Ֆինանսական եվ հաշվապահական հաշվառման բաժին
Ագապի Մանուկյան
Ֆինանսական եվ հաշվապահական հաշվառման բաժնի պետ
գլխավոր հաշվապահ
Բաժնի նպատակները և խնդիրները.
- իրականացնել Ակադեմիայի հաշվապահական գործունեության վարումը,
- աջակցել Ակադեմիայի սեփականության պահպանման գործին, հսկողություն իրականացնել նյութական արժեքները, աշխատանքային և ֆինանսական ռեսուրսները խնայողաբար օգտագործելու նկատմամբ,
- հաշվապահական հաշվառման քաղաքականությունը կազմակերպել հաշվապահական հաշվառման վերաբերյալ ՀՀ օրենսդրությանը համապատասխան՝ ելնելով Ակադեմիայի գործունեության առանձնահատկություններից և կառուցվածքից, նրա ֆինանսական կայունության պահպանման առանձնահատկություններից,
- ապահովել ստացվող հիմնական միջոցների, ապրանքանյութական արժեքների և դրամական միջոցների հաշվառումը, դրանց հետ կապված գործառույթների ժամանակին արտացոլումը հաշվապահական հաշվառման հաշիվներում, Ակադեմիայի ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների ճշգրիտ և ժամանակին ամփոփումը,
- ապահովել հաշվապահական փաստաթղթերի ձևակերպման օրինականությունը և ճշտությունը, կատարվող աշխատանքների (մատուցվող ծառայությունների) վերաբերյալ հիմնավորված հաշվարկներ կազմելը,
- հաշվապահական հաշվառման և հաշվետվության տվյալների հիման վրա առաջարկություններ ներկայացնել ղեկավարությանը Ակադեմիայի ֆինանսատնտեսական գործունեության տնտեսական վերլուծություն անցկացնելու նպատակով,
- ձեռնարկել միջոցներ Ակադեմիայի ֆինանսական կայունության ապահովման նպատակով ֆինանսական միջոցների կուտակման ուղղությամբ,
- աշխատանքներ տանել հաստիքային, ֆինանսական և դրամարկղային կարգապահության, վարչատնտեսական և այլ ծախսերի նախահաշիվների, հաշվապահական հաշվառման հաշիվներից պակասորդների, պարտապանների պարտքերի և այլ վնասների դուրսգրման օրինականության խստիվ պահպանման ուղղությամբ, միջոցներ ձեռնարկել պահպանելու հաշվապահական փաստաթղթերը և դրանք հետագայում հանձնել արխիվ,
- ապահովել հաշվապահական հաշվառում իրականացնելու առաջադիմական ձևերի, մեթոդների ներդրումը,
- ապահովել Ակադեմիայի եկամուտների և ծախսերի, բյուջեի օգտագործման, հարկային, վիճակագրական, այլ հաշվապահական հաշվետվություններ կազմելը և դրանք սահմանված կարգով համապատասխան մարմիններին տրամադրելը:
Հեռ.` 010 22-26-20
Էլ.փոստ՝ agapi.manukyan@paara.am, paara-bugalteria@rambler.ru