Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Հարավային Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Ֆ. Զերունյանի դասախոսությունն Ակադեմիայում

11 2

Հարավային Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր, կառավարիչների վերապատրասման գծով  տնօրեն Ֆրենկ Զերունյանը հունիսի 1-ին դասախոսությամբ հանդես եկավ ՀՀ պետական կառավարման ակադեմիայում:

Պրոֆեսորը դասախոսության նյութ էր ընտրել այնպիսի արդիական թեմաներ, որոնք հատկապես հետաքրքրական էին Ակադեմիայում ուսանող ապագա կառավարիչների համար՝ համագործակցային կառավարում, առաջնորդություն, բանակցություններ վարելու հմտություններ և այլն: Մագիստրանտները ոչ միայն լսեցին հանրային կառավարման ոլորտի խոշոր հայազգի պրոֆեսորի խոսքը, այլև ինտերակտիվ քննարկումների միջոցով արտահայտեցին իրենց տեսակետները քննարկվող թեմաների վերաբերյալ:

Մագիստրանտներին առանձնապես հետաքրքիր էին պրոֆեսոր Զերունյանի կողմից առաջադրված իրավիճակային խնդրի լուծումներն ու մեկնաբանությունները:

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…