Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

LNSS ԾՐԱԳԻՐ

ՀՀ պետական կառավարման ակադեմիան Էրազմուս+  ծրագրի շրջանակներում իրականացվող «Գրադարանային ցանցի աջակցության ծառայություններ. գրադարանների արդիականացում Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում` գրադարանների անձնակազմի  զարգացման և գրադարանային ծառայությունների բարեփոխումների միջոցով» (LNSS)  ծրագրի համակարգողն է:

Ծրագրի տևողությունը 3 տարի է:

Intro_Erasmus1

Ծրագրի գործընկերներն են`

1. ՀՀ պետական կառավարման ակադեմիան` Հայաստան

2. Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը՝ Հայաստան

3. Գորիսի պետական համալսարանը՝ Հայաստան

4. Լիմերիկի տեխնոլոգիական ինստիտուտը` Իռլանդիա

5. Կրետեի համալսարանը՝ Հունաստան

6. Պիրամիդ խումբը` Գերմանիա

7. Բրասովի Տրանսիլվանիա համալսարանը՝ Ռումինիա

8. Մոլդովայի պետական կառավարման ակադեմիան՝ Մոլդովա

9. Բելցիի Ալեկու Ռուսոյի անվան պետական համալսարանը՝ Մոլդովա

10. Բելառուսի Հանրապետության Նախագահին առընթեր պետական կառավարման ակադեմիան՝ Բելառուս

11. Բելառուսի պետական համալսարանը՝ Բելառուս

12. Բրեստի պետական տեխնիկական համալսարանը՝ Բելառուս

13. Գրոդնոյի Յանկա Կուպալայի անվան պետական համալսարանը՝ Բելառուս

Ասոցացված գործընկերներն են`

14. Հայաստանի էլեկտրոնային գրադարանների կոնսորցիումը

15. Մոլդովայի գրադարանների կոնսորցիումը

16. Բելառուսի ազգային գրադարանը:

Պաշտոնական կայք՝

 

Մենք սոց. ցանցերում

LNSS_Google+ LNSS_Facebook LNSS_Twitter

 

«Էրազմուսի օրեր 2021»-ը ՀՀ պետական կառավարման ակադեմիայում

 

 

Հոկտեմբերի 14-16-ը ողջ աշխարհում անցկացվեցին «Էրազմուսի օրեր» խորագրով բազմաբնույթ միջոցառումներ՝ վերապատրաստման դասընթացներ, վեբինարներ, գիտաժողովներ, ֆիլմերի ցուցադրություններ, կլոր սեղան-քննարկումներ և այլն:

ՀՀ ՊԿԱ-ն, լինելով «Էրազմուս+ բարձրագույն կրթության կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակում իրականացված LNSS («Գրադարանային ցանցի աջակցության ծառայություններ. գրադարանների արդիականացում Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում` գրադարանների անձնակազմի  զարգացման և գրադարանային ծառայությունների բարեփոխումների միջոցով») ծրագրի դրամաշնորհառուն և համակարգողը, ևս միացել էր «Էրազմուսի օրեր» միջոցառմանը՝ կազմակերպելով մեկժամյա ինտերակտիվ դասընթաց-քննարկում՝ «Ժամանակի կառավարում և աշխատանքների առաջնահերթությունների սահմանում» թեմայով: Դասընթացը մշակվել է LNSS ծրագրի շրջանակում: Այն վարում էր ՀՀ ՊԿԱ արտաքին կապերի գծով պրոռեկտոր, LNSS ծրագրի համակարգող  Թերեզա Խեչոյանը:

Դասընթաց-քննարկման մասնակիցները չորս տասնյակից ավելի էին: Նրանց թվում էին ՀՀ ՊԿԱ աշխատակիցները և ուսանողները, ինչպես նաև թեմայով հետաքրքրված քաղաքացիական ծառայողներ և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ինտերակտիվ քննարկման ավարտին նրանց հանձնվեցին մասնակցության հավաստագրեր:

 

 

LNSS ծրագրի կառավարման լավագույն փորձի ներկայացում Էրազմուս+ տեղեկատվական օրերի շրջանակում

 

  

Նոյեմբերի 6-ին և 7-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում անցկացվեցին Էրազմուս+ ծրագրի ամենամյա տեղեկատվական օրերը: 

Տեղեկատվական օրերի նպատակն է երիտասարդներին, ուսանողներին, բուհական հանրությանը ծանոթացնել Էրազմուս+ բարձրագույն կրթության և երիտասարդության համար նախատեսված ծրագրերի մանրամասներին, ինչպես նաև տեղեկություն փոխանցել բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ծրագրերի վերաբերյալ:

Միջոցառման շրջանակում առաջին անգամ կազմակերպվել էր քննարկում ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչների, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Գավառի պետական համալսարանի, Գորիսի պետական համալսարանի ռեկտորների մասնակցությամբ: Քննարկման ընթացքում ՀՀ ՊԿԱ ռեկտոր Արսեն Լոքյանը խոսեց կարողությունների զարգացման ծրագրերի կարևորության մասին, իսկ Ակադեմիայի պրոռեկտոր, Էրազմուս+ «Գրադարանային ցանցի աջակցության ծառայություններ. գրադարանների արդիականացում Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում` գրադարանների անձնակազմի  զարգացման և գրադարանային ծառայությունների բարեփոխումների միջոցով» (LNSS) ծրագրի համակարգող Թերեզա Խեչոյանը մասնակիցներին ներկայացրեց ծրագրի կառավարման իրենց փորձը:

Միջոցառմանը ներկա էին նաև Լեհաստանի Էրազմուս+ ազգային գործակալության համակարգող Դորոտա Ռիտվինսկան և Բելառուսի պետական համալսարանի միջազգային ծրագրերի բաժնի ղեկավար Ալեքսանդր Ռիտովը: Նրանք ներկայացրին Էրազմուս+ ծրագրի իրենց երկրների ազգային փորձը:

  

 

 

Մոլդովայում կայացավ LNSS ծրագրի եզրափակիչ հանդիպում-կոնֆերանսը

 

 

 

2018 թ. hոկտեմբերի 3-5-ը Մոլդովայում տեղի ունեցավ «Գրադարանային ցանցի աջակցության ծառայություններ. գրադարանների արդիականացում Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում` գրադարանների անձնակազմի զարգացման և գրադարանային ծառայությունների բարեփոխումների միջոցով» (LNSS) ծրագրի եզրափակիչ հանդիպում-կոնֆերանսը: Կոնֆերանսի առաջին օրը Ծրագրի մասնակից բուհերի ներկայացուցիչներին հյուրընկալեց Մոլդովայի պետական կառավարման ակադեմիան: Ողջույնի խոսքով հանդես եկան Մոլդովայի պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Օլեգ Բալանը, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը, Մոլդովայում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի ղեկավար Կլաուդիա Մելինտեն: ՀՀ ՊԿԱ պրոռեկտոր, LNSS ծրագրի համակարգող Թերեզա Խեչոյանը ներկայացրեց Ծրագրի երեք տարվա ընթացքն ու ձեռքբերումները: Կատարված աշխատանքների, ընդհանուր արդյունքների և իրենց բուհի վրա Ծրագրի ունեցած ազդեցության, ինչպես նաև վերջինիս իրականացման ընթացքում հանդիպած խոչընդոտների, մարտահրավերների, արդյունքների պահպանման ու տարածման մասին հաշվետվություններով հանդես եկան նաև կոնսորցիումի անդամ բոլոր բուհերի ներկայացուցիչներն ու գրադարանավարները:

Հոկտեմբերի 4-ին կոնֆերանսի մասնակիցներին հյուրընկալեց Բելցի Ալեկու Ռուսոյի անվան պետական համալսարանը: Իրենց կատարած աշխատանքները ներկայացրին Ծրագրի եվրոպական գործընկեր բուհերի ներկայացուցիչները: Ջերարդ Քուլենը հիմնավորեց «Անգլերենը՝ որպես դասավանդման միջոց» վերապատրաստման դասընթացի անհրաժեշտությունը, իռլանդացի գործընկերներ Ջերալդ Քավանագն ու Պադրիգ Քըրբին խոսեցին LNSS ծրագրում Լիմերիկի տեխնոլոգիական ինստիտուտի մասնակցության մասին, Բրաշովի «Տրանսիլվանիա» համալսարանից Անջելա Ռեպանովիչը ներկայացրեց ծրագրի սկզբում և վերջում շահառու գրադարանավարների շրջանում անցկացված հարցումների արդյունքները, իսկ Կրետեի համալսարանի գրադարանի ղեկավար Մանոլիս Կոուկոուրակիսը՝ պիլոտային դասընթացների գնահատման ամփոփ վերլուծությունը: Բուհական գրադարանների ծառայությունների զարգացման իրենց փորձի մասին ելույթներ ունեցան Բելառուսի պետական համալսարանի («LNSS ծրագիրը և բաց մատչելի պահոցների ցանցի զարգացումը Բելառուսում»), Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի («Բաց մատչելիությունը Հայաստանում») և Բելցի Ալեկու Ռուսոյի անվան պետական համալսարանի («LNSS ծրագրի շրջանակներում ներդրված նորարարական ծառայությունները») գրադարանների ղեկավարները:

Կոնֆերանսին հատկացված երեք օրվա ընթացքում մասնակիցներն այցելեցին Մոլդովայի՝ ծրագրում ընդգրկված երկու բուհերի գրադարաններ, ծանոթացան նրանց ամենօրյա աշխատանքային գործընթացին, պահոցներին և ականատես եղան LNSS ծրագրի շնորհիվ նրանց շոշափելի տեխնիկական վերազինմանը:  

Վերջին օրը նվիրված էր Ծրագրի բյուջեի ու ֆինանսական հարցերի, ինչպես նաև հետագա համագործակցության հնարավորությունների քննարկմանը: Արդյունքում ԵՄ Արևելյան գործընկերության անդամ երեք երկրների՝ Հայաստանի, Բելառուսի ու Մոլդովայի ինը բուհի գրադարանների ղեկավարները համագործակցության և գործընկերության հուշագիր ստորագրեցին, որով վերահաստատում էին իրենց պատրաստակամությունը LNSS ծրագրի ընթացքում մշակված մոդուլների, գրադարանային ծառայությունների բարելավման, մասնագիտական կարողությունների կատարելագործման և այդ ոլորտում լավագույն փորձի փոխանակման գործում ինչպես կոնսորցիումի անդամ, այնպես էլ նրանից դուրս գործող բուհական և հանրային գրադարանների մասնագետների շրջանում:

Կոնֆերանսի ավարտին ծրագրի բոլոր շահառուներն ու գործընկերները շնորհավորեցին միմյանց և շնորհակալություն հայտնեցին LNSS ծրագրի համակարգող տիկին Թերեզա Խեչոյանին  հաջողված ու արդյունավետ համագործակցության համար և հույս հայտնեցին, որ իրենց երեք տարվա ձեռքբերումներն ու կապերը նոր գաղափարների ու ծրագրերի շուրջ համախմբվելու հիմք կհանդիսանան:

 

 

 

LNSS ծրագրի եզրափակիչ հանդիպում-կոնֆերանսի ֆոտոալբոմ

 

Տեղի ունեցավ LNSS Ծրագրի ամփոփիչ տեղեկատվական միջոցառումը

 

 

Արդեն երեք տարի է, ինչ ՀՀ պետական կառավարման ակադեմիան համակարգում է «Էրազմուս+»-ի «Գրադարանային ցանցի աջակցության ծառայություններ. գրադարանների արդիականացում Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում` գրադարանների անձնակազմի զարգացման և գրադարանային ծառայությունների բարեփոխումների միջոցով» (LNSS) ծրագիրը, որն արդեն հասնում է տրամաբանական ավարտին:

Սեպտեմբերի 14-ին Ծրագրի գործունեության ամփոփիչ աշխատաժողովին մասնակցում էին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, Ծրագրի կոնսորցիումի անդամ կրթական հաստատությունների՝ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի և Գորիսի պետական համալսարանի ներկայացուցիչները:

«Գաղտնիք չէ, թե որքան կարևոր է գրադարանների դերը կրթական գործում,- ողջունելով ներկաներին՝ ասաց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը:- Դժվար է թերագնահատել նաև այս ծրագրի դերը, ծրագիր, որը նպաստեց հայաստանյան երեք բուհերում գրադարանային ծառայությունների զարգացմանը, ժամանակակից տեխնիկայով, գույքով, տեղեկատվական տեխնոլոգիաներով հագեցնելուն»:

Արսեն Լոքյանը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր ջանասիրաբար աշխատել են Ծրագրի շրջանակում և աջակցել են Ծրագրի իրականացմանը:

Աշխատաժողովի մասնակիցներին ողջունեց նաև Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան: Նա նշեց, որ գլոբալացման մեր ժամանակներում էապես փոխվել է նաև գրադարանավարի դերը: «Գրադարանավարը բաց գիրք է, որը պետք է կարողանա ընկալել նոր տեղեկատվությունը, նոր մեթոդները և դրանք ներդնել աշխատանքում: Գրադարանավար լինելը մեծ պատիվ է: Գրադարանավարը ոչ միայն պետք է տիրապետի գիտելիքների և կիրառի դրանք, այլև պետք է հոգեբան լինի»:

Ծրագրի համակարգող, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի պրոռեկտոր Թերեզա Խեչոյանը ներկայացրեց Ծրագրի անցած ճանապարհը, այդ ընթացքում հանդիպած դժվարությունները, ստեղծված կապերը և արդյունքը: Նա խոստովանեց, որ ծրագրի մեկնարկի պահին գուցե լավ չէին պատկերացնում, թե ինչ բարդ ուղի է սպասվում իրենց, սակայն պրոֆեսիոնալ գործընկերների աջակցությամբ հաջողվեց հաղթահարել դժվարությունները և այսօր խոսել դրական արդյունքների մասին:

Ծրագրի անդամ երեք երկրներում էլ՝ Հայաստանում, Բելառուսում և Մոլդովայում, գրադարանավարները վերապատրաստման կարիք ունեին, և այդ հարցում մեծ օժանդակություն են ցուցաբերել եվրոպացի գործընկերները: Չափազանցություն չի լինի ասել, որ Ծրագրի ամենամեծ ձեռքբերումը երեք երկրի ինը բուհում 1156 մասնակցի վերապատրաստումն է:

«Ծրագրի հիմնական թիրախը ուսումնական 8 մոդուլի մշակումն է եղել,- նշեց տիկին Խեչոյանը:- Պակաս կարևոր չէին Ծրագրի մշտադիտարկումները և անցկացվող պիլոտային դասընթացները: Այս ընթացքում մենք սերտ համագործակցել ենք նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի գրադարանի հետ, այցելություն ենք կազմակերպել ԱՄՆ դեսպանատան գրադարան: Ծրագրի շնորհիվ լուծվել է կոնսորցիումի անդամ բուհերը, մասնավորապես՝ դրանց գրադարանները ժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցնելու խնդիրը»:

Գրադարանավարների կարողությունների զարգացման, Ծրագրի ակնկալված և չակնկալած արդյունքների մասին խոսեց Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի գրադարանի ղեկավար Աննա Չուլյանը: Նա նախ շնորհակալություն հայտնեց Ծրագրի համակարգող Թերեզա Խեչոյանին և եվրոպացի գործընկերներին մասնագիտական աջակցության և մարդկային հարաբերությունների համար, ապա խոստովանեց, որ Ծրագրից իրենք ստացել են ավելին, քան կարող էին ակնկալել: Այդ ձեռքբերումներից թերևս ամենանշանակալին իրենց նախաձեռնած ձեռնարկատիրական գործունեությունն է. բրյուսովցիներն սկսել են վերապատրաստման դասընթացներ կազմակերպել դպրոցների, առաջին հերթին՝ մարզերի դպրոցների գրադարանավարների համար:

Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց Ծրագրի ղեկավարներին իրենց բուհը Ծրագրում ներգրավելու համար: Իսկ ԳՊՀ արտաքին կապերի և համագործակցության բաժնի պատասխանատու Նաիրա Սաֆարյանը, ներկայացնելով իրենց ձեռքբերումները, մասնավորապես նշեց տեխնիկական համալրումը, ինչը հնարավորություն է տվել թվայնացնելու հավաքածուները, ինտեգրումը ազգային և միջազգային գրադարանային ցանցերին, այլ գրադարանների հետ ստեղծված սերտ կապերն ու համագործակցությունը և այլն:

Լիմերիկի տեխնոլոգիական ինստիտուտի գրադարանի հետազոտությունների, զարգացման և նորարարությունների ծրագրի պատասխանատու Պադրիգ Քըրբին համառոտ ներկայացրեց որպես գրադարանավարներ իրենց անցած շուրջ 20 տարվա ճանապարհը և խոսեց գրադարանային փորձի փոխանակման գործում իրենց ունեցած դերի մասին: Նշեց, որ իրենց հիմնական նպատակը տեղեկատվական գրագիտության զարգացումն է, որին էապես կնպաստի այս ծրագրի շրջանակում ստեղծված միջազգային ցանցը:

Նույն ինստիտուտի գրադարանավար Ջերալդ Քավանագն էլ Ծրագրի կարևոր ձեռքբերում համարեց այն, որ համատեղ աշխատանքը մտերմացնում է մարդկանց, ձևավորում հրաշալի հարաբերություններ, որոնք նոր նախաձեռնությունների սկիզբ կարող են լինել:

Աշխատաժողովի մասնակիցները համակարծիք էին, որ եռամյա ծրագիրը մեծ դեր ունեցավ մասնակից բուհերի գրադարանային կարողությունների հզորացման գործում: Նրանք բոլորն ունեին մեկ ցանկություն՝ շարունակել համագործակցությունը, քանի որ այս ծրագրի շուրջ համախմբված կողմերը միանշանակ հուսալի գործընկերներ էին:

 

 

 

Ավարտվեցին իռլանդացի գործընկերների կողմից իրականացված վարպետության դասերը

 

ՀՀ պետական կառավարման ակադեմիայում ավարտվեցին «Գրադարանային ցանցի աջակցության ծառայություններ. գրադարանների արդիականացում Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում` գրադարանների անձնակազմի զարգացման և գրադարանային ծառայությունների բարեփոխումների միջոցով» (LNSS) ծրագրի եվրոպական գործընկերների՝ Լիմերիկի տեխնոլոգիական ինստիտուտի գրադարանավարներ Ջերալդ Քավանագի և Պադրիգ Քըրբիի կողմից ծրագրի շրջանակներում անցկացվող վարպետության դասերը: Դրանց ընթացքում դասընթացավարներն անդրադարձան տեղեկատվական գրագիտությանն առնչվող մի շարք թեմաների: Դեռևս սեպտեմբերի 7-ին Ծրագրի կոնսորցիումի անդամ Գորիսի պետական համալսարանում մեկնարկած և ՀՀ պետական կառավարման ակադեմիայում տեղի ունեցած մեկշաբաթյա վարպետության դասերին մասնակցեցին 57 գրադարանավարներ, դասախոսներ, ասպիրանտներ (26-ը՝ Գորիսի պետական համալսարանում, 31-ը՝ ՀՀ ՊԿԱ-ում): Վերջիններս դասընթացի ավարտին ստացան մասնակցության հավաստագրեր:  

 

Վարպետության դասեր LNSS ծրագրի եվրոպական գործընկերների կողմից (Լիմերիկի տեխնոլոգիական ինստիտուտ)

 

  

Ավարտին է մոտենում «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում իրականացվող «Գրադարանային ցանցի աջակցության ծառայություններ. գրադարանների արդիականացում Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում` գրադարանների անձնակազմի զարգացման և գրադարանային ծառայությունների բարեփոխումների միջոցով» (LNSS) ծրագիրը: Ծրագրի կոնսորցիումի անդամ են Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը և Գորիսի պետական համալսարանը: Ծրագրի աշխատանքները համակարգում է ՀՀ պետական կառավարման ակադեմիան:

Երեք տարի շարունակ ծրագրի անդամ բուհերի ներկայացուցիչները (գրադարանավարներ, ուսանողներ, դասախոսներ) մասնակցել են բազմաթիվ սեմինարների, աշխատաժողովների, տարբեր դասընթացների, այցելել են մի շարք գրադարաններ, ծանոթացել նրանք գործունեությանը: Սեպտեմբերի 7-ին Ծրագրի շրջանակում հերթական մեկշաբաթյա սեմինարը մեկնարկեց Գորիսի պետական համալսարանում: Սեպտեմբերի 10-14-ը այն կշարունակվի ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ նախորդ երեք տարվա ձեռքբերումներն ամփոփելու, ծրագրի մասնակիցների կողմից մշակված ութ մոդուլները և նոր հնարավորությունները քննարկելու նպատակով:

Մասնակիցներին ողջունեց ՀՀ ՊԿԱ ռեկտոր Արսեն Լոքյանը: Արդյունավետ համագործակցության համար նա շնորհակալություն հայտնեց Լիմերիկի տեխնոլոգիական ինստիտուտի գրադարանավար Ջերալդ Քավանագին և նույն ինստիտուտի գրադարանի հետազոտությունների, զարգացման և նորարարությունների ծրագրի պատասխանատու Պադրիգ Քըրբիին: Նաև հույս հայտնեց, որ արդեն ամրապնդված բարեկամությունը այս ծրագրի հետ չի ավարտվի. բոլոր նախադրյալները կան նաև այլ ծրագրերի շրջանակներում համագործակցությունը շարունակելի դարձնելու համար:

Ծրագրի եվրոպական գործընկերները նույնպես շնորհակալություն հայտնեցին իրենց հայ գործընկերներին, ևս մեկ անգամ շեշտեցին Ծրագրի կարևորությունը՝ պատրաստակամություն հայտնելով ինչպես այս սեմինարի ընթացքում, այնպես էլ հետագայում իրենց մասնագիտական կարողություններով օգտակար լինելու հայաստանյան բուհերի զարգացմանն ու նոր նախաձեռնությունների խթանմանը:

 

 

ՀՀ ՊԿԱ-ում ավարտվեց «Անգլերենը՝ որպես դասավանդման միջոց» վերապատրաստման դասընթացը

 

 

2018 թ. հուլիսի 16-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում ավարտվեց «Անգլերենը՝ որպես դասավանդման միջոց» (English as a Medium of Instruction) վերապատրաստման դասընթացը, որն անցկացվում էր «Էրազմուս+» ծրագրի «Գրադարանային ցանցի աջակցության ծառայություններ. գրադարանների արդիականացում Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում՝ գրադարանների անձնակազմի զարգացման և գրադարանային ծառայությունների բարեփոխումների միջոցով» (LNSS) կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում: Լեզվի իմացության երկու մակարդակներով աշխատակիցներն ու դասախոսական կազմը երկուս ու կես ամիս տևած վերապատրաստման ընթացքում հնարավորություն ունեցան բարելավելու, խորացնելու և ամրապնդելու անգլերենով հաղորդակցման հմտություններն ու այդ լեզվով դասավանդելու կարողությունը: ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին հավաստագրեր հանձնեց՝ շնորհակալություն հայտնելով դասավանդողներին և շեշտելով անգլերենի իմացության կարևորությունը ժամանակակից  կրթական գործընթացներում:

 

 

 

Գրադարանների ազգային իրազեկման օրվա միջոցառումը Գորիսի պետական համալսարանում

 

 

 

2018 թ. հունիսի 1-ին Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ Գրադարանների ազգային իրազեկման օրվա միջոցառումը, որին նախորդեց մայիսի 31-ին կազմակերպված «Ինչպես դառնալ ավելի լավ դասախոս՝ օգտագործելով տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները» խորագրով վարպետության դասը, որն անցկացրին եվրոպական գործընկերներ Անջելա Ռեպանովիչին (Բրաշովի Տրանսիլվանիա համալսարան՝ Ռումինիա) և Մանոլիս Կուկուրակիսը (Կրետեի համալսարան՝ Հունաստան): Միջոցառմանը մասնակցեցին «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում իրականացվող «Գրադարանային ցանցի աջակցության ծառայություններ. գրադարանների արդիականացում Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում` գրադարանների անձնակազմի  զարգացման և գրադարանային ծառայությունների բարեփոխումների միջոցով» (LNSS)  ծրագրի մասնակից հայաստանյան բուհերի ներկայացուցիչները, եվրոպական գործընկերները, ինչպես նաև Սյունիքի մարզային և քաղաքային գրադարանների աշխատակիցները:  

Աշխատաժողովի բացման արարողության ժամանակ, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Ծրագիրը համակարգող կրթական հաստատության՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը այս ծրագիրը մասնակից բուհերի համար համարեց մի հիանալի հնարավորություն՝ ունենալու հրաշալի գրադարաններ, գրադարանային ծառայությունների բարձր որակ, ինչը, միանշանակ, կնպաստի գիտության և կրթության զարգացմանը:

«Բոլորս գիտենք, որ այս ծրագրի նպատակը գրադարանային ցանցի զարգացմանը, գրադարանների անձնակազմերի կարողությունների հզորացմանն ու բարեփոխմանը նպաստելն է:

Կարևորում եմ նաև այն, որ մենք ծրագրի շնորհիվ ձեռք բերեցինք բազմաթիվ բարեկամներ:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «էրազմուս+» ծրագրի ղեկավարությանը, մեր եվրոպացի գործընկերներին՝ Ծրագրի իրականացման ողջ ընթացքում մեզ աջակցելու, անհրաժեշտ խորհրդատվություն մատուցելու համար»:

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի պրոռեկտոր, LNSS Ծրագրի համակարգող Թերեզա Խեչոյանը նույնպես կարևորեց այս հնարավորությունը՝ ընդգծելով Գրադարանների ազգային իրազեկման օրեր կազմակերպելու, ինչպես նաև այս աշխատաժողովի նշանակությունը: Տիկին Խեչոյանը ներկայացրեց շուրջ երեք տարի առաջ մեկնարկած ծրագրի ձեռքբերումները, ծրագրի շրջանակում գրադարանավարների, դասախոսների և ուսանողների համար կազմակերպված դասընթացները, գրադարանավարների վերապատրաստման մոդուլները և պիլոտային երկու դասընթացները, որոնք կազմակերպվել են ոչ միայն Հայաստանի, այլև Բելառուսի և Մոլդովայի՝ ծրագրի կոնսորցիումի անդամ գործընկեր համալսարաններում: Ծրագրի շրջանակում շուրջ 820 հոգի արդեն իսկ վերապատրաստվել է տարբեր թեմաներով, իսկ մինչև ծրագրի ավարտը այս թիվը կհատի 1000-ի շեմը: Թերեզա Խեչոյանը շնորհակալություն հայտնեց հատկապես գրադարանային գործի փորձառու մասնագետներ Ջերարդ Քուլլենին, Անջելա Ռեպանովիչիին, Մանոլիս Կուկուրակիսին, Ջերալդ Քավանագին և Պադրիգ Քըրբիին, ովքեր ներկայացնում են «Պիրամիդ» խումբը (Գերմանիա), , Բրաշովի Տրանսիլվանիա համալսարանը (Ռումինիա), Կրետեի համալսարանը (Հունաստան) և Լիմերիկի տեխնոլոգիական ինստիտուտը (Իռլանդիա): Նրանք իրենց խորհրդատվությամբ և աջակցությամբ մեծ ներդրում ունեցան LNSS ծրագրի աշխատանքների հաջող իրականացման գործում:

Լրացնելով ]րագրի համակարգող Թերեզա Խեչոյանի խոսքը՝  Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանն անդրադարձավ իրենց բուհի համար ծրագրի նշանակությանը՝ ընդգծելով դրա իրականացման ընթացքում հավելյալ գիտելիքների ձեռքբերման հնարավորությունը և ներկայացրեց SWOT  վերլուծություն: Նա նշեց, որ ծրագրի նպատակները՝ գրադարանների թվայնացումն ու արդիականացումը, էլեկտրոնային հավաքածուների հարստացումը, գրադարանավարների մասնագիտական, ինչպես նաև տեղեկատվական գրագիտության հմտությունների զարգացումը, գրադարանի համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերումը և, ամենակարևորը, ազգային ու միջազգային գրադարանային ցանցին ինտեգրվելը, Ծրագիրը դարձնում են հավակնոտ, բայց և արդարացված:

Աշխատաժողովում թիրախային թեմաներով (Հայաստանի թվային գրադարանները, միջազգային գիտական տվյալների բազաներին հասանելիությունը Հայաստանում, հեղինակային իրավունքի սահմանափակումները գրադարանների համար, գիտաչափության հարցեր, ASPIRE և LNSS ծրագրերի փոխկապվածությունը և փոխազդեցությունը, գրադարանային ծառայությունների որակի բարելավումը և այլն) զեկուցումներով հանդես եկան Անջելա Ռեպանովիչին, Մանոլիս Կուկուրակիսը, Ջերարդ Քուլլենը,  Աննա Չուլյանը,   (Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի գրադարանի վարիչ), Արթուր Վարդազարյանը («Նոր հորիզոն» ՔՀԿ):

Քննարկվեցին նաև ծրագրի գործընկերների հետագա համագործակցության հնարավորությունները:

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Ա. Լոքյանը և Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Ա. Ղուկասյանը ստորագրեցին համագործակցության պայմանագիր: Համագործակցության նպատակը կրթության և գիտության ոլորտում համատեղ փոխշահավետ ծրագրերի մշակումն ու իրականացումն է:

Վերջում տեղի ունեցավ այց Գորիսի պետական համալսարանի գրադարան:

  

 

 

 

 

 

Անգլերենը՝ որպես դասավանդման միջոց

Մայիսի 3-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում մեկնարկեց «Անգլերենը՝ որպես դասավանդման միջոց» (English as a Medium of Instruction) վերապատրաստման ծրագիրը, որն անցկացվելու է «Էրազմուս+» ծրագրի շրջանակում իրականացվող «Գրադարանային ցանցի աջակցության ծառայություններ. գրադարանների արդիականացում Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում՝ գրադարանների անձնակազմի զարգացման և գրադարանային ծառայությունների բարեփոխումների միջոցով» (LNSS) ծրագրի շրջանակում: Այն նպատակ ունի բարելավելու, խորացնելու և ամրապնդելու անգլերենի իմացության մակարդակը աշխատակիցների շրջանում: Ծրագրում ընդգրկված են և՛ Ակադեմիայի գրադարանավարները, և՛ դասախոսական կազմը:

LNSS ծրագրի շրջանակում մշակվել է վերապատրաստման ութ մոդուլ, որոնք Ծրագրի ավարտից հետո կդասավանդվեն բոլոր գործընկեր բուհերում:

 Այս համատեքստում շատ կարևորվում է անգլերենի՝ որպես օտար լեզվի իմացության կատարելագործմանն ուղղված այս նախաձեռնությունը, ուստի  վերապատրաստման այս ծրագիրը ևս մեկ առիթ և հնարավորություն է ընձեռում աշխատակիցներին՝ զարգացնելու իրենց հաղորդակցման հմտությունները և օտար լեզվով դասավանդելու կարողությունը:

 

 

Գիտաչափության հարցերին նվիրված դասախոսություն

 

Գիտնականի վարկանիշի մասին վկայող գլխավոր ցուցանիշն այն է, թե քանի այլ հետազոտող է հղում կատարել տվյալ գիտնականի աշխատություններին կամ քանիսն են իրենց հետազոտություններում հատվածներ մեջբերել դրանցից: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ գիտնականի աշխատությունը հասանելի լինի աշխարհի բոլոր ծայրերում գիտական աշխատանքով զբաղվող հանրությանը:

Այս թեմային էր վերաբերում 2018 թ. ապրիլի 20-ին Բրաշովի «Տրանսիլվանիա» համալսարանի (Ռումինիա) պրոֆեսոր Անջելա Ռեպանովիչիի զեկուցումը ՀՀ պետական կառավարման ակադեմիայի դասախոսների, ասպիրանտների և գրադարանավարների համար, որը ներկայացվեց «Գրադարանային ցանցի աջակցության ծառայություններ. գրադարանների արդիականացում Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում՝ գրադարանների անձնակազմի զարգացման և գրադարանային ծառայությունների բարեփոխումների միջոցով» (LNSS) ծրագրի շրջանակում:

«Գիտական արտադրանքի տեսանելիությունը և ազդեցությունը» խորագրի ներքո բանախոսը խոսեց գիտաչափության տարբեր մեթոդների և ցուցիչների, մատենագիտական տվյալների բազայի ստեղծման մասին, որտեղ զետեղվող գիտական ամսագրերն ու առանձին հոդվածները հասանելի են ամենքին, ինչը և՛ գիտնականների, և՛ գիտական ամսագրերի վարկանիշի վրա ազդող գործոն է: Անջելա Ռեպանովիչին ասաց, որ այդ կայքերում կարելի է գտնել նաև Հայաստանի Հանրապետությունում աշխատող գիտնականների անուններ և Հայաստանում տպագրվող գիտական ամսագրեր, սակայն դրանց թիվը, ցավոք, մեծ չէ: Ուստի, եթե հետազոտական աշխատանքով զբաղվողները շահագրգռված են, որ իրենց աշխատանքը հասանելի լինի շատերի համար և նաև այլոց կողմից նոր հետազոտությամբ զբաղվելու դեպքում գիտական աղբյուր համարվի, պետք է մեծ ուշադրություն դարձնեն այդ խնդրին:

 

 

 

LNSS ծրագրի երկրորդ մշտադիտարկում

 

 

2015 թվականից ՀՀ պետական կառավարման ակադեմիան համակարգում է «Էրազմուս+» ծրագրի շրջանակում իրականացվող «Գրադարանային ցանցի աջակցության ծառայություններ. գրադարանների արդիականացում Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում՝ գրադարանների անձնակազմի զարգացման և գրադարանային ծառայությունների բարեփոխումների միջոցով» (LNSS) ծրագիրը: Հայաստանում Կառավարման ակադեմիայից բացի Ծրագրի կոնսորցիումի անդամ են Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը և Գորիսի պետական համալսարանը: Մեկնարկից երեք տարի անց մասնակից բուհերն ամփոփում են այս ընթացքում իրենց կատարած աշխատանքը, նշում ձեռքբերումներն ու հետագա գործունեության ուղիներ մշակում:

Ապրիլի 5-ին Պետական կառավարման ակադեմիայում տեղի ունեցած մշտադիտարկմանը ներկա էին Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան և Ծրագրի պատասխանատու Էդիթ Սողոմոնյանը: Խոսելով Ծրագրի կարևորության մասին՝ տիկին Կառլովան ասաց, որ գրադարաններն իրենց համալսարանների դեմքն են, ուստի դրանք էլ պետք է ժամանակին համընթաց փոփոխվեն: Նա հույս հայտնեց, որ այն ամենը, ինչ ստացան մասնակիցները Ծրագրից, վերջինիս հետ չի ավարտվելու, այլ շարունակելու է ուղեկցել նրանց գործունեության ընթացքում:

Ծրագրի մասնակիցները պատմեցին այս երեք տարվա ընթացքում կազմակերպված մոդուլների, թրեյնինգների և այցերի միջոցով ստացած գիտելիքների, նոր հնարավորությունների, իրենց մտածողության մեջ կատարված փոփոխությունների մասին: Ներկայացվեց, թե ինչ է արվել ծրագրի մեկնարկից ի վեր, խոսվեց ծրագրի մասնակից երկրների և հաստատությունների համագործակցության, կազմակերպված հանդիպումների, թրեյնինգների, տարբեր գրադարաններ կատարած այցելությունների մասին:

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի արտաքին կապերի գծով պրոռեկտոր Թերեզա Խեչոյանը և գիտատեխնիկական գրադարանի գլխավոր գրադարանավար Գայանե Նիկողոսյանը Բրաշովի «Տրանսիլվանիա» համալսարանում (Ռումինիա) մասնակցել են LNSS ծրագրի մեկնարկային հանդիպմանը՝ համագործակցող բուհերին, նրանց գրադարանների կարիքներին, անձնակազմին, ծրագրի ընձեռած հնարավորություններին և մասնակից բուհերի ունեցած ակնկալիքներին ծանոթանալու նպատակով:

Կրետեի համալսարանում (Հունաստան) Ծրագրի համակարգող Թերեզա Խեչոյանը և մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի առաջատար մասնագետ Տաթևիկ Մովսիսյանը մասնակցել են ծրագրի կոնսորցիումի անդամ հաստատությունների ներկայացուցիչների հանդիպմանը՝ նվիրված որակի ապահովման հարցերին:

Ծրագրի շրջանակում Կառավարման ակադեմիայում անցկացվել է «Անգլերեն հատուկ նպատակներով» խորագրով դասընթացը, որը վարել են Ծրագրի ներկայացուցիչներ Ջերարդ Քուլենը և Սաբրինա Հյութերը: Այնուհետև կազմակերպվել է «Ժամանակի կառավարում և աշխատանքի առաջնահերթությունների սահմանում» թեմայով պիլոտային դասընթաց, որի մասնակիցներն այցելել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատան գրադարան:

 Պատրաստվել է «Գրադարանների և հասարակության հասանելիությունը հատուկ կարիքներով սովորողների համար» մոդուլը՝ մասնակիցների ուշադրությունը հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներին հրավիրելու նպատակով: Քննարկվել են այդ մարդկանց հանդեպ հասարակության վերաբերմունքը, նրանց համար հատուկ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը: Նաև ճանաչողական այց է կազմակերպվել Հայաստանի ամերիկյան համալսարանի Փափազյան գրադարան: 

Ծրագրի մասնակիցների համար կազմակերպված «Գրադարանային իրազեկման օր» միջոցառման նպատակը եղել է կրթական գործընթացներում գրադարանների և գրադարանավարների ներդրումը գնահատելը և Հայաստանում գրադարանների հասանելիությունը խթանելը:

Կառավարման ակադեմիայում կազմակերպված հանդիպման ընթացքում Ակադեմիայի գրադարանավարները տեղեկացրին, որ Ակադեմիայի գրադարանային ֆոնդը թվայնացման գործընթացում է. մինչ այժմ հասցրել են թվայնացնել 418 գիրք: Դրա շնորհիվ այսօր գրադարանում արդեն ավելի հազվադեպ է հնչում «Գիրքը տեղում չէ» արտահայտությունը: Ցանկացողները կարող են պատվիրել էլեկտրոնային գրքերի ցանկում առկա գրքերը՝ լրացնելով անհրաժեշտ տվյալները:

Հանդիպմանը մասնակցում էին նաև Գորիսի պետական համալսարանի գրադարանի ներկայացուցիչները, որոնք խոսեցին իրենց գրադարանում Ծրագրի մեկնարկից հետո կատարված փոփոխությունների և իրենց ակնկալիքների մասին:

Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի ներկայացուցիչները հորդորեցին Ծրագրի մասնակիցներին հանդես գալու նախաձեռնողականությամբ, հատկապես ակտիվ գործարկել կայքը՝ ամենակարևոր նյութերը տեղադրելով այնպես, որ իսկույն գրավեն այցելուների ուշադրությունը:

Լանա Կառլովայի խոսքով, շատ կարևոր է, որ Ծրագրի իրականացման գործընթացում մասնակիցների՝ նախկինում թույլ համարված որոշ կողմեր այսօր արդեն դիտարկվում են որպես ուժեղ: Դա արդեն վկայում է Ծրագրի հաջողության մասին:

 

 

 

Լիմերիկի տեխնոլոգիական ինստիտուտի գրադարանը մտցվել է այս տարվա կրթության ոլորտի մրցանակաբաշխության 3 անվանակարգերի ցանկում

Լիմերիկի տեխնոլոգիական ինստիտուտի գրադարանն ընդգրկվել է այս տարվա The Education Awards 2018-ի կարճ ցուցակում 3 անվանակարգում:

The Education Awards-ը ճանաչում, խրախուսում և տոնում է գերազանցությունը երրորդ մակարդակի կրթության ոլորտում Իռլանդիա կղզում պետական և մասնավոր ֆինանսավորմամբ գործող հաստատություններում:

Լիմերիկի տեխնոլոգիական ինստիտուտի գրադարանը ներկայացված է հետևյալ անվանակարգերում՝

  Լիմերիկի տեխնոլոգիաների ինստիտուտ – Գրադարանային միջազգային ծրագրերի ցանց,

Գրադարանային ցանցի աջակցության ծառայություններ (LNSS) – Լիմերիկի տեխնոլոգիական ինստիտուտ,

Գրադարան – Լիմերիկի տեխնոլոգիական ինստիտուտ:

 

 

Հաշմանդամությունը հասարակությունից մեկուսանալու պատճառ չէ

 

 

«Գրադարանային ցանցի աջակցության ծառայություններ. գրադարանների արդիականացում Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում գրադարանների անձնակազմի զարգացման և գրադարանային ծառայությունների բարեփոխումների միջոցով» (LNSS) ծրագրի հերթական փուլն ավարտվեց: Ծրագիրը համակարգող կրթօջախում` ՀՀ պետական կառավարման ակադեմիայում կազմակերպված դասընթացների մասնակիցները «Գրադարանների և հասարակության հասանելիությունը հատուկ կարիքներով սովորողների համար» մոդուլի շրջանակում ոչ միայն նոր գիտելիքներ ստացան, այլև առիթ ունեցան մեկ անգամ ևս խորհելու հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրների, նրանց հանդեպ հասարակության վերաբերմունքի, նրանց համար հատուկ պայմաններ ստեղծելու անհրաժեշտության, նրանց կյանքի որակը բարելավելու գործում սեփական ներդրումն ունենալու մասին:

Դեկտեմբերի 11-ին Ծրագրի մասնակիցները ճանաչողական այց կատարեցին Հայաստանի ամերիկյան համալսարանի Փափազյան գրադարան: Այն գործում է 1990-ական թվականներից` Ամերիկյան համալսարանի հիմնադրումից անմիջապես հետո, և արդեն մի քանի տարի է, ինչ բաց է ոչ միայն համալսարանի ուսանողների և դասախոսների, այլև ողջ հանրության համար: Գրադարանի տնօրեն Սաթենիկ Ավագյանը և բաժնի վարիչ Հասմիկ Գալստյանը ներկայացրին Հայաստանում միակ բաց բուհական գրադարանի ստեղծման պատմությունը, պայմանները, աշխատանքի սկզբունքները, նորագույն տեխնիկայի օգտագործման մեթոդները: Հատկանշական է, որ այն մատչելի է նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար: Ընթերցասրահի ողջ տարածքում հանգիստ կարելի է տեղաշարժվել անվասայլակով, առանց կողմնակի օգնության վերցնել անհրաժեշտ գիրքը ցածր, հարմարավետ գրադարակներից: Գրադարանում առկա տպագիր գրականությունից բացի, ցանկացողները կարող են օգտվել էլեկտրոնային գրականությունից, տեսողական խնդիր ունեցողները` խոսող գրքերից և այլն: Մի խոսքով, այստեղ ստեղծված են բոլոր պայմանները, որ սովորելը լինի հաճելի, իսկ հաշմանդամություն ունեցող անձինք որևէ դժվարություն չունենան:

Ամերիկյան համալսարանի գրադարան կատարած այցի տպավորությունները Ծրագրի մասնակիցներն արտահայտեցին և քննարկեցին խմբային աշխատանքի ընթացքում:

Թեև Ծրագրի անդամ բուհերի գրադարանային պայմաններն անհամեմատելի են այն ամենի հետ, ինչի ականատեսը եղան դասընթացի մասնակիցները Ամերիկյան համալսարանում, այսուհանդերձ, բոլորն էլ պատրաստակամություն  հայտնեցին ամեն ինչ անելու, որպեսզի իրենց գրադարաններից օգտվելը հնարավորինս մատչելի լինի հաշմանդամություն ունեցող անձանց համար: Դա հասարակության մեջ նրանց ներառելու եղանակներից մեկն է, ինչը խիստ արդիական է մեր օրերում: Իսկ օրեցօր զարգացող տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը այդ հնարավորությունը լիովին տալիս է:

Դասընթացի վերջին օրը` դեկտեմբերի 18-ին, դասընթացավար, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի պրոռեկտոր Թերեզա Խեչոյանը դասընթացի մասնակիցներին առաջարկեց խմբերով (գրադարանավարներ, դասախոսներ, ուսանողներ) ներկայացնել այն երեք ամենակարևոր բաները, որ նրանք սովորեցին Ամերիկյան համալսարանի Փափազյան գրադարանում: Խմբերը ներկայացրին երեքից ավելի ուշադրության արժանի և ուսանելի բաներ, որոնք կցանկանային ունենալ իրենց գրադարաններում: Այնուհետև դասընթացավարն ամփոփեց ընթացքում քննարկված հարցերը և ներկաների ուշադրությանը ներկայացրեց տեսահոլովակներ հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությամբ: Դրանք մեկ անգամ ևս վկայում էին, որ հաշմանդամությունը հասարակությունից մեկուսանալու, ակտիվ կյանքից զրկվելու պատճառ չեն: Հաշմանդամություն ունեցող անձինք մասնակցում են մարզական խաղերի ու մրցումների, զբաղվում են արվեստով, երաժշտությամբ, պարում են… Կարևորը` նրանց մեջ չմարի կենսախնդությունը, իսկ հասարակության մեջ ձևավորվի ճիշտ վերաբերմունք այն մարդկանց հանդեպ, որոնք ինչ-որ բանով տարբերվում են մյուսներից և որևէ խնդիր ունեն:

Դասընթացի ավարտին մասնակիցներն առաջարկություններ արեցին Ծրագրի հետագա բարեփոխումների վերաբերյալ, իրենց գնահատականը տվեցին կազմակերպված դասընթացին և ստացան մասնակցության հավաստագրեր:

 

 

 

 

 

 

 

 

Գրադարանները պետք է հասանելի լինեն հատուկ կարիքներով անձանց համար

 

 

Հաշմանդամություն ունեցող անձինք մեր հասարակության ամենախոցելի խումբն են կազմում: Նրանց խնդիրները հայտնվել են նաև «Գրադարանային ցանցի աջակցության ծառայություններ. գրադարանների արդիականացում Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում՝ գրադարանների անձնակազմի զարգացման և գրադարանային ծառայությունների բարեփոխումների միջոցով» (LNSS) ծրագրի ուշադրության կենտրոնում: Ծրագրի շրջանակում նոյեմբերի 29-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում մեկնարկած «Գրադարանների և հասարակության հասանելիությունը հատուկ կարիքներով սովորողների համար» պիլոտային դասընթացի միջոցով այդ խնդիրները ներկայացվեցին մասնակիցների ուշադրությանը: Նրանց նախ ողջունեցին Թերեզա Խեչոյանը (Ծրագրի ղեկավար, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի պրոռեկտոր), ԵՄ դիտորդներ Անգելա Ռեպանովիչին (Բրաշովի Տրանսիլվանիայի համալսարան, Ռումինիա) և Մանոլիս Կուկուրակիսը (Կրետեի համալսարան, Հունաստան):

Դասընթացին մասնակցում էին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի, Գորիսի պետական համալսարանի գրադարանների, ինչպես նաև մի քանի այլ գրադարանների աշխատողներն ու Պետական կառավարման ակադեմիայի աշխատակիցները:

Դասընթացավար Թերեզա Խեչոյանը նախ ներկայացրեց Ծրագիրը, որի համակարգողը ՀՀ պետական կառավարման ակադեմիան է, ապա խոսեց հաշմանդամության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին: Նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը 2007 թվականին է ստորագրել ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան», իսկ 1993-ին, ԱՊՀ երկրներից առաջինը, Հայաստանն ընդունեց «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքը:

Տիկին Խեչոյանը նաև ներկայացրեց Հայաստանում հաշմանդամների թվի և տարիքային կազմի վերաբերյալ վիճակագրական տվյալներ: Այնուհետև ցուցադրվեցին տեսանյութեր հատուկ կարիքներ ունեցող նշանավոր մարդկանց, նրանց հիվանդությունների մասին: Մեծ հետաքրքրություն առաջացրեց անգլիացի ֆիզիկոս-տեսաբան Սթիվեն Հոքինգի մասին պատմող ֆիլմը: Հիշեցման կարգով խոսվեց նաև, թե ինչպես պետք է վերաբերվել հաշմանդամություն ունեցող անձանց, ինչ բառեր ու արտահայտություններ օգտագործել նրանց մասին կամ նրանց հետ խոսելիս:

Քննարկված կարևոր խնդիրներից մեկն էլ գրադարանները հաշմանդամություն ունեցող անձանց հասանելի դարձնելն է: Խոսքը վերաբերում է թե՛ դրանք տեխնիկական սարքավորումներով ապահովելուն, թե՛ շենքային պայմանները (շենքի մուտքը, թեքահարթակները, հեռակառավարվող դռները, վերելակները և այլն) հատուկ կարիքներ ունեցող մարդկանց հարմարեցնելուն: Դասընթացի մասնակիցներին տեսանյութերով ներկայացվեցին աշխարհի ամենագեղեցիկ, ամենահետաքրքիր ու յուրօրինակ գրադարանները:

 

 

 

 

 

 

Վերապատրաստում Կրետեի համալսարանում որակի ապահովման հարցերի շուրջ

   

  

2017թ. սեպտեմբերի 25-29-ը Կրետեի համալսարանում (Հունաստան) տեղի ունեցավ «Գրադարանային ցանցի աջակցության ծառայություններ. գրադարանների արդիականացում Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում՝ գրադարանների անձնակազմի զարգացման և գրադարանային ծառայությունների բարեփոխումների միջոցով»  (LNSS) ծրագրի կոնսորցիումի անդամ հաստատությունների ներկայացուցիչների հանդիպումը, որը նվիրված էր որակի ապահովման հարցերին: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի միջազգային կապերի գծով պրոռեկտոր, ծրագրի համակարգող Թերեզա Խեչոյանը և մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի առաջատար մասնագետ Տաթևիկ Մովսիսյանը: Մասնակիցների թվում էին նաև կոնսորցիումի անդամ երկրների բուհերի ներկայացուցիչները՝ գրադարանավարներ և որակի ապահովման մասնագետներ, ինչպես նաև ծրագրի եվրոպական գործընկերները:

Հանդիպման ընթացքում Ծրագրի համակարգող Թերեզա Խեչոյանը ներկայացրեց LNSS ծրագրի շրջանակում վերջինիս մեկնարկից ի վեր իրականացված միջոցառումները և արդյունքները: Ծրագրի ձեռքբերումներից հատկանշական է այն, որ մշակված ութ մոդուլների պիլոտային  դասընթացների և եվրոպական գործընկերների կողմից իրականացված ESP  («Անգլերեն հատուկ նպատակների համար») դասընթացի և ուսումնական մոդուլների պատրաստման ու որակի ապահովման դասընթացների ընթացքում վերապատրաստվել է 522 մասնագետ՝ գրադարանավարներ, դասախոսներ, ուսանողներ:

Կոնսորցիումի անդամներին` Արևելյան գործընկերության երեք երկրների (Հայաստան, Մոլդովա և Բելառուս) ինը բուհերի ներկայացուցիչներին, հանձնարարվեց պատրաստել և ներկայացնել 2018 թ. կայանալիք «Գրադարանների տեղեկատվական օր» միջոցառման տեսլականը և SWOT վերլուծությունը:

Հնգօրյա հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին որակի ապահովման գործընթացը, որակի սահմանման մոտեցումները, որակի կառավարումը, վերջինիս նպատակները, որակի ապահովման ծրագրի բովանդակությունը, որակի արդի ազդեցությունները, ընդհանուր որակի կառավարումը և իրագործումը, ISO չափանիշները, որակի ապահովումը Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում (բոլոնյան գործընթաց) և այլն:

Մասնակիցներին նաև ներկայացվեց կրթության ոլորտում ռիսկերի կառավարման գործընթացը: Հանդիպումը եզրափակվեց «Անգլերենը՝ որպես դասավանդման միջոց» (English as a Medium of Instruction) վերապատրաստման ծրագրով:

Վերապատրաստում-հանդիպման ընթացքում արծարծվեցին հարցեր գրադարանի որակի ապահովման չափանիշների և LNSS ծրագրի շրջանակում հետագա անելիքների վերաբերյալ: Մասնակիցները ճանաչողական այցով եղան նաև Կրետեի համալսարանի գրադարանում, ծանոթացան գրադարանի շենքային պայմաններին, ինչպես նաև գրադարանի հատուկ լաբորատորիայում գրքերի վերականգնման աշխատանքերին ու մեթոդներին: Այց կազմակերպվեց նաև Ռետիմնո քաղաքի Հանրային գրադարան, որն աչքի էր ընկնում ոչ միայն հարուստ գրականությամբ, այլև շենքային հարմարավետ պայմաններով և հատուկ կարիքներով մարդկանց համար նախատեսված արդի տեխնոլոգիաներով:

  

  

  

  

  

 

 

 

Գրադարանից է սկսվում դեպի գիտելիք տանող ճանապարհը

 

 

«Գիտելիքի ուղի» կարգախոսով մայիսի 3-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում մեկնարկեց «Գրադարանային իրազեկման օր» միջոցառումը:

Կառավարման ակադեմիան «Էրազմուս+» ծրագրի շրջանակում իրականացվող «Գրադարանային ցանցի աջակցության ծառայություններ. գրադարանների արդիականացում Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում` գրադարանների անձնակազմի զարգացման և գրադարանային ծառայությունների բարեփոխումների միջոցով» (LNSS)  ծրագրի համակարգողն է: Ծրագրի հայաստանյան գործընկերներն են Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը, Գորիսի պետական համալսարանը, Հայաստանի էլեկտրոնային գրադարանների կոնսորցիումը:

«Գրադարանային իրազեկման օր» միջոցառման նպատակը կրթական գործընթացներում գրադարանների և գրադարանավարների ներդրումը գնահատելն էր և Հայաստանում գրադարանների հասանելիությունը խթանելը:

Բացման խոսքով հանդես եկավ և հանդիպման մասնակիցներին ողջունեց ՀՀ ՊԿԱ ռեկտոր Արսեն Լոքյանը: Նա նշեց երեք տարվա տևողությամբ ծրագրի կարևորությունը, անցած ժամանակահատվածում կոնսորցիումի անդամ գործընկերների կողմից կատարված աշխատանքը, գործընթացի առանձնահատկությունները:

Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի ղեկավար Լանա Կառլովան Ծրագրի ազգային գրասենյակի կողմից ողջունեց բոլոր մասնակիցներին գրադարանային իրազեկման օրվա կապակցությամբ: Նա հիշեց իր ուսանողական շրջանը, 90-ականների այն մութ տարիները, երբ գրադարանը միակ լուսավոր ու ջերմ կետն էր, վայր, որտեղ հաճույքով հավաքվում էին, կարդում, զրուցում, քննարկում: Եվ տեսնում ու գնահատում էին գրադարանավարների ծանր աշխատանքը:

«Գրադարանը մի կենտրոն է, որը մեծ դեր ունի կրթական գործընթացում: Ծանոթանալով որևէ կրթական հաստատության գրադարանին, այնտեղ տիրող մթնոլորտին, սպասարկման մակարդակին, կարելի է պատկերացում կազմել այդ կրթօջախի մասին»,- ասաց Լանա Կառլովան:

Նա նշեց, որ Հայաստանում 100-ից ավելի գրադարանավարներ արդեն իսկ պատրաստվել են այս ծրագրով, և հույս հայտնեց, որ Ծրագիրը կնպաստի նոր համագործակցությունների ձևավորմանը, կխթանի ուսանողների շարժունությունը:

Ծրագրի ԵՄ գործընկերներ Անգելա Ռեպանովիչին (Բրաշովի Տրանսիլվանիայի համալսարան, Ռումինիա) և Մանոլիս Կոուկոուրակիսը (Կրետեի համալսարան, Հունաստան) նշեցին, որ բավական գոհ են Ծրագրի ընթացքից, արդյունքներից  ու արձագանքներից, և հատկապես ընդգծեցին Ծրագրի ղեկավար Թերեզա Խեչոյանի նվիրվածությունը, ջանասիրությունը և աշխատասիրությունը Ծրագրի մեկնարկից մինչև իրականացում: Նրանք կարևորեցին սոցիալական ցանցերի, կազմակերպվող միջոցառումների և դասընթացների միջոցով Ծրագրի իրազեկմանն ուղղված գործողությունները` շեշտելով այս ուղղությամբ գործընկերների համագործակցությունը և միացյալ ջանքերը:

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի արտաքին կապերի գծով պրոռեկտոր, Ծրագրի ղեկավար Թերեզա Խեչոյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց Ծրագրի ընթացքում գրադարանների հասանելիության ուղղությամբ ունեցած հաջողությունները, ձեռքբերումներն ու մարտահրավերները, գրադարանավարների վերապատրաստման համար նախատեսված ութ ուսումնական մոդուլների մշակման աշխատանքները, Ծրագրի ընթացքում Կառավարման ակադեմիայում կազմակերպված դասընթացները («Ժամանակի կառավարում և աշխատանքի առաջնահերթությունների սահմանում», «Անգլերեն հատուկ նպատակների համար»), որոնց ակտիվ մասնակցել են թե՛ ուսանողները, թե՛ աշխատակազմի ներկայացուցիչները  և թե՛ դասախոսները, Լիմերիկի տեխնոլոգիական ինստիտուտում (Իռլանդիա) իրականացված LNSS ծրագրի գործողությունների պլանով նախատեսված ուսումնական մոդուլների պատրաստման աշխատանքները, Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանում (TU Dresden, Գերմանիա) կատարված աշխատանքների  հաշվետվության, մոնիտորինգի, մշտադիտարկման մանրամասները: Տիկին Խեչոյանը հատկապես կարևորեց գրադարանավարների վերապատրաստման, գրադարանները տեխնիկապես վերազինելու կարևորությունը` ներկայացնելով մի շարք երկրների փորձը. «Մեր երկրում անելիքները շատ են, սակայն այս ծրագիրը հնարավորություն է տալիս քայլ առ քայլ հաղթահարելու մեր գրադարանների առջև ծառացած մարտահրավերները` վերապատրաստելով մեր գրադարանավարներին և տեխնիկապես վերազինելով գրադարանները»:

Միջոցառման ընթացքում ներկաները տեսաֆիլմերի միջոցով ծանոթացան աշխարհի հնագույն և ժամանակակից յուրօրինակ թանգարան-գրադարաններին:

«Գրադարանային իրազեկման օրվա» շրջանակում նախատեսված են հանդիպումներ և քննարկումներ Ծրագրի գործընկեր հաստատություններում՝ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում և Գորիսի պետական համալսարանում:

 

 

 

LNSS ծրագրի տարեկան հաշվետվությունը կայացավ Դրեզդենում (Գերմանիա)
 
 

  

 

 

 

 

2017թ. մարտի 1-3-ը Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանում (TU Dresden, Գերմանիա) տեղի ունեցավ «Գրադարանային ցանցի աջակցության ծառայություններ. գրադարանների արդիականացում Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում՝ գրադարանների անձնակազմի զարգացման և գրադարանային ծառայությունների բարեփոխումների միջոցով»  (LNSS) ծրագրի կոնսորցիումի անդամ հաստատությունների ներկայացուցիչների հանդիպում-աշխատաժողովը` նվիրված ծրագրի իրականացման առաջին տարվա ընթացքում կատարված աշխատանքների  հաշվետվությանը: Հանդիպմանը մասնակցեցին ՀՀ ՊԿԱ պրոռեկտոր, ծրագրի համակարգող Թերեզա Խեչոյանը և գլխավոր գրադարանավար Գայանե Նիկողոսյանը:

Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանը Գերմանիայի առաջատար ուսումնական հաստատություններից է, Սաքսոնիայի ամենախոշոր բուհը: Այն միջազգայնորեն բարձր վարկանիշ ունի և Գերմանիայի 11 «Գերազանցության համալսարանների» (Universities of Excellence) ցանկում է 2012 թվականից:

Ծրագրի համակարգողը` Թ. Խեչոյանը, հանդես եկավ մինչ օրս ծրագրի շրջանակում կոնսորցիումի կողմից կատարված աշխատանքների հաշվետվությամբ` սկսած դրամաշնորհային պայմանագրի կնքումից մինչև գրադարանավարների վերապատրաստման համար մշակված ութ ուսումնական մոդուլների պիլոտային դասընթացների կազմակերպումն ու ԵՄ ներկայացուցիչների դիտորդական այցը` դասընթացները ինը բուհում մշտադիտարկելու նպատակով: Ծրագրի ամենատպավորիչ արդյունքներից մեկը վերապատրաստված գրադարանավարների, դասախոսների և ուսանողների թիվն է, որի մասին նշեց զեկուցողը. մինչ օրս ծրագրի մասնակից ինը բուհում վերապատրաստում անցած և հավաստագրերի արժանացած մասնակիցների թիվը կազմում է 426, այդ թվում`  հայաստանյան երեք բուհերում` 152, բելառուսական չորս բուհում` 170 և մոլդովական երկու բուհում` 104: Ավելացնենք, որ կոնսորցիումի անդամ բուհերի ներկայացուցիչները երեք վերապատրաստում են անցել այս ժամանակահատվածում` «Անգլերեն հատուկ նպատակների համար» (English for specific purposes), «Ուսումնական մոդուլների պատրաստում» (Curriculum training) և մշակված ուսումնական մոդուլների պիլոտային դասընթացներ (Pilot trainings):

Բացի կոնսորցիումի հաշվետվությունից, Թ. Խեչոյանը ներկայացրեց նաև LNSS ծրագրի շրջանակում Պետական կառավարման ակադեմիայի գործողություններն ու ձեռքբերումները: Կոսորցիումի անդամները` Արևելյան գործընկերության երեք երկրների` Հայաստանի, Մոլդովայի և Բելառուսի ինը և Եվրոպական Միության երկրների (Իռլանդիա, Գերմանիա, Ռումինիա, Հունաստան) չորս բուհերի ներկայացուցիչները, հանդես եկան ծրագրի մեկնարկից ի վեր կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններով: Հանդիպումը հագեցած էր բազմաթիվ քննարկումներով, որոնք վերաբերում էին  առաջիկա անելիքների հետ կապված խնդիրներին, ժամանակացույցին, ինչպես նաև ծրագրի կայքի ձևավորմանն ու բովանդակությանը, ինչպես նաև ծրագրին առնչվող ֆինանսական հարցերին: Բացի այդ, մասնակիցները  ներկայացրին գրադարանների իրազեկման ազգային օրվա հետ կապված նախագծերը իրենց առանձին բուհերում և երեք երկրում` Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում:

Հանձնարարվեց կոնսորցիումի բոլոր անդամներին մինչև մարտի 15-ը համակարգող բուհին` ՀՀ պետական կառավարման ակադեմիային ներկայացնել ծրագրի գործողությունների և ֆինանսական միջոցների վերաբերյալ ամփոփ հաշվետվություններ ԵՄ պահանջներին համապատասխան, ինչպես նաև ներկայացնել յուրաքանչյուր բուհում մշակված ուսումնական մոդուլների և գրադարանների իրազեկման օրվա միջոցառումների լրամշակված և վերջնական տեսքի բերված նախագծերը` հաշվի առնելով քննարկումների ժամանակ կատարված դիտողությունները:

Փորձի փոխանակման նպատակով այցելություն կազմակերպվեց Սաքսոնիայի նահանգի և Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանի գրադարան (SLUB Dresden), որը ստեղծվել է 1996-ին` Սաքսոնիայի նահանգային գրադարանի և Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանի գրադարանի միաձուլման արդյունքում: Գրադարանի հավաքածուն կազմում է 9 միլիոն միավոր` դառնալով Գերմանիայի Դաշնային Հանրապետության ամենախոշոր արխիվային կենտրոնը, որը ներառում է նաև հնագույն ձեռագրերի թանգարանը, որտեղ նույնպես հնարավորություն ընձեռվեց այցելելու LNSS կոնսորցիումի ներկայացուցիչներին:

Մասնակիցները ծանոթացան գրադարանի գործառույթներին, համալսարանի գրադարանավարների ուղեկցությամբ նրանք ականատես եղան գրադարանի առօրյա աշխատանքների կազմակերպմանն ու իրականացմանը:

Աշխատանքներն ընթանում էին Արևմտյան Բալկաններում իրականացվող երկվորյակ (twin) LNSS ծրագրի կոնսորցիումի ներկայացուցիչների հետ միասին, որը հնարավորություն տվեց զուգահեռներ անցկացնելու երկու տարածաշրջանների LNSS ծրագրերի գործողությունների միջև, համեմատելու առավելություններն ու բացերը, փոխանակելու տեսակետները, գաղափարները և փորձը:

 

 

 

 

 

 

Ժամանակը ոսկի է, այն ճիշտ կառավարելը՝ անհրաժեշտություն

HAR_1693_resize HAR_1715_resize

HAR_1708_resize HAR_1707_resize

 HAR_1700_resize HAR_1675_resize

Դեկտեմբերի 21-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում ավարտվեց «Գրադարանային ցանցի աջակցության ծառայություններ. գրադարանների արդիականացում Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում՝ գրադարանների անձնակազմի զարգացման և գրադարանային ծառայությունների բարեփոխումների միջոցով» (LNSS)  ծրագրի շրջանակում անցկացվող «Ժամանակի կառավարում և աշխատանքի առաջնահերթությունների սահմանում» թեմայով պիլոտային դասընթացը: 

ՀՀ ՊԿԱ պրոռեկտոր, «Հանրային կառավարում» ամբիոնի դոցենտ, Ծրագրի ղեկավար Թերեզա Խեչոյանը մի քանի հանդիպումների ընթացքում դասընթացի մասնակիցներին ներկայացրեց ժամանակի ճիշտ կառավարման վերաբերյալ իր մոտեցումները, խոսեց ժամանակի կառավարման և մարդկային էության կապի, ժամանակի կառավարման վրա ազդող գործոնների, առաջնահերթությունների ճիշտ սահմանման մասին: Ծրագրի մասնակիցները՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի և Գորիսի պետական համալսարանի գրադարանների, ինչպես նաև մի քանի այլ գրադարանների աշխատողներն ու Կառավարման ակադեմիայի՝ ծրագրում ընդգրկված աշխատակիցներն ու մագիստրանտները ինտերակտիվ խմբային քննարկման ընթացքում փորձեցին հասկանալ, թե իրենք որքանով են հմուտ ժամանակը կառավարելու հարցում:

LNSS ծրագրի շրջանակում մասնակիցները նաև այցելեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տեղեկատվական ռեսուրսների կենտրոն, ծանոթացան դեսպանատան գրադարանի գործառույթներին ու հնարավորություններին:

Ծրագրի վերջին օրը մասնակիցները խմբային առաջադրանքներ կատարեցին ժամանակի վատնման պատճառների բացահայտման և դրանց դեմ պայքարի վերաբերյալ, ամփոփեցին այս ընթացքում ստացած տեղեկությունը և քաղած դասերը:

Բոլոր մասնակիցներին տրվեցին մասնակցության հավաստագրեր:

Դասընթացավար Թերեզա Խեչոյանը հույս հայտնեց, որ այս պիլոտային ծրագրի արդյունքում ստացած գիտելիքները մասնակիցները կկիրառեն սեփական ժամանակը լավագույնս կառավարելու համար՝ մշտապես հիշելով ժողովրդական իմաստությունը. «Ժամանակը ոսկի է»:

 LNSS-sert LNSS-final

 lnss-pres cert-lnss

 

 

Այց ԱՄՆ դեսպանության գրադարան` LNSS ծրագրի պիլոտային դասընթացի շրջանակներում

LNSS-logo

«Գրադարանային ցանցի աջակցության ծառայություններ. գրադարանների արդիականացում Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում՝ գրադարանների անձնակազմի զարգացման և գրադարանային ծառայությունների բարեփոխումների միջոցով» (LNSS)  ծրագրի շրջանակում անցկացվող «Ժամանակի կառավարում և աշխատանքի առաջնահերթությունների սահմանում» թեմայով պիլոտային դասընթացի  մասնակիցները դեկտեմբերի 12-ին այցելեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն: Հիմնականում գրադարանավարներից բաղկացած խմբի այցի նպատակն էր  ծանոթանալ դեսպանատան գրադարանին և աշխատանքների կազմակերպմանն այնտեղ: ԱՄՆ դեսպանատանը Ծրագրի մասնակիցներին ընդունեց դեսպանատան տեղեկատվական ռեսուրսների կենտրոնի տնօրեն Ներսես Հայրապետյանը:

Դեսպանատան մամլո կցորդ Ջոն Գոշերտը ներկայացրեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի գործունեության չորս առաջնահերթությունները: Դրանք են՝ հնարավորինս լավ ու ճշգրիտ ներկայացնել ԱՄՆ արտաքին քաղաքականությունը, նպաստել Հայաստանի հետ առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը, օգնել Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարում, աջակցել քաղաքացիական հասարակությանը և հասարակական կազմակերպություններին: Ջոն Գոշերտի համոզմամբ, հատկապես այս վերջին խնդիրն իրականացնելու գործում մեծ դեր ունեն գրադարանները. դրանք կարող են նպաստել քաղաքացիական հասարակության ձևավորմանը: Իսկ դեսպանատան անմիջական շփումը քաղաքացիների հետ իրականացվում է Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Կապանում և Չարենցավանում բացված Ամերիկյան անկյունների միջոցով: Վերջիններս ամերիկյան ոճով ձևավորված գրադարաններ են, որոնք, օգտագործելով տարբեր ձևաչափեր, տեղեկատվություն են ապահովում Միացյալ Նահանգների մասին:

Այնուհետև ԱՄՆ դեսպանատան սոցիալական մեդիայի համակարգող Աննա Մկրտչյանը ներկայացրեց ժամանակակից այն հարթակները, որոնց օգնությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը երկխոսություն է իրականացնում հասարակության հետ:

Ծրագրի մասնակիցները նկատեցին, որ դեսպանատան գրադարանում առկա գրականությունը հիմնականում տեղեկատվական էր: Դեսպանատան տեղեկատվական ռեսուրսների կենտրոնի տնօրեն Ներսես Հայրապետյանի խոսքով, դա բնական է, քանի որ այսօր շատացել են գրքի տեսակները, և գիրք ասվածը միայն տպագիր հրատարակությունը չէ: Դրանց կողքին այսօր ունենք աուդիոգրքեր և էլեկտրոնային գրքեր: Անշուշտ, շատերը մտավախություն ունեն, որ նոր տեխնոլոգիաները սպառնալիք են տպագիր գրքերի համար, ինչին դարեր շարունակ վարժվել է մարդկությունը, և չի բացառվում, որ մի օր գրադարանները կվերանան: Համաձայնելով, որ հատկապես նոր սերունդը շատ արագ է վարժվում ընթերցելու համար նախատեսված սարքերին, Ներսես Հայրապետյանն, այնուամենայնիվ, կարծում է, որ գրադարանների կարիք միշտ կլինի:

«Չգիտեմ, թե 20 տարի հետո ինչպիսին կլինեն գրադարանները, բայց համոզված եմ, որ դրանք կլինեն: Գրադարանները միայն նրա համար չեն, որ մարդը գնա, գիրքը վերցնի, տանի տուն, կարդա և վերադարձնի: Ցավոք, մեզ մոտ մեծ մասամբ հենց այդ գործառույթով էլ սահմանափակվում է գրադարանների գործունեությունը»:

Մինչդեռ այդ գործունեությունը շատ ավելի լայն է՝ զանազան հանդիպումներ, դասախոսություններ, կրթական խորհրդատվություն, ֆիլմերի ցուցադրություն և այլն: Պարզապես այդ ամենի համար համապատասխան պայմաններ են անհրաժեշտ:

Խոսելով էլեկտրոնային գրքի կողմից տպագիր գրքի դուրսմղման հնարավոր «վտանգի» մասին, Ներսես Հայրապետյանն այս առումով վիճակագրական տվյալներ ներկայացրեց: Օրինակ՝ 2016 թվականի տվյալներով, չափահաս ամերիկացիների ընդամենը 19 տոկոսն է գերադասում էլեկտրոնային գրքերը: Իսկ գրքի տարբեր տեսակների կողմնակիցների թվաքանակի համեմատությունը ցույց է տվել, որ այդ տեսակներից յուրաքանչյուրն ունի իր հավատարիմ ընթերցողը:

Դեսպանատան տեղեկատվական ռեսուրսների կենտրոնի տնօրենը խոսեց նաև գրադարանների առավելությունների մասին: Եթե ուզում եք որևէ հարցի մասին տեղեկություն ստանալ, ո՞րն է նախընտրելի՝ դիմել գրադարանավարի՞ն, թե փնտրել համացանցում: Պատասխանը միանշանակ է. ճշգրիտ, ամբողջական և հիմնավորված տեղեկություն ստանալու համար գրադարաններն ամենաճիշտ տարբերակն են, քանի որ համացանցում թեև ավելի արագ կարելի է գտնել անհրաժեշտ տեղեկույթը, սակայն դա հազիվ թե սպառիչ լինի, քանի որ անհատը սովորաբար մուտք չունի տեղեկատվական այնպիսի բազաներ, որտեղ տվյալ հարցի վերաբերյալ սպառիչ և հավաստի տեղեկություն կարելի է գտնել: Իսկ գրադարանները հիմնականում նման հնարավորություն ունենում են:

Ինչ վերաբերում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան գրադարանին, ապա այստեղ մուտքն ազատ է բոլորի համար: Պարզապես պետք է իմանալ, որ դեսպանատան գրադարանում չեք գտնի գեղարվեստական կամ մասնագիտական գրականություն: Այստեղ ձեզ կտրամադրեն միայն տեղեկատու:

Հանդիպման ավարտին Ներսես Հայրապետյանը Ծրագրի մասնակիցներին նվիրեց ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում տպագրված գրքեր:

 

 

Ժամանակը և դրա կառավարումը

Lnss1 hall-lnss

lnss_ Lnss

Ի՞նչ է ժամանակի կառավարումը և ինչո՞ւ է այն կարևոր: Ինչո՞ւ պետք է տարանջատել աշխատանքները ըստ դրանց կարևորության և հրատապության: Ինչպիսի՞ գործոններ կարող են ազդել ժամանակի ճիշտ օգտագործման վրա… Նոյեմբերի 30-ին այս և նման այլ հարցերի պատասխանները ստանալու հնարավորություն ունեին «Գրադարանային ցանցի աջակցության ծառայություններ. գրադարանների արդիականացում Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում՝ գրադարանների անձնակազմի զարգացման և գրադարանային ծառայությունների բարեփոխումների միջոցով» (LNSS)  ծրագրի շրջանակում անցկացվող «Ժամանակի կառավարում և աշխատանքի առաջնահերթությունների սահմանում» թեմայով պիլոտային դասընթացի մասնակիցները: Դասընթացն անցկացվեց ՀՀ պետական կառավարման ակադեմիայում, որը Ծրագրի համակարգող հաստատությունն է:

Մինչ բուն դասընթացին անցնելը ներկաներին ողջունեցին Անգելա Ռեպանովիչին (Բրաշովի Տրանսիլվանիայի համալսարան, Ռումինիա) և Մանոլիս Կոուկոուրակիսը (Կրետեի համալսարան, Հունաստան): Ծրագրի ընթացքը դիտարկելու նպատակով նրանք երկրորդ անգամ էին Հայաստանում: Առիթն օգտագործելով՝ հյուրերը իրենց ուրախությունն արտահայտեցին հայ գործընկերների հետ կրկին հանդիպելու համար, դրական գնահատեցին համագործակցությունը և հույս հայտնեցին, որ այն հաջողությամբ կշարունակվի:

Ծրագրի երրորդ մոդուլը կոչվում է «Կառավարման հիմնական և փոխանցելի հմտություններ գրադարանավարների և գրադարանների անձնակազմերի համար»: Դասընթացի ունկնդիրները ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի և Գորիսի պետական համալսարանի գրադարանների, ինչպես նաև մի քանի այլ գրադարանների աշխատողներն էին և Կառավարման ակադեմիայի՝ ծրագրում ընդգրկված աշխատակիցները: Դասընթացը վարում էր ՀՀ ՊԿԱ պրոռեկտոր, «Հանրային կառավարում» ամբիոնի դոցենտ, Ծրագրի ղեկավար Թերեզա Խեչոյանը:

Դասի թեման պատահական չէր ընտրված, քանի որ այսօր բոլորն ունեն ժամանակի, ավելի ճիշտ՝ ժամանակը ճիշտ կազմակերպելու խնդիր: Իսկ դա մարդու ունեցած բոլոր ռեսուրսներից միակն է, որը հավասարաչափ է տրված ամենքին: Ուստի դրա բավարարել-չբավարարելու խնդրի լուծումը յուրաքանչյուրն իր մեջ պետք է գտնի՝ հնարավորինս ճիշտ կառավարելով իր ժամը, օրը, տարին, կյանքը…

Դասի ընթացքում հարցաթերթիկի միջոցով ստուգվեց մասնակիցների ժամանակի կառավարման հմտությունները, անդրադարձ կատարվեց ժամանակի կառավարման վրա ազդող գործոններին, ժամանակի կառավարման և մարդկային էության միջև փոխկապվածությանը, ցուցադրվեց տեսաֆիլմ, որտեղ կյանքը համեմատվում էր մի բաժակ սուրճի հետ. կարևորն այն չէ, թե ինչ բաժակով է այն մեզ տրված, կարևորը դրա պարունակությունն է…

Մասնակիցների ակտիվության մթնոլորտում անցկացված դասը կշարունակվի հաջորդ երկուշաբթի:

Angela-Manilis Lnss2

Lnss3 lnss11

 lnss5 Lnss4

 

 

LNSS ծրագրի մշտադիտարկում

LNSS-PAARA-Library paara-lana-karlova

Lnss lnss-monitoring

 IMG_6224 IMG_6239

«Էրազմուս+» ծրագրի շրջանակում իրականացվող «Գրադարանային ցանցիաջակցության ծառայություններգրադարանների արդիականացումՀայաստանում, Մոլդովայում և Բելառուսումգրադարանների անձնակազմի զարգացման և գրադարանային ծառայությունների բարեփոխումների միջոցով» (LNSS) ծրագրի մասնակիցները նախագծի մեկնարկից ավելի քան մեկ տարի անց խոստովանում են, որ իրենց սպասելիքները ծրագրից ավելի քան իրատեսական են: Ծրագրի համակարգողը ՀՀ պետական կառավարման ակադեմիան է, ուստի Եվրոպական հանձնաժողովի կրթության, աուդիովիզուալ և մշակութային գործադիր գործակալության Հայաստանում իրականացվող ծրագրերի ներկայացուցիչ Ալմուդենա Սաենց դը Միեռայի այցը հերթական անգամ Ակադեմիայի հարկի տակ էր հավաքել ծրագրի մասնակից կրթական հաստատությունների՝ ՀՀ ՊԿ ակադեմիայի, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի և Գորիսի պետական համալսարանի գրադարանավարներին և ծրագրում ընդգրկված աշխատակիցներին: Հանդիպմանը մասնակցում էին նաև Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի ներկայացուցիչներ Լանա Կառլովանև Անի Թորոսյանը: Հանդիպման նպատակը ծրագրի շրջանակում մինչ այս պահը կատարված աշխատանքների ամփոփումն էր և հետագա անելիքները հստակեցնելը:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը հույս հայտնեց, որ ծրագրի նախորդ փուլերում իրականացված աշխատանքների մոնիտորինգը իր դրական արդյունքը կունենա հետագա անելիքները ճիշտ ուղիով տանելու համար:

Լանա Կառլովան տեղեկացրեց, որ Ալմուդենա Սաենց դը Միեռայի այցը Հայաստան ավելի ընդգրկուն նպատակ ունի. որպես Եվրոպական հանձնաժողովի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի պատասխանատու՝ տեղեկանալ այդ ծրագրերի ընթացքին հանրապետության բոլոր այն բուհերում, որոնք Եվրոպական հանձնաժողովների կողմից իրականացվող ծրագրերի մասնակիցն են: Իսկ Կառավարման ակադեմիայում հանդիպման նպատակը ճշտելն էր, թե ինչ խնդիրներ են ծագել ծրագրի իրականացման ընթացքում, և ինչով կարող են օգնել դրանց լուծմանը:

Այնուհետև Պետական կառավարման ակադեմիայի արտաքին կապերի գծով պրոռեկտոր, Ակադեմիայում «Գրադարանային ցանցի աջակցության ծառայություններ. գրադարանների արդիականացում Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում` գրադարանների անձնակազմի  զարգացման և գրադարանային ծառայությունների բարեփոխումների միջոցով» ծրագրի ղեկավարԹերեզա Խեչոյանը հակիրճ ներկայացրեց ծրագրի մասնակից երկրների և հաստատությունների համագործակցության պատմությունը, թե ինչ է արվել ծրագրի շրջանակում դրա մեկնարկից ի վեր, խոսեց մի քանի հանդիպումների, թրեյնինգների, տարբեր գրադարաններ կատարած այցելությունների մասին:

Ծրագրից իրենց գոհունակությունը հայտնեցին Կառավարման ակադեմիայի գիտատեխնիկական գրադարանի ավագ գրադարանավարուհի Գայանե Նիկողոսյանը, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի գրադարանի վարիչ Աննա Չուլյանըև Գորիսի պետական համալսարանի գրադարանի վարիչ Նաիրա Սաֆարյանը:

«Մենք գրադարանավարներ չենք, մենք տեղեկատվության կառավարիչներ ենք,- ասաց Ա. Չուլյանը:- Իսկ մեր նպատակը գրադարանը իբրև արժեք ներկայացնելն է»:

Lnss-Library Lnss monitoring

 

 

Գրադարանավարների համար ուսումնական մոդուլների պատրաստման աշխատանքներ Լիմերիկի տեխնոլոգիական ինստիտուտում (Իռլանդիա)

Limerik-meeting Limerik-meeting2

Limerik-meeting3 Limerik-meeting4

2016 թ. օգոստոսի 22-ից սեպտեմբերի 2-ը Լիմերիկի տեխնոլոգիական ինստիտուտում (Իռլանդիա) տեղի ունեցան LNSS ծրագրի գործողությունների պլանով նախատեսված ուսումնական մոդուլների պատրաստման աշխատանքները: Գրադարանավարների վերապատրաստման համար նախատեսված ութ ուսումնական մոդուլների մշակման աշխատանքներին մասնակցում էին LNSS ծրագրի կոնսորցիումի անդամ 9 ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ` գրադարանավարներ և դասախոսներ Հայաստանից, Բելառուսից և Մոլդովայից: 

Աշխատանքներն իրականացվում էին Լիմերիկի տեխնոլոգիական ինստիտուտի (Իռլանդիա), Պիրամիդ խմբի (Գերմանիա), Տրանսիլվանիայի համալսարանի (Ռումինիա), Կրետեի համալսարանի (Հունաստան) գրադարանային գործի փորձառու մասնագետների` Ջերալդ Քավանագի, Պադրիգ Քըրբիի, Ջերարդ Քուլլենի, Անջելա Ռեպանովիչիի, Մանոլիս Կուկուրակիսի  ղեկավարությամբ և խորհրդատվությամբ:

Կոնսորցիումի անդամ երեք երկրների բուհերի ներկայացուցիչները դասընթացները վարող եվրոպական գործընկերների աջակցությամբ պատրաստեցին և ներկայացրին բուհական գրադարանների ուժեղ և թույլ կողմերը երեք երկրներում, ինչպես նաև մշակեցին գրադարանավարների համար նախատեսված 8 ուսումնական մոդուլների նախնական տարբերակները.

 Մասնակիցները քննարկեցին և մշակեցին նաև գրադարանների կարիքների մասին հաջորդ տարի կազմակերպվելիք իրազեկման օրվա գործողությունների պլանի նախնական տարբերակը:

Առջևում են մոդուլների լրամշակված և վերջնական տարբերակների ամփոփումն ու  առաջին պիլոտային դասընթացի կազմակերպումը Հայաստանի, Մոլդովայի և Բելառուսի ինը բուհերում:

 Limerik Limerik5

Limerik6 Limerik-7

Limerik-8 Limerik-9

Limerik-10 Limerik-11

Limerik-12 Limerik-24

Limerik-13 Limerik-25

Limerik-14 Limerik-15

Limerik-16 Limerik-23

Limerik-17 Limerik-22

Limerik-18 Limerik-19

Limerik-20 Limerik-21

 

 

Գրադարանները 21-րդ դարում

verjnakansemm

 Հունիսի 23-24-ը ՀՀ պետական կառավարման ակադեմիան հերթական անգամ հանդիպման վայր է դարձել «Էրազմուս+» ծրագրի շրջանակում իրականացվող «Գրադարանային ցանցի աջակցության ծառայություններ. գրադարանների արդիականացում Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում` գրադարանների անձնակազմի  զարգացման և գրադարանային ծառայությունների բարեփոխումների միջոցով» (LNSS) ծրագրի մասնակիցների համար: 2015 թվականից մեկնարկած Ծրագրի համակարգողը ՀՀ ՊԿ ակադեմիան է: Ծրագրի շրջանակում երկրորդ անգամ անցկացվող «Անգլերեն հատուկ նպատակների համար» դասընթացը վարում են Անգելա Ռեպանովիչին (Բրաշովի Տրանսիլվանիայի համալսարան, Ռումինիա) և Մանոլիս Կոուկոուրակիսը (Կրետեի համալսարան, Հունաստան): Դասընթացին մասնակցում են Կառավարման ակադեմիայի և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի գրադարանավարներ ու վարչական աշխատողներ:

Ողջունելով դասընթացի մասնակիցներին՝ ՀՀ ՊԿԱ ռեկտոր Արսեն Լոքյանը նշեց, որ ծրագիրն արդեն իր բնականոն հունի մեջ է, և դրա արդյունավետությունն անվիճելի է:

«Վստահ եմ, որ այս դասընթացը նույնքան արդյունավետ կլինի, և հարուստ նյութ կտա մասնակիցներին՝ հիմք դառնալով հետագա հանդիպումների համար»,- ասաց Ակադեմիայի ռեկտորը:

Դասընթացավարները նույնպես ողջունեցին մասնակիցներին և տեղեկացրին, թե երկու օրվա ընթացքում ինչ գիտելիքներ ու հմտություններ են փոխանցելու նրանց:

«Անգլերեն հատուկ նպատակների համար» դասընթացի այս փուլում նախատեսված մոդուլներն ընդգրկում են հետևյալ  թեմաները՝ հիմնական կառավարում և հմտությունների փոխանցում գրադարանավարներին, տեղեկատվական գրագիտություն և հետազոտական հմտություններ, նորարարական առցանց գրադարանային ծառայություններ 21-րդ դարի գրադարանների համար, էլեկտրոնային գրադարան, մուտքի ապահովում դեպի գրադարան և հասարակություն՝ հատուկ կարիքներ ունեցող սովորողների համար, գրադարանային  ֆոնդի զարգացման քաղաքականություն:

Նշենք, որ դասընթացի ընթացքում կիրառվող ինտերակտիվ մեթոդները կնպաստեն հնարավորինս լայն տեղեկատվություն և գործնական հմտություններ ձեռք բերելուն՝ խորացնելով մասնակիցների մասնագիտական գիտելիքները:

Ծրագիրը կամփոփվի դասընթացի ավարտին՝ կլոր սեղան-քննարկման ընթացքում, իսկ մասնակիցներին կտրվեն հավաստագրեր:

secondLNSS huyn

 

 

«Անգլերեն հատուկ նպատակներով». դասընթաց՝ LNSS ծրագրի շրջանակում

asdasd holand

geman dasd

2015 թվականից ՀՀ պետական կառավարման ակադեմիան ստանձնել է «Էրազմուս+» ծրագրի շրջանակում իրականացվող «Գրադարանային ցանցի աջակցության ծառայություններ. գրադարանների արդիականացում Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում` գրադարանների անձնակազմի  զարգացման և գրադարանային ծառայությունների բարեփոխումների միջոցով» (LNSS) ծրագիրը համակարգողի պարտականությունը: Ծրագրի շրջանակներում մայիսի 19-20-ը Կառավարման ակադեմիայում անցկացվեց «Անգլերեն հատուկ նպատակներով» խորագրով դասընթացը, որի մասնակիցները ՀՀ ՊԿ ակադեմիայի և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի գրադարանների աշխատակիցները և վարչական աշխատողներն էին: Դասընթացը վարում էին Ծրագրի ներկայացուցիչներ Ջերարդ Քուլենը և Սաբրինա Հյութերը:

Դասընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով մասնակիցները, ըստ անգլերենի իրենց իմացության, բաժանվեցին երկու խմբի: «Սկսնակների» խմբում դասընթացավարը նախ պարզեց, թե խմբի անդամներն ինչ մակարդակով են տիրապետում լեզվին, ապա մի շարք վարժությունների և առաջադրանքների, ինչպես նաև թարգմանությունների միջոցով փորձեց ավելացնել նրանց գիտելիքների պաշարը:

Անգլերենին միջին և բարձր մակարդակով տիրապետողների խմբի անդամները նախ տեսական գիտելիքներ ձեռք բերեցին միջազգային չափանիշներին համապատասխան ինքնակենսագրություն (CV) գրելու, տպավորիչ հրապարակային խոսք կառուցելու եղանակների վերաբերյալ, այնուհետև փորձեցին ստացած գիտելիքները կիրառել գործնականում:

Երկօրյա դասընթացի ավարտին մասնակիցները ստացան հավաստագրեր:

 

 

Ռումինիայում կայացավ LNSS ծրագրի մեկնարկային հանդիպումը

1212 IMG_0356

2016թ. մարտի 8-9-ը Բրաշովի Տրանսիլվանիա համալսարանում (Ռումինիա) տեղի ունեցավ LNSS ծրագրի մեկնարկային հանդիպումը, որին մասնակցում էին կոնսորցիումի անդամ հաստատությունների ներկայացուցիչները: Այն հնարավորություն տվեց կոնսորցիումի բոլոր անդամներին ծանոթանալու համագործակցող բուհերին, նրանց գրադարանների կարիքներին, անձնակազմին, ծրագրի ընձեռած հնարավորություններին և մասնակից բուհերի ունեցած ակնկալիքներին:

Քննարկվեցին ծրագրի շրջանակներում կատարվելիք աշխատանքները, ճշգրտվեցին ժամկետները, հստակեցվեցին ֆինանսական հաշվետվությունների ներկայացման պահանջները: Առաջիկայում երեք երկրների` Հայաստանի, Մոլդովայի և Բելառուսի 9 բուհերում տեղի կունենան «Անգլերեն հատուկ կարիքների համար» թեմայով դասընթացներ գրադարանների անձնակազմի և դասախոսների համար: Դասընթացները կվարեն կոնսորցիումի եվրոպական գործընկերները համապատասխան բուհերում` Երևանում, Մինսկում, Գրոդնոյում, Բրեստում, Քիշինևում և Բելցիում: Դրան կհաջորդեն ուսումնական մոդուլների պատրաստման դասընթացները Իռլանդիայում` Լիմերիկի տեխնոլոգիական ինստիտուտում: Նշված դասընթացների մասնակիցները վերապատրաստում անցնելուց հետո կպատրաստեն ութ ուսումնական մոդուլներ բուհերի գրադարանավարների, դասախոսների և ուսանողների համար:

Հանդիպմանը մասնակցեցին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի արտաքին կապերի գծով պրոռեկտոր Թերեզա Խեչոյանը և գիտատեխնիկական գրադարանի գլխավոր գրադարանավար Գայանե Նիկողոսյանը: Թ. Խեչոյանը, որպես ծրագրի համակարգող, կոնսորցիումի անդամ հաստատությունների ներկայացուցիչներին ներկայացրեց Ծրագրի մանրամասն նկարագրությունը, անելիքները, ժամկետները, հաշվետվությունների ներկայացմանը ներկայացվող պահանջները, իսկ ֆինանսական մենեջեր Մ. Սալուկվաձեն հանգամանալից խորհրդատվությամբ հանդես եկավ ֆինանսական փաստաթղթերի, դրանց լրացման կարգի, հաշվետվությունների ներկայացման մանրամասների վերաբերյալ: Կոնսորցիումի յուրաքանչյուր բուհի կողմից ներկայացվեցին նրանց գրադարանների և գրադարանային անձնակազմի կարիքներն ու սպասելիքները LNSS ծրագրից:

LNSS Ծրագրի մեկնարկը կայացավ, սկսվեցին ծրագրի ժամանակացույցով նախատեսված աշխատանքները:

dd

e

saqsas

No 1 

 

 

 

Մասնակցություն Էրազմուս+ ծրագրի դրամաշնորհառու կազմակերպությունների մեկնարկային հանդիպմանը

brussel

 ՀՀ պետական կառավարման ակադեմիան «Էրազմուս+» ծրագրի շրջանակում իրականացվող «Գրադարանային ցանցի աջակցության ծառայություններ. գրադարանների արդիականացում Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում` գրադարանների անձնակազմի  զարգացման և գրադարանային ծառայությունների բարեփոխումների միջոցով» (LNSS) ծրագրի համակարգողն է: Ընդ որում, բարձրագույն կրթության կարողությունների ստեղծման ծրագրի շրջանակներում Ակադեմիան հայաստանյան առաջին և միակ համակարգող բարձրագույն ուսումնական հաստատությունն է:

2015թ. հայտարարված մրցույթին ներկայացված ծրագրային 515 առաջարկներից 140-ն էր արժանացել ԵՄ ֆինանսավորման, որոնց մեջ էր նաև Կառավարման ակադեմիայի ներկայացրած հայտը LNSS ծրագրի համար:

2016թ. հունվարի 27-28-ը Բրյուսելում տեղի ունեցավ 140 դրամաշնորհառու կազմակերպությունների մեկնարկային հանդիպումը, որը կազմակերպել էր Եվրամիության  կրթական, աուդիովիզուալ և մշակութային գործադիր գործակալությունը (EACEA): Հանդիպման ընթացքում քննարկվեցին մրցույթում հաղթող ճանաչված և  ԵՄ ֆինանսավորմանն արժանացած ծրագրերի կառավարման, աշխատանքների կազմակերպման, ֆինանսական կառավարման, հաշվետվությունների պատրաստման և այլ հարցեր:

Նշված միջոցառմանը մասնակցեցին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը և ՀՀ ՊԿԱ արտաքին կապերի գծով պրոռեկտոր Թերեզա Խեչոյանը:

Միջոցառումը հնարավորություն տվեց առանձին հանդիպումներ ունենալու EACEA-ի ներկայացուցիչների, ծրագրի մենեջերի, այլ ծրագրերի ներկայացուցիչների հետ և քննարկելու համատեղ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր: