Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

«Թուրքական «ուղեղային կենտրոններ»» թեմայով սեմինար

           Հարգելի դասախոսներ, ուսանողներ, սույն թվականի սեպտեմբերի  12-ին, ժամը 14:00-ին ՀՀ ՊԿԱ-ի նիստերի դահլիճում հրավիրում ենք մասնակցելու «Թուրքական «ուղեղային կենտրոններ»» թեմայով սեմինարին: Սեմինարը նվիված է ժամանակակից թուրքական ուղեղային կենտրոնների զարգացման միտումներին։ Շեշտը կդրվի այն աշխարհաքաղաքական և տնտեսական գործոնների վրա, որոնք նպաստել են թուրքական ուղեղային կենտրոնների զարգացմանը։ Ցույց կտրվի, որ թուրքական ուղեղային կենտրոններն ունեն տասնյակ տարիների պատմություն և դրանք այսօր հանդիսանում են Թուրքիայի քաղաքականության վրա իրական ազդեցություն ունեցող սուբյեկտներ։ Կներկայացվեն պետական և ակադեմիական կառույցներին կից գործող գիտավերլուծական կենտրոնների գործունեությունը, հետազոտական ուղղությունները և այլ հարցեր։

           Զեկուցող՝ ՀՀ ՊԿԱ-ի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող   Արեստակես Սիմավորյան

 

 

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…