Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

«Գործնական հոգեբանություն» մագիստրոսական կրթական ծրագիր

«Ապահովագրական գործ» մագիստրոսական կրթական ծրագրի («ԱԳ» ՄԿԾ) դիմորդներն ընդունելության մրցույթին կարող են մասնակցել՝ ունենալով առնվազն բակալավրի աստիճան:

«Ապահովագրական գործ» մագիստրոսական կրթական ծրագիրն (դասիչ՝ 041201.02.7) իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի «Կառավարման» ամբիոնում՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան, պետական կրթական չափորոշիչներին ու մեթոդական ցուցումներին համապատասխան մասնագետներ պատրաստելու նպատակով:

«ԱԳ» ՄԿԾ կազմման նպատակով նախապես հաշվի են առնվել ապահովագրության համակարգում կադրերի հավաքագրման համար դիմորդներին ներկայացվող մասնագիտական կարողունակությունների նկատմամբ պահանջները, որոնք էլ հիմք են հանդիսացել «ԱԳ» ՄԿԾ բաղկացուցիչ մաս կազմող կրթական վերջնարդյունքների ու կոմպետեն­ցիաների, ինչպես նաև դրանք ապահովող առարկաների ցանկի կազմման համար:

Ծրագիրը նպատակ ունի պատրաստելու մասնագիտական, կառավարչական, կազմակերպչական և վերլուծական բարդ կոմպետենցիաների տիրապետող մրցունակ մասնագետներ, որոնք կկարողանան օպերատիվ կերպով կանխատեսել, գնահատել, վերլուծել տնտեսական շուկայի ռիսկերը: Ուսման ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները շրջանավարտներին հնարավորություն կտան պրոֆեսիոնալ գործունեություն ծավալելու ապահովագրական բիզնեսում, զարգացնելու ապահովագրական գործը պետական մակարդակում, պաշտպանության արդյունաբերության, գյուղատնտեսության, սոցիալական ոլորտներում, սեփական ապահովագրական ընկերություններում:

«ԱԳ» ՄԿԾ-ի առաքելությունը

Հայաստանում ֆինանսական համակարգի պահանջներին համապատասխան գործնական հմտություններով օժտված ապահովագրության ոլորտի կամ համակարգի համար «Ֆինանսներ» մասնագիտությամբ (մագիստրոսի որակավորմամբ) ապահովագրական գործի որակյալ մասնագետների պատրաստումն ու դրանց նկատմամբ ունեցած պահանջի բավարարումն է:

Դասընթացները տեղի կունենան երեկոյան ժամը 18:00-ից հետո:

 

ԱՌԱՐԿԱՆԵՐԻ  ՑԱՆԿ

  1. Մասնագիտական օտար լեզու
  2. Տեղեկատվական տեխնոլոգիաներ և էլեկտրոնային կառավարում
  3. Մակրոտնտեսական կարգավորման արդի հիմնախնդիրները
  4. Ապահովագրական գործի կազմակերպման առանձնահատկությունները
  5. Ապահովագրական ընկերությունների կառավարման հիմնախնդիրները
  6. Կառավարման արդի հիմնախնդիրները
  7. Ֆինանսների կառավարման արդի հիմնախնդիրները
  8. Ֆինանսատնտեսագիտական ճգնաժամերի կառավարման հիմնախնդիրները
  9. Գիտական հետազոտությունների մեթոդաբանություն
  10. Ակտուարային հաշվարկներն ապահովագրության բնագավառում
  11. ՀՀ ապահովագրական շուկայի արդի հիմնախնդիրները
  12. Ֆինանսական շուկայի արդի հիմնախնդիրները
  13. Ռիսկերի գնահատում և անդերրայթինգ
  14. Վերաապահովագրության հիմունքներ
  15. Գործարար բանակցություններ
  16. Ապահովագրության կարգավորումը և վերահսկողությունը
  17. Ապահովագրական միջնորդության զարգացման հիմնախնդիրները
  18. Ապահովագրական ընկերությունների ֆինանսների կառավարման հիմնախնդիրները
  19. Նախագծերի կառավարում
  20. Հաշվապահական հաշվառումը ապահովագրական կազմակերպություններում
  21. Ապահովագրությունը միջազգային տնտեսական հարաբերություններում
  22. Ռազմավարական կառավարման արդի հիմնախնդիրները

 

Տարեկան ուսման վճարը՝ 500 000 ՀՀ դրամ

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝ երկուշաբթի-ուրբաթ, ժամը՝ 9։00-18։00

Կրթական ծրագրի պատասխանատու, ՀՀ ՊԿԱ փաստաթղթեր ընդունող հանձնաժողովի անդամ՝
Տաթևիկ Դանիելյան, (077) 883 231

Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար՝ Աննա Ղուշչյան, (091) 496 269