Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա
Հարգելի դասախոսներ, ուսանողներ, սույն թվականի հունիսի 27-ին, ժամը 12:00-ին ՀՀ ՊԿԱ-ի նիստերի դահլիճում հրավիրում ենք մասնակցելու «Հարավային Կովկասի երկրների գիտության վիճակը թվերով» թեմայով սեմինարին: Սեմինարի ընթացքում կներկայացվեն վերջին տարիներին Հարավային Կովկասի երկրներում ընթացող գիտության բարեփոխումները, դրանց ազդեցությունը գիտության ոլորտի և գիտական գործունեության արդյունքների վրա, ինչպես նաև կներկայացվեն գիտության ոլորտի գործունեության արդյունավետության գնահատման մի քանի եղանակներ:
Զեկուցող՝ ՀՀ ՊԿԱ-ի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար կ.գ.թ Տիգրան Հարությունյան