Խաչատուր Աշոտի Ղազեյան
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր
տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի (այսուհետ՝ Ակադեմիա) ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է Ակադեմիայի գործադիր մարմինը` ռեկտորը:
Ակադեմիայի ռեկտորն ընտրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Ակադեմիայի կանոնադրությամբ սահմանված բաց մրցույթի կարգով՝ Ակադեմիայի խորհրդում, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով:
Ակադեմիայի ռեկտորը ղեկավարում է Ակադեմիայի կրթական, գիտական, արտադրական, տնտեuական, ֆինանuական և այլ գործունեությունը, հրավիրում է Ակադեմիայի գիտական խորհրդի և ռեկտորատի նիստեր, ապահովում է Ակադեմիայի գիտական խորհրդի որոշումների կատարումը, տարեկան հաշվետվություն է ներկայացնում լիազոր մարմին և այլն:
Ակադեմիայի ռեկտորն առանց լիազորագրի հանդես է գալիս Ակադեմիայի անունից, ներկայացնում է նրա շահերը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Ակադեմիայի կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է ակադեմիայի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները, կնքում է գործարքներ, լիազոր մարմնի համաձայնությամբ` նաև խոշոր գործարքներ, կնքում է պայմանագրեր, արձակում հրամաններ, իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Ակադեմիայի կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
Հեռ՝. (ընդունարան) 010 26-92-59
Էլ.փոստ՝ rector@paara.am, ghazeyan@paara.am