Վիլեն Վիկտորի Խաչատրյան
Կառավարման ամբիոնի վարիչ,
Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման ամբիոնի ձևավորման պատմությունն սկսվել է 2002 թվականից, երբ գործող երկու կրթաբլոկների («Պետական կառավարման կազմակերպման հիմունքներ» և «Կառավարման տնտեսության հիմունքներ») միացման արդյունքում 2002 թվականին հիմնադրվեց հանրային կառավարման ամբիոնը: 2006 թվականին այն վերակազմակերպվեց հանրային կառավարման և հանրային ֆինանսների ամբիոնի: 2015 թվականին ամբիոնը վերանվանվեց հանրային կառավարման, 2017 թվականին՝ կառավարման։
«Պետական կառավարման կազմակերպման հիմունքներ» կրթաբլոկը ղեկավարել են`
1996-1997թթ.` տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Օրդյանը,
1997-2002թթ.` տնտեսագիտության թեկնածու Դավիթ Թումանյանը:
«Կառավարման տնտեսության հիմունքներ» կրթաբլոկը 1997-2002թթ. ղեկավարել է տնտեսագիտության թեկնածու Ռուդիկ Հարոյանը:
Կառավարման ամբիոնը ղեկավարել են (ամբիոնի վարիչներ են եղել)՝
2002-2006թթ.՝ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Յուրի Սուվարյանը,
2006-2007թթ`. տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Կամո Հովհաննիսյանը,
2007-2018 թթ.՝ աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ Գրիշա Գսպոյանը,
2018 թվականից՝ տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Վիլեն Խաչատրյանը:
Ամբիոնը Կառավարում մասնագիտությամբ մագիստրոսներ է պատրաստում՝ Հանրային կառավարում, Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում, Հանրային ֆինանսների կառավարում, Զբոսաշրջության կառավարում (առկա և հեռակա), Գործարար վարչարարություն /առկա և հեռավար(ՀՀ ՊԿԱ և ՀՀ ԳԱԱ համատեղ դիպլոմի շնորհմամբ)/, Էլեկտրոնային հանրային կառավարում /առկա (միջազգային կրկնակի դիպլոմ)/ կրթական ծրագրերով, ինչպես նաև Ֆինանսներ մասնագիտությամբ՝ Ապահովագրական գործ (առկա և հեռակա) կրթական ծրագրով:
Ամբիոնի խնդիրներն ու նպատակները
Ամբիոնի գլխավոր խնդիրը մագիստրանտների, ասպիրանտների, հայցորդների որակյալ ուսուցման և պաշտոնական առաջխաղացման հնարավորության բարձրացումն է նրանց համար, ովքեր ձգտում են հասնելու մասնագիտական բարձր կարողունակության և իրենց հետագա աշխատանքային գործունեությունն իրականացնելու են մենեջմենտի և հանրային կառավարման ոլորտներում:
Ամբիոնի բարձրակարգ պրոֆեսորադասախոսական կազմի և անընդհատ կատարելագործվող ուսումնական պլանների և դասավանդման մեթոդների շնորհիվ մագիստրանտները ոչ միայն ձեռք են բերում արդիական տեսական գիտելիքներ և կառավարչական հմտություններ, այլև դրանք ամրապնդում են կառավարչական և գիտահետազոտական պրակտիկաների ընթացքում, որոնք կազմակերպվում են պետական կառավարման, օրենսդիր, դատական մարմիններում և այլ համապատասխան կազմակերպություններում:
Առաջնորդվելով բարձրագույն կրթության համար սահմանված պետական չափորոշիչներով` ամբիոնը շարունակ թարմացնում է դասավանդվող առարկայական ծրագրերը` դրանք համապատասխանեցնելով կառավարման տվյալ ոլորտում գիտության վերջին նվաճումներին և աշխատաշուկայի պահանջներին:
Կառավարման ամբիոնը պատրաստում է բարձր որակավորում ունեցող արհեստավարժ մասնագետներ, որոնք տիրապետում են կառավարման հիմնարար և կիրառական գիտելիքների ու գիտահետազոտական մեթոդների, ինչը հնարավորություն է տալիս աշխատաշուկայում լինելու առավել մրցունակ և ունենալու մասնագիտական ու պաշտոնեական առաջխաղացում:
Կառավարման ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմում ընդգրկված են հանրապետության առաջնակարգ բուհերի բարձրորակ մասնագետներ, ինչպես նաև պետական կառավարման համակարգում աշխատանքի մեծ փորձ ունեցող, բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցրած կամ ներկայումս պաշտոնավարող մասնագետներ:
Ստորև ներկայացված աղյուսակն արտացոլում է ամբիոնի կողմից դասավանդվող առարկաներն ու դասընթացները ըստ կրթական ծրագրերի*:
№ | Առարկաներ և դասընթացներ | Դասախոսներ |
Կրթական ծրագիր՝ Հանրային կառավարում | ||
1. | Կայուն զարգացման հիմնախնդիրները | |
2. | Մարդկային ռեսուրսների կառավարում | |
3. | Գիտական հետազոտությունների մեթոդաբանություն | |
4. | Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման արդի հիմնախնդիրները | Խոսրով Հարությունյան |
5. | Ռազմավարական կառավարման արդի հիմնախնդիրները | Գորիուն Ադամյան |
6. | Հանրային ծառայության համակարգի հիմնախնդիրները ՀՀ-ում | Մանվել Բադալյան |
7. | Կառավարչական վերլուծություն | Համլետ Գասպարյան |
8. | Տնտեսության պետական կարգավորման հիմնախնդիրները | |
9. | Պետական կառավարման հիմնախնդիրները | Աշոտ Զալինյան |
10. | Կառավարչական որոշումների ընդունում | Գայանե Թովմասյան |
11. | Հարկաբյուջետային քաղաքականություն | Պավել Սաֆարյան |
12. | Մենեջմենտի արդի հիմնախնդիրներ | Գագիկ Ասլանյան |
13. | Նորամուծությունների և ներդրումների կառավարում | Թերեզա Խեչոյան |
14. | Մասնագիտական օտար լեզու | Թերեզա Խեչոյան |
15. | Իրավական ակտերի մշակման մեթոդաբանություն | Գայանե Հովհաննիսյան |
16. | Պետական գույքի կառավարում | Աշոտ Մարկոսյան |
17. | Մակրոտնտեսական կարգավորման արդի հիմնախնդիրները | Գայանե Ավագյան
Քնարիկ Վարդանյան |
18. | Ճգնաժամային կառավարում | Համլետ Մաթևոսյան |
19. | Ծրագրի և քաղաքականության գնահատատում, մոնիտորինգ | |
20. | Հանրային քաղաքականության վերլուծություն | |
Կրթական ծրագիր՝ Հանրային ֆինանսների կառավարում | ||
1. | Պետական կառավարման հիմնախնդիրները | Աշոտ Զալինյան |
2. | Հանրային ծառայության համակարգի հիմնախնդիրները ՀՀ-ում | Մանվել Բադալյան |
3. | Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման արդի հիմնախնդիրները | Խոսրով Հարությունյան |
4. | Գիտական հետազոտությունների մեթոդաբանություն | |
5. | Ռազմավարական կառավարման արդի հիմնախնդիրները | Գորիուն Ադամյան |
6. | Գանձապետական համակարգի կառավարման հիմնախնդիրները | Արթուր Մաթևոսյան |
7. | Ֆինանսական շուկայի պետական կարգավորման հիմնախնդիրները | Թաթուլ Մանասերյան |
8. | Հանրային ֆինանսների կառավարման հիմնախնդիրները | Հովհաննես Ավետիսյան |
9. | Տնտեսության պետական կարգավորման հիմնախնդիրները | |
10. | Դրամավարկային քաղաքականության արդի հիմնախնդիրները | Մանիշակ Գրիգորյան |
11. | Մարդկային ռեսուրսների կառավարում | |
12. | Կայուն զարգացման հիմնախնդիրները | |
13. | Պետական գնումներ և վերահսկողության մեխանիզմներ | Կարեն Բրուտյան Վահան Պապիկյան |
14. | Ներքին և արտաքին աուդիտ | Խաչիկ Փափազյան
Կարեն Առուստամյան |
15. | Պետական գույքի կառավարում | Աշոտ Մարկոսյան |
16. | Հարկաբյուջետային քաղաքականություն | Պավել Սաֆարյան |
17. | Կորպորատիվ ֆինանսներ | Աշոտ Գրիգորյան |
18. | Էկոնոմետրիկա | Աշոտ Գրիգորյան |
Կրթական ծրագիր՝ Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում | ||
1. | Հանրային ծառայության համակարգի հիմնախնդիրները ՀՀ-ում | Մանվել Բադալյան |
2. | Կառավարչական որոշումների ընդունում | Գայանե Թովմասյան |
3. | Պետական կառավարման հիմնախնդիրները | Աշոտ Զալինյան |
4. | Գիտական հետազոտությունների մեթոդաբանություն | |
5. | Պետական գնումներ և վերահսկողության մեխանիզմներ | |
6. | Ռազմավարական կառավարման արդի հիմնախնդիրները | |
7. | Ներդրումների պետական կարգավորում | |
8. | Հանրային քաղաքականության մշակում | |
9. | Հակակոռուպցիոն պետական քաղաքականություն | |
10. | Ծրագրի և քաղաքականության գնահատատում, մոնիտորինգ | |
11. | Մարդկային ռեսուրսների կառավարում | |
12. | Պետական գույքի կառավարում | |
13. | Տարածքային համաչափ կայուն զարգացում | |
14. | Պետական և համայնքների ֆինանսների կառավարման արդի հիմնախնդիրները (հարկաբյուջետային քաղաքականություն) | |
15. | Համայնքային զարգացման ծրագրեր և հիմնախնդիրներ | |
16. | Համայնքային ծառայությունների մատուցման կազմակերպումը և կառավարումը | |
17. | Սոցիալական ոլորտի կառավարում | |
18. | Արտակարգ իրավիճակների կառավարում | |
Կրթական ծրագիր՝ Զբոսաշրջության կառավարում | ||
1. | Գիտական հետազոտությունների մեթոդաբանություն | |
2. | Հայաստանի զբոսաշրջության ոլորտի ռեսուրսների կառավարում | Մարինե Գևորգյան |
3. | Զբոսաշրջության մենեջմենտ | Գայանե Թովմասյան |
4. | Զբոսաշրջության տնտեսագիտություն | Նարինե Էլիզբարյան |
5. | Զբոսաշրջության մարկետինգ | Զարմինե Զեյթունցյան |
6. | Մարդկային ռեսուրսների կառավարումը զբոսաշրջության ոլորտում | |
7. | Զբոսաշրջության պետական կարգավորում | |
8. | Զբոսաշրջության քաղաքականության վերլուծություն | |
9. | Սպառողի վարքագիծ /հոգեբանություն/ և բրենդինգ | |
10. | Գործարար հաղորդակցությունը և էթիկան զբոսաշրջության ոլորտում | |
11. | Զբոսաշրջային կենտրոնների /դեստինացիաների/ կառավարում | |
12. | Ներդրումների կառավարումը զբոսաշրջության ոլորտում | |
13. | Ծրագրերի կառավարում | |
14. | Էլեկտրոնային զբոսաշրջություն | |
15. | Զբոսաշրջության ոլորտի ֆինանսների կառավարում | |
16. | Զբոսաշրջության ռիսկերի և ճգնաժամերի կառավարում | |
17. | Զբոսաշրջային պրոդուկտի /արդյունքի/ մշակում | |
18. | Կայուն զբոսաշրջություն | |
19. | Գործարար զբոսաշրջության (MICE) կազմակերպում և կառավարում | |
20. | Հյուրանոցների և ռեստորանների կառավարում | |
21. | Գաստրոտուրիզմի և փառատոների կառավարում | |
22. | Ջերմային և սպա կենտրոնների զարգացում և կառավարում | |
Կրթական ծրագիր՝ Գործարար վարչարարություն (առկա) | ||
1. | Հաշվապահական հաշվառում և հարկում | Վրեժ Մխիթարյան |
2. | Բիզնեսի ռազմավարություն | Ամալյա Սարիբեկյան |
3. | Մարկետինգի կառավարում | Վահրամ Գերմանյան |
4. | Ֆինանսների հիմունքներ | Աշոտ Գրիգորյան |
5. | Գործարար անգլերեն | Գայանե Հակոբյան
Գայանե Հարությունյան |
6. | Գործարար բանակցություններ | Արմեն Արզումանյան |
7. | Մարդկային ռեսուրսների և տաղանդների կառավարում | Աննա Մաքսուդյան |
8. | Կազմակերպության կառավարում | Արտակ Մելքոնյան |
9. | Նախագծերի կառավարում | |
10. | Բիզնեսի գործընթացների կառավարում | |
11. | Էլեկտրոնային բիզնեսի կառավարում | |
12. | Ձեռնարկատիրական խաղեր | |
13. | Լոգիստիկ կառավարում | |
14. | Բիզնեսի վերլուծություն | |
15. | Բիզնես, պետություն և հասարակություն | |
16. | Վաճառքների կառավարում | |
17. | Կառավարչական հաշվառում | |
18. | Մոդելավորում և վերլուծություն կառավարիչների համար | |
19. | Կորպորատիվ ֆինանսների կառավարում | |
20. | Ֆինանսական վերահսկողություն և աուդիտ | |
21. | Ֆինանսների և ներդրումների վերլուծություն | |
22. | Բիզնեսի իրավական սպասարկում | |
23. | Գործարար բանակցություններ | |
24. | Առաջնորդություն | |
25. | Մարկետինգային հաղորդակցություն և գովազդ | |
Կրթական ծրագիր՝ Գործարար վարչարարություն (հեռավար) | ||
1. | Գիտական հետազոտության մեթոդաբանություն | Խաչատուր Բեզիրջյան |
2. | Մարդկային ռեսուրսների և տաղանդների կառավարում | |
3. | Մարկետինգի կառավարում | Վահրամ Գերմանյան |
4. | Գործարար փաստաթղթաշրջանառություն | Գայանե Հովհաննիսյան |
5. | Տեղեկատվական կառավարում | Արմենակ Այվազյան |
6. | Գործարարական իրավունք | Արմեն Եզեկյան |
7. | Էլեկտրոնային բիզնես | Քնարիկ Վարդանյան |
8. | Գործարար հաղորդակցություն | Սիրվարդ Բեզիրջյան |
9. | Գործարար բանակցություններ | Լաուրա Պետրոսյան |
10. | Բանկային գործ | Արսեն Եղիկյան |
11. | Բիզնեսի ռազմավարություն | Գորիուն Ադամյան |
12. | «Բիզնես, պետություն և հասարակություն» փոխգործակցության իրավական կարգավորումը | Հասմիկ Ստեփանյան |
13. | Համակարգչային հմտություններ գործարար կառավարիչների համար | Աննա Ղուշչյան |
14. | Գործարար ռիսկերի կառավարում | Կարեն Սարգսյան |
15. | Նախագծերի կառավարում | Արամ Սիմոնյան |
16. | Թվային մարկետինգ | Նարինե Մանուկյան |
17. | Նորարարությունների կառավարում | Զարա Մկրտչյան |
18. | Մասնագիտական օտար լեզու | Արուսյակ Հարությունյան |
19. | Սթրեսի կառավարում | Նաիրա Հակոբյան |
20. | Տնտեսական մրցակցության իրավական պաշտպանությունը | Սիմոն Բաբայան |
21. | Կառավարման տեսության արդի հիմնախնդիրները | Վիլեն Խաչատրյան |
22. | PR և գովազդ | Նարինե Վարդանյան |
23. | Տնտեսական դիվանագիտություն | Արմեն Արզումանյան |
24. | Լոգիստիկ համակարգերի կառավարում | Մարո Մարտիրոսյան |
25. | Աուդիտ և ֆինանսական վերահսկողություն | Խաչիկ Փափազյան |
26. | Աշխարհատնտեսական տնտեսագիտություն | Սմբատ Աղայան |
* «Էլեկտրոնային հանրային կառավարում» և «Ապահովագրական գործ» կրթական ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունը կլրացվի ընդունելության արդյունքում համապատասխան խմբեր ձևավորվելուց հետո:
Ուսումնառության ընթացքում ամբիոնի մագիստրանտները համապատասխան գիտելիքներ են ստանում նաև Ակադեմիայի մյուս` իրավագիտության, քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության, կառավարման հոգեբանության, ինչպես նաև լեզուների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնների կողմից դասավանդվող առարկաների և դասընթացների միջոցով:
ՀՀ պետական կառավարման ակադեմիան ունի ասպիրանտուրա (առկա և հեռակա ուսուցմամբ) և հայցորդություն: Ամբիոնի ասպիրանտներն ու հայցորդները թեկնածուական ատենախոսություններ են պատրաստում Ը.00.02 – «Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ:
Էլ. փոստ` vilen.khachatryan@paara.am, khachatryanvilen1981@yahoo.com