Քննարկման մասնակիցները բացառիկ հնարավորություն կունենան լսելու Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ընդհանուր հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վ. Ալլախվերդովի զեկույցը «Ստեղծարարության պարադոքսները» թեմայով: Թեմայի վերաբերյալ մյուս զեկուցողները կանդրադառնան կառավարչի ստեղծարարության դրսևորումներին և ուսումնասիրության մոդելին, կառավարչի ստեղծարարությանը մասնագիտական կարևոր որակների համակարգում։
Կլոր սեղան-քննարկումը կանցկացվի ՀՀ ՊԿԱ 301 լսարանում։