«Կառավարման հոգեբանություն» մագիստրոսական կրթական ծրագիրն իրականացվում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի Հոգեբանության և Քաղաքագիտության ամբիոնի կողմից:
Ծրագրի նպատակն է խրախուսել կառավարման հոգեբանության ոլորտով հետաքրքրվող կողմերի ու շահակիցների, ուսանողների և շրջանավարտների շարունակական մասնակցությունը մասնագիտական վերապատրաստումներին, միջամբիոնային գիտական համագործակցությանը, ինչպես նաև ամբիոնի կողմից կազմակերպվող բազմաթիվ այլ միջոցառումների՝ միջազգային փորձագետների մասնակցությամբ:
Ուսուցման ձևը՝ առկա (2 տարի, անվճար և վճարովի) և հեռակա (2,5 տարի, վճարովի):
«Կառավարման հոգեբանություն» մագիստրոսական կրթական ծրագրին մրցութային կարգով կարող են դիմել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի և մագիստրոսի որակավորում ունեցող անձինք: Ակադեմիայի դիմորդը կարող է զուգահեռաբար դիմել նաև «Գործարար վարչարարություն» (հեռավար) կրթական ծրագրով երկրորդ մասնագիտությամբ սովորելու համար:
«Կառավարման հոգեբանություն» կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորելու հայտ ներկայացրած դիմորդները հանձնում են թեստ՝ ՀՀ Սահմանադրությունից և Ընդհանուր հոգեբանությունից:
Անվճար հիմունքով սովորող մագիստրանտները կստանան 48.600 ՀՀ դրամ կրթաթոշակ:
Տարեկան ուսման վարձը 550.000 ՀՀ դրամ է:
Հեռակա ուսուցման ընդունելություն՝ փաստաթղթերի ներկայացում, հարցազրույց: Ուսուցման ձևը՝ վճարովի:
Ընդունելության համար պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
եթե դիպլոմը դեռևս չի հանձնվել, ապա դրա փոխարեն պետք է ներկայացնել տեղեկանք՝ ըստ ձևանմուշի, իսկ դիպլոմի հավելվածի փոխարեն՝ ակադեմիական տեղեկանք ավարտած բուհից, որտեղ պետք է պարտադիր նշված լինի ամփոփիչ ՄՈԳ–ը (միջին որակական գնահատականը)
Դիմորդը փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` անձը հաստատող փաստաթղթով: Նշված փաստաթղթերի պատճենները ներկայացվում են բնօրինակների հետ (պատճենները համեմատվում են բնօրինակների հետ և ընդունվում, իսկ բնօրինակները վերադարձվում են քաղաքացուն):
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել կրթական ծրագրի պատասխանատու, ՀՀ ՊԿԱ փաստաթղթեր ընդունող հանձնաժողովի անդամ Սոնյա Ավագյանին՝ (093) 526 905, կամ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար՝ Աննա Ղուշչյանին՝ (091) 496 269:
Աշխատանքային օրերը՝ երկուշաբթի-ուրբաթ, ժամը՝ 9։00-17։00: