Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱ ԵՎ PR ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ» մագիստրոսական կրթական ծրագիր

«Քաղաքական ժուռնալիստիկա և PR տեխնոլոգիաներ» մագիստրոսական կրթական ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի Քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի կողմից:

 Կրթական ծրագրի նպատակն է պատրաստել քաղաքականության ոլորտի ժուռնալիստներ և PR մասնագետներ, որոնք կկարողանան վերլուծել քաղաքական գործընթացները, բացահայտել արդի մարտահրավերների քաղաքական բնույթը և նպաստել իրատես ու բազմակողմանի հասարակական կարծիքի ձևավորմանը: Ակադեմիայի դիմորդը կարող է զուգահեռաբար դիմել նաև «Գործարար վարչարարություն» (հեռավար) կրթական ծրագրով երկրորդ մասնագիտությամբ սովորելու համար:

«Քաղաքական ժուռնալիստիկա և PR տեխնոլոգիաներ» կրթա­կան ծրագ­րով առկա ուսուցմամբ սովորելու հայտ ներկայացրած դիմորդները կարող են մասնակցել ուսումնառության անվճար և վճարովի համակարգին՝  անցնելով հետևյալ փուլերը՝

Ուսուցման ձևը՝ առկա (2 տարի,  վճարովի): 

«Քաղաքական ժուռնալիստիկա և PR տեխնոլոգիաներ» մագիստրոսական կրթական ծրագրի ընդունելության մրցույթին կարող են մասնակցել առնվազն բակալավրի աստիճան ունեցող անձինք:

Անվճար հիմունքով սովորող մագիստրանտները կստանան 48.600 ՀՀ դրամ կրթաթոշակ:

Տարեկան ուսման վարձը 550.000 ՀՀ դրամ է:

 

Ըն­դու­նե­լութ­յան հա­մար պետք է ներ­կա­յաց­նել հետև­յալ փաս­տաթղ­թե­րը.

եթե դիպլոմը դեռևս չի հանձնվել, ապա դրա փոխարեն պետք է ներկայացնել տեղեկանք՝ ըստ  ձևանմուշի, իսկ դիպլոմի հավելվածի փոխարեն՝ ակադեմիական տեղեկանք ավարտած բուհից, որտեղ պետք է պարտադիր նշված լինի ամփոփիչ ՄՈԳը (միջին որակական գնահատականը)

Դի­մոր­դը փաս­տաթղ­թե­րը ներ­կա­յաց­նում է ան­ձամբ` ան­ձը հաս­տա­տող փաս­տաթղ­թով: Նշված փաս­տա­թղ­թե­րի պատ­ճեն­նե­րը ներ­կա­յաց­վում են բնօ­րի­նակ­նե­րի հետ (պատ­ճեն­նե­րը հա­մե­մատ­վում են բնօ­րի­նակ­նե­րի հետ և­ ըն­դուն­վում, իսկ բնօ­րի­նակ­նե­րը վե­րա­դարձ­վում են քա­ղա­քա­ցուն):

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել կրթական ծրագրի պատասխանատու, ՀՀ ՊԿԱ փաստաթղթեր ընդունող հանձնաժողովի անդամ Արմինե Հովհաննիսյանին՝ (077) 200 666, կամ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար՝ Աննա Ղուշչյանին՝ (091) 496 269:

Աշխատանքային օրերը՝ երկուշաբթի-ուրբաթ, ժամը՝ 9։00-18։00: