Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Երիտասարդները կարևոր մասնակցություն ունեն քաղաքական և հասարակական գործընթացներին

aaa

Սեպտեմբերի 23-25-ը Սանկտ Պետերբուրգում կազմակերպվել էր ԱՊՀ երկրների Երիտասարդական միջխորհրդարանների 6-րդ գագաթնաժողովը: Ծրագրով նախատեսված էին մի շարք կարևոր հանդիպումներ և քննարկումներ, այդ թվում` Ռուսաստանի Դաշնության օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ:
2015 թվականը ԱՊՀ երկրների համար կարևորվում է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներով: Դրանով է պայմանավորված, որ քննարկումների և երկխոսությունների հարթակում այս թեման ունի յուրահատուկ տեղ և նշանակություն:
Գագաթնաժողովում քննարկվեց 2016-17թթ. նախատեսված միջոցառումների ցանկը, որի հիման վրա մինչև 2020թ. մշակվելու է երիտասարդական միջխորհդարանների համագործակցության գլոբալ ռազմավարություն: Կայացավ նաև եվրասիական երկրների կանանց պատվիրակների համաժողով, որին մասնակցեցին շուրջ 80 երկրների տարբեր բնագավառների կին ներկայացուցիչներ:
Հայաստանյան պատվիրակության ղեկավար Վահե Էնֆիաջյանի խոսքով՝ նմանատիպ հանդիպումներն առավել քան կարևոր են միջխորհրդարանական դիվանագիտության ամրապնդման և երիտասարդական քաղաքականության ձևավորման գործում:

«Մեր պատվիրակության կազմում կան բանիմաց և գործընթացները լավ պատկերացնող երիտասարդներ, որոնք անմիջական ակտիվ և արդյունավետ մասնակցություն են ունենում գագաթնաժողովի ախատանքներին՝ ունենալով բովանդակային, վերլուծություններով և առաջարկություններով հագեցած ելույթներ: Մենք միշտ պետք է կարևորենք երիտասարդների մասնակցությունը քաղաքական և հասարակական գործընթացներում, և, որպես ավագ գործընկերներ, մշտապես ուղղորդենք և աջակից դառնանք: Եթե առաջ ասում էին, որ վաղվա օրը երիտասարդությանն է, ապա այժմ վստահ կարելի է ասել, որ և՛ տեղական, և՛ միջազգային հարթակներում երիտասարդներն ունեն իրենց ուրույն տեղը, և հաճախ իրենց առաջադեմ, բացառիկ նախաձեռնություններով կարևոր զարգացումների անմիջական մասնակիցն են դառնում»:

Հայաստանյան պատվիրակությունը ներկայացրեց Մեծ հայրենականում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումները` ցուցադրելով նաև ՀՀ ՊԿԱ և Հայ-սլավոնական համալսարանի ուսանողների «Հաղթանակի վալս» պարը:

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…