Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Ակադեմիայի սովորողներն այցելեցին ՀՀ Սահմանադրական դատարան

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մի խումբ սովորողներ Ակադեմիայի ուսանողական խորհրդի սոցիալ-իրավական հանձնաժողովի նախաձեռնությամբ մարտի 28-ին և ապրիլի 2-ին այցելեցին ՀՀ Սահմանադրական դատարան: Այնտեղ ուսանողները հնարավորություն ունեցան հետևելու դատարանի աշխատանքներին` մասնակցելով այդ օրերին դատարանում քննվող և հանրությանը չափազանց հետաքրքրող դատական գործընթացին:

Սահմանադրական դատարան կատարած այցը սովորողների համար հետաքրքիր էր և ուսանելի, ուստի, ինչպես խոստացել է Ուսանողական խորհրդի սոցիալ-իրավական հանձնաժողովը, նման այցելությունները շարունակական կլինեն:

 

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…