Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

«ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» մագիստրոսական կրթական ծրագիր

«Իրավագիտություն» մագիստրոսական կրթական ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի Իրավագիտության ամբիոնի կողմից:

Կրթական ծրագրի նպատակն է պատ­րաս­տել բարձրակարգ իրավական գիտելիքներով օժտված իրավաբաններ, որոնք կարող են իրականացնել խորացված, հիմնարար և մասնագիտական, այդ թվում` գիտահետազոտական և մանկավարժական պատրաստ­վածություն պահանջող գործունեություն, ունեն հայեցակարգային մտածողություն, կարող են բացահայտել մասնագիտացման բնագավառի իրավական կարգավորմանն առնչվող հիմնախնդիր­ները, իրավունքի ու քաղաքականության ցարգացման միտումները, տրամադրել որակյալ իրավաբանական խորհրդատ­վություն: Իրավագիտություն կրթական ծրագրով ընդունելության մրցույթին կարող են մասնակցել իրավագիտություն, միջազգային հարաբերություններ մասնագիտություններ ունեցող շրջանավարտ­ները, Կառավարման որակավորման աստիճան ունեցող շրջանավարտ­ները, ինչպես նաև այն դիմորդները, որոնց դիպլոմի հավելվածում (միջուկում) երկու և ավելի իրավագիտական առարկա է նշված: Ակադեմիայի դիմորդը կարող է զուգահեռաբար դիմել նաև «Գործարար վարչարարություն» (հեռավար) կրթական ծրագրով երկրորդ մասնագիտությամբ սովորելու համար:

«Ի­րա­վա­գի­տութ­յուն» կրթա­կան ծրագ­րով առկա ուսուցմամբ սովորելու հայտ ներկայացրած դիմորդները հանձնում են թեստ ՀՀ Սահմադրությունից և ՀՀ քաղաքացիական իրավունքից:

 

Ուսուցման ձևը՝ առկա (2 տարի, անվճար և վճարովի) և հեռակա (2,5 տարի, վճարովի):

Հեռակա ուսուցման ընդունելությունը՝ փաստաթղթերի ներկայացում, հարցազրույց: Հեռակա ուսուցումը՝ վճարովի:

«Իրավագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի ընդունելության մրցույթին կարող են մասնակցել առնվազն բակալավրի աստիճան ունեցող անձինք:

Անվճար հիմունքով սովորող մագիստրանտները կստանան 48.600 ՀՀ դրամ կրթաթոշակ:

Տարեկան ուսման վարձը 800.000 ՀՀ դրամ է:

 

Ըն­դու­նե­լութ­յան հա­մար պետք է ներ­կա­յաց­նել հետև­յալ փաս­տաթղ­թե­րը.

 

եթե դիպլոմը դեռևս չի հանձնվել, ապա դրա փոխարեն պետք է ներկայացնել տեղեկանք՝ ըստ ձևանմուշի, իսկ դիպլոմի հավելվածի փոխարեն՝ ակադեմիական տեղեկանք ավարտած բուհից, որտեղ պետք է պարտադիր նշված լինի ամփոփիչ ՄՈԳը (միջին որակական գնահատականը)

Դի­մոր­դը փաս­տաթղ­թե­րը ներ­կա­յաց­նում է ան­ձամբ` ան­ձը հաս­տա­տող փաս­տաթղ­թով: Նշված փաս­տա­թղ­թե­րի պատ­ճեն­նե­րը ներ­կա­յաց­վում են բնօ­րի­նակ­նե­րի հետ (պատ­ճեն­նե­րը հա­մե­մատ­վում են բնօ­րի­նակ­նե­րի հետ և­ ըն­դուն­վում, իսկ բնօ­րի­նակ­նե­րը վե­րա­դարձ­վում են քա­ղա­քա­ցուն):

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել կրթական ծրագրի պատասխանատու, ՀՀ ՊԿԱ փաստաթղթեր ընդունող հանձնաժողովի անդամ Արմինե Հովհաննիսյանին՝ (093) 402 875, կամ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար՝ Աննա Ղուշչյանին՝ (091) 496 269:

Աշխատանքային օրերը՝ երկուշաբթի-ուրբաթ, ժամը՝ 9։00-17։00: