Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Մասնակցություն Ուգանդայում (Կամպալա) կայացած միջազգային գիտաժողովին

_DSC0079 _DSC0169

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Թերեզա Խեչոյանը 2015 թ. օգոստոսի 24-28-ին մասնակցեցին Կամպալայում (Ուգանդա) կայացած «Աջակցություն զարգացող երկրներում արդյունավետ կառավարման, հանրային կառավարման և ծառայությունների մատուցման կարողությունների զարգացմանը՝ կայուն զարգացման ապահովման համար» խորագրով միջազգային գիտաժողովին: Այն կազմակերպվել էր Միավորված ազգերի կազմակերպության Նյու Յորքի գրասենյակի տնտեսական և սոցիալական հարցերի դեպարտամենտի և Ուգանդայի կառավարման ինստիտուտի կողմից:

Գիտաժողովում, որին մասնակցում էին Աֆրիկայի, Ասիայի և Լատինական Ամերիկայի զարգացող երկրների պետական կառավարման և հանրային ծառայության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներ,  գիտական և կրթական հաստատությունների ղեկավարներ, քննարկվեցին հանրային հատվածի բարեփոխումներին, հազարամյակի զարգացման նպատակներին հաջորդող ժամանակաշրջանի զարգացման օրակարգային հարցերին` կայուն զարգացման նպատակներին առնչվող հարցեր, ինչպես նաև հակակոռուպցիոն ռազմավարության, կատարողականի կառավարման, մշտադիտարկման և գնահատման ու  էլեկտրոնային կառավարման հետ կապված բազմաթիվ խնդիրներ:

Գիտաժողովին մասնակցությունը նաև արդյունավետ էր նոր կապերի հաստատման, Ակադեմիայի միջազգային համագործակցության նոր ուղիների և հնարավորությունների սկիզբ դնելու հիմքեր ստեղծելու առումով:

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…