Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա
Մայրենի լեզվի պահպանման և զարգացման գործում ներդրած ավանդի համար մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ ՊԿԱ գիտական գործունեության բաժնի խմբագիր Լավրենտի Միրզոյանը ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով:
Կառավարման ակադեմիայի աշխատակազմը սրտանց շնորհավորում է Լավրենտի Միրզոյանին՝ մաղթելով առողջություն և նորանոր արարումներ այդչափ ազգասեր, հայանպաստ ու մայրենիի անաղարտ պահպանման նախաձեռնություններում: