Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

«ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» մագիստրոսական կրթական ծրագիր

«Մարդկային ռեսուրսների կառավարում» մագիստրոսական կրթական ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի Կառավարման ամբիոնի կողմից:

Կրթական ծրագրի նպատակն է պատրաստել ժամանակակից մարտահրավերներին համապատասխան՝ մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետներ՝ պետական և մասնավոր հատվածներում կազմակերպությունների նորարարական կառավարման, կադրային քաղաքականության և կադրերի պլանավորման, աշխատակազմի գնահատման, անձնակազմի ուսուցման և զարգացման, կարիերայի և իրավասությունների կառավարման և համալիր կազմակերպական ախտորոշման բնագավառներում: Ակադեմիայի դիմորդը կարող է զուգահեռաբար դիմել նաև «Գործարար վարչարարություն» (հեռավար) կրթական ծրագրով երկրորդ մասնագիտությամբ սովորելու համար:

«Մարդկային ռեսուրսների կառավարում»  կրթա­կան ծրագ­րով առկա ուսուցմամբ սովո­րելու հայտ ներկայացրած դիմորդներն անցնում են հարցազրույց:

 Ուսուցման ձևը՝ առկա (2 տարի, վճարովի):

«Մարդկային ռեսուրսների կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի ընդունելության մրցույթին կարող են մասնակցել առնվազն բակալավրի աստիճան ունեցող անձինք:

Տարեկան ուսման վճարը 650.000 ՀՀ դրամ է:

 

Ըն­դու­նե­լութ­յան հա­մար պետք է ներ­կա­յաց­նել հետև­յալ փաս­տաթղ­թե­րը.

եթե դիպլոմը դեռևս չի հանձնվել, ապա դրա փոխարեն պետք է ներկայացնել տեղեկանք՝ ըստ ձևանմուշի, իսկ դիպլոմի հավելվածի փոխարեն՝ ակադեմիական տեղեկանք ավարտած բուհից, որտեղ պետք է պարտադիր նշված լինի ամփոփիչ ՄՈԳը (միջին որակական գնահատականը)

Դի­մոր­դը փաս­տաթղ­թե­րը ներ­կա­յաց­նում է ան­ձամբ` ան­ձը հաս­տա­տող փաս­տաթղ­թով: Նշված փաս­տա­թղ­թե­րի պատ­ճեն­նե­րը ներ­կա­յաց­վում են բնօ­րի­նակ­նե­րի հետ (պատ­ճեն­նե­րը հա­մե­մատ­վում են բնօ­րի­նակ­նե­րի հետ և­ ըն­դուն­վում, իսկ բնօ­րի­նակ­նե­րը վե­րա­դարձ­վում են քա­ղա­քա­ցուն):

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել կրթական ծրագրի պատասխանատու, ՀՀ ՊԿԱ փաստաթղթեր ընդունող հանձնաժողովի անդամ Սոնյա Ավագյանին՝ (093) 526 905, կամ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար՝ Աննա Ղուշչյանին՝ (091) 496 269:

Աշխատանքային օրերը՝ երկուշաբթի-ուրբաթ, ժամը՝ 9։00-17։00: