Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ
ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ՀՀ պետական կառավարման ակադեմիան (այսուհետ՝ Ակադեմիա) հայտարարում է մրցույթ դասախոսների ընտրության համար
1) «Հանրային կառավարման հիմունքներ»
2) «Կառավարում»
3) «Կազմակերպության նախագծում և զարգացում»
4) «Մարդկային ռեսուրսների ռազմավարական կառավարում»
5) «Էլեկտրոնային ծառայություններ»
6) «Էլեկտրոնային կառավարության ենթակառուցվածքները և փոխգործունեությունը»
7) «Տեխնոլոգիական նորամուծությունների կառավարում»
8) «Գիտելիքահեն հասարակության տնտեսագիտություն»
9) «Հանրային կառավարման մոդելների համեմատական վերլուծություն»
10) «Ռազմավարական կառավարում»
11) «Տվյալների պաշտպանություն և տեղեկատվական անվտանգություն»
12) «Ցանցային կազմակերպության կառավարում»
13) «Բազմամակարդակ կառավարում և համացանցային կառավարում»
14) «Էլեկտրոնային կառավարման իրավական միջավայրը»
15) «Մեթոդական ցուցումներ ուսանողների հետազոտական աշխատանքների կազմակերպման համար»
Մրցույթը տեղի կունենա երկու փուլով:
1) դիմում Ակադեմիայի ռեկտորի անունով,
2) մեկ լուսանկար` 3×4 սմ չափսի,
3) աշխատանքային գրքույկի պատճենը (բոլոր էջերը հիմնական աշխատանքի վայրի կադրային ստորաբաժանման կողմից հաստատված), անձնագրի պատճենը,
4) ինքնակենսագրություն,
5) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը, գիտական աստիճանը և գիտական կոչումը հավաստող փաստաթղթերի պատճենները (առկայության դեպքում),
6) տպագրված գիտական և մեթոդական աշխատանքների ցանկ (առկայության դեպքում):
Սույն կետում նշված փաստաթղթերի պատճենները ներկայացվում են բնօրինակների հետ:
Դիմումներն ընդունվում են Ակադեմիայի անձնակազմի կառավարման բաժնում (ք. Երևան, Կիևյան 8, հեռ. 22-89-34):
Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 30·04.2015թ· ժամը 12:30-ը:
Մրցույթի 2-րդ փուլում ընտրված թեկնածուները կմասնակցեն հարցազրույցի:
Մանրամասների համար զանգահարել 010 27 75 15 հեռախոսահամարով, Գայանե Հովհաննիսյանին: