Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Կրթության վերաբերյալ առցանց հարցման մասնակցության հրավեր «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպությունից

Հարգելի Գործընկերներ,
«Հասարակության Հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպությունը նախաձեռնել է առցանց հետազոտություն, որը ուղղված է Հայաստանում հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտերի ընդհանուր իրավիճակի գնահատմանը: Հետազոտությունը նպատակ ունի հավաքագրել ակադեմիական համայնքի ներկայացուցիչների, կրթության ոլորտի փորձագետների, ուսանողների, ծնողների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կարծիքը՝ՀՀ կրթական համակարգում առկա խնդիրների և դրանց լուծման հնարավոր ուղիների վերաբերյալ:
Հարցաշարը, ցանկության դեպքում, անանուն է: Պատասխանների գաղտնիությունը երաշխավորվում է: Ստացված պատասխանները կօգտագործվեն ԲՀՀ-Հայաստանի թիմի կողմից՝ հետագա քննարկումների թեմատիկ ուղղվածությունը հատկորոշելու, ինչպես նաև տարբեր ծրագրային առաջարկներ մշակելու համար:
Հետազոտությանը մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով՝ https://www.surveymonkey.com/s/OSFA2014Education, և լրացնել առաջարկվող հարցաշարը: Որպեսզի պատասխանները համարվեն ընդունված, անհրաժեշտ է հարցաշարը լրացնելուց հետո սեղմել “Արված է” կոճակը:
Խնդրում ենք հարցաշարը լրացնել մինչև սույն թվականի մայիսի 23-ը ներառյալ: Խնդրում ենք հետազոտության հղումը տարածել նաև ոլորտում փորձառու Ձեր գործընկերների՝ դասախոսների, ուսուցիչների, ծնողների, ուսանողների և այլոց շրջանում:
Մեզ համար շատ կարևոր է ձեզանից յուրաքանչյուրի կարծիքը՝ հարցաշարում նշված հարցերի շուրջ: Ուստի մենք կարևորում ենք և քաջալերում ենք Ձեզ մասնակցել հետազոտությանը:

 

Հարգանքով,
ԲՀՀ-Հայաստան թիմ

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…