«Հանրային կառավարում» մագիստրոսական կրթական ծրագիրն իրականացվում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի Կառավարման ամբիոնի կողմից:
Կրթական ծրագրի նպատակն է պատրաստել հանրային կառավարման և գործընթացների պահանջներին համապատասխան գործնական հմտություններով օժտված հանրային կառավարման համակարգի և տնտեսական ոլորտների համար «Կառավարում» մասնագիտությամբ (մագիստրոսի որակավորմամբ) որակյալ մասնագետների:
«Հանրային կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրին մրցութային կարգով կարող են դիմել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի և մագիստրոսի որակավորում ունեցող անձինք: Ակադեմիայի դիմորդը կարող է զուգահեռաբար դիմել նաև «Գործարար վարչարարություն» (հեռավար) կրթական ծրագրով երկրորդ մասնագիտությամբ սովորելու համար:
«Հանրային կառավարում» կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորելու հայտ ներկայացրած դիմորդները հանձնում են թեստ ՀՀ Սահմանադրությունից:
Անվճար հիմունքով սովորող մագիստրանտները կստանան 48.600 ՀՀ դրամ կրթաթոշակ:
Տարեկան ուսման վարձը 700.000 ՀՀ դրամ է:
Ուսուցման ձևը՝ առկա (2 տարի, անվճար և վճարովի) և հեռակա (2,5 տարի, վճարովի):
Հեռակա ուսուցման ընդունելություն՝ փաստաթղթերի ներկայացում, հարցազրույց՝ բանավոր:
Ընդունելության համար պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
եթե դիպլոմը դեռևս չի հանձնվել, ապա դրա փոխարեն պետք է ներկայացնել տեղեկանք՝ ըստ ձևանմուշի, իսկ դիպլոմի հավելվածի փոխարեն՝ ակադեմիական տեղեկանք ավարտած բուհից, որտեղ պետք է պարտադիր նշված լինի ամփոփիչ ՄՈԳ–ը (միջին որակական գնահատականը)
Դիմորդը փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` անձը հաստատող փաստաթղթով: Նշված փաստաթղթերի պատճենները ներկայացվում են բնօրինակների հետ (պատճենները համեմատվում են բնօրինակների հետ և ընդունվում, իսկ բնօրինակները վերադարձվում են քաղաքացուն):
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել կրթական ծրագրի պատասխանատու, ՀՀ ՊԿԱ փաստաթղթեր ընդունող հանձնաժողովի անդամ Գայանե Նիկողոսյանին՝ (093) 552 994 , կամ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար՝ Աննա Ղուշչյանին՝ (091) 496 269:
Աշխատանքային օրերը՝ երկուշաբթի-ուրբաթ, ժամը՝ 9։00-17։00: