանից, Վրաստանից եւ Ուկրաինայից, ովքեր աշխատում են հանրային ոլորտում (կառավարչություն, հանրօգուտ կազմակերպություններ) կամտնտեսությունում:
Քոլեջի եւ առցանց ընդունվող մրցութային հայտերի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ www.goerdeler-kolleg.de կայքում:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 22.02.2016թ.:
Հարցերի դեպքում դիմեք խնդրեմ քոլեջի ղեկավար Լեա Սոֆի Դեվորեթցկուն Արտաքին քաղաքականության գերմանական ընկերակցությունում:
Հեռախոսային հարցումները (գերմաներեն եւ անգլերեն). 0049 30 25 42 31 47
Գրավոր հարցումները (գերմաներեն, անգլերեն եւ ռուսերեն). goerdeler-kolleg[at]dgap.
Խորին շնորհակալությամբ եւ բարեկամական ողջույններով՝
Քլեյր Լուցիա Լայֆերտ
Program Officer
Carl Friedrich Goerdeler Kolleg for Good Governance