Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Կառավարման ամբիոն

 

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման ամբիոնը Կառավարում մասնագիտությամբ մագիստրոսներ է պատրաստում՝ Հանրային կառավարում, Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում, Հանրային ֆինանսների կառավարում, Զբոսաշրջության կառավարում, Մարդկային ռեսուրսների կառավարման, Գործարար վարչարարություն (առկա և հեռավար)  կրթական ծրագրերով:  

Ամբիոնի բարձրակարգ պրոֆեսորադասախոսական կազմի և անընդհատ կատարելագործվող ուսումնական պլանների և դասավանդման մեթոդների շնորհիվ մագիստրանտները ոչ միայն ձեռք են բերում արդիական տեսական գիտելիքներ և կառավարչական հմտություններ, այլև դրանք ամրապնդում են կառավարչական և գիտահետազոտական պրակտիկաների ընթացքում:

Կառավարչական և գիտահետազոտական պրակտիկաները կազմակերպվում են ՀՀ նա­խագահի աշխատակազմում, ՀՀ վարչապետի աշխատակազմում, ՀՀ Ազգային ժողովում, ՀՀ Սահմանադրական դատարանում, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում, ՀՀ նախարարություններում և այլ գերատեսչություններում:

Կառավարման ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմում ընդգրկված են հանրապետության առաջնակարգ բուհերի բարձրորակ մասնագետներ, ինչպես նաև պետական կառավարման համակարգում աշխատանքի մեծ փորձ ունեցող, բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցրած կամ ներկայումս պաշտոնավարող մասնագետներ:

Ուսումնառության ընթացքում ամբիոնի մագիստրանտները համապատասխան գիտելիքներ են ստանում նաև Ակադեմիայի մյուս` ամբիոնների կողմից դասավանդվող առարկաների և դասընթացների միջոցով:

 

 

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՄԲԻՈՆԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐ

 

ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

 

 

 

Կրթական ծրագրերը և դիմորդներին ներկայացվող ընդունելության պահանջները ստորև՝ 

 

 

  Հանրային կառավարում                      Հանրային ֆինանսների կառավարում

 

 

Պետական կառավարում և

տեղական ինքնակառավարում           

 

 

Մարդկային ռեսուրսների                     Գործարար վարչարարություն

կառավարում

 

 

Գործարար վարչարարություն

(MBA) հեռավար ուսուցում