Քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության
ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ
Պատմություն
Ամբիոնը ստեղծվել է ՀՀ-ում քաղաքական գիտության զարգացմանը, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերում կադրերի պատրաստմանը և վերապատրաստմանը նպաստելու համար: Ստեղծման ժամանակ կրթաբլոկն անվանվել է «Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման քաղաքականության հիմունքներ»:
2002 թվականին, երբ Կառավարման դպրոցը վերանվանվեց ՀՀ պետական կառավարման ակադեմիա, հիմնադրվեց «Քաղաքագիտություն (քաղաքական գործընթացներ և ինստիտուտներ)» ամբիոնը:
2006թ. այն վերակազմակերպվեց «Քաղաքագիտություն (քաղաքական կառավարում և քաղաքական վերլուծություն)» ամբիոնի՝ նկատի ունենալով, որ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման գերատեսչություններին անհրաժեշտ են քաղաքական կառավարման և քաղաքական վերլուծության մրցունակ մասնագետներ: Ստեղծման պահից ի վեր ամբիոնը միջազգային և ներպետական տարբեր ծրագրեր է իրականացրել՝ համագործակցելով Կանադայի, Իռլանդիայի, Անգլիայի նմանօրինակ կառույցների հետ:
1997 թվականից մինչ այսօր ամբիոնը ղեկավարում է քաղաքական գիտության դոկտոր, պրոֆեսոր Մարիամ Մամիկոնի Մարգարյանը: Մարիամ Մարգարյանը 2006թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն` «Քաղաքական ընտրանին Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական անցման պայմաններում» թեմայով: 2011թ. ՀՀ ԲՈՀ-ի որոշմամբ Մ. Մարգարյանը ստացել է քաղաքական գիտությունների պրոֆեսորի գիտական կոչում: ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում գործող ՀՀ ԲՈՀ-ի 056 «Քաղաքական գիտություններ և միջազգային հարաբերություններ» մասնագիտական խորհրդի փոխնախագահն է: 2014թ. ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով:
Ամբիոնի գլխավոր խնդիրը պետական և քաղաքական կառավարման ու տեղական ինքնակառավարման ոլորտում որակյալ կադրերի պատրաստումն է՝ շարունակական կրթության և արդիականացման միջոցով: Տեսական և կիրառական գիտելիքների համադրման նպատակով ամբիոնը պարբերաբար կազմակերպում է կլոր սեղաններ, սեմինարներ, թեմատիկ քննարկումներ՝ նվիրված ՀՀ քաղաքական արդիականացման և զարգացման հիմնախնդիրներին:
Ուսուցում
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Քաղաքական կառավարում և հանրային քաղաքականություն» ամբիոնը ՀՀ օրենսդրությամբ և ՀՀ ՊԿԱ կանոնադրությամբ սահմանված կարգով իրականացնում է`
Ա. բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով մագիստրոսի մասնագիտական կրթություն: Շրջանավարտներին շնորհվում է քաղաքագիտության մագիստրոսի որակավորում «քաղաքագիտություն» մասնագիտացմամբ:
Ամբոնում գործում է կրթական երեք ծրագիր՝ «Քաղաքական կառավարում և քաղաքական վերլուծություն», «Գլոբալ կառավարում և տարածաշրջանային քաղաքականութուն» և «Քաղաքական ժուռնալիստիկա և PR տեխնոլոգիաներ»:
«Քաղաքական կառավարում և քաղաքական վերլուծություն» ուսումնական ծրագիրը ներառում է քաղաքական գիտության զարգացման միջազգային փորձը պետական, քաղաքական և հանրային կառավարման արդյունավետության ապահովման բնագավառում` հնարավորություն ընձեռելով երիտասարդներին՝
«Գլոբալ կառավարում և տարածաշրջանային քաղաքականություն» ուսումնական ծրագիրը համակարգում է քաղաքական գիտության զարգացման արդի միտումները` նպատակ ունենալով բացահայտելու տեղական (ազգային), տարածաշրջանային և գլոբալ քաղաքական զարգացումների արժեքաբանությունը: Դա հնարավորություն կընձեռնի երիտասարդներին՝
«Քաղաքական ժուռնալիստիկա և PR տեխնոլոգիաներ» ուսումնական ծրագրի հիմնական նպատակը ժուռնալիստներ և PR մասնագետներ պատրաստելն է, որոնք կկարողանան վերլուծել քաղաքական գործընթացները, բացահայտել արդի մարտահրավերների քաղաքական բնույթը և նպաստել իրատես ու բազմակողմանի հասարակական կարծիքի ձևավորմանը։ Դա հնարավորություն կտա արդի տեղեկատվահաղորդակցական ցանցային տիրույթներում մրցունակ քաղաքական ժուռնալիստիկայի և քաղաքական PR տեխնոլոգիաների կիրառմամբ բնականոն արդիականացնելու հանրային կարծիքը՝ նպաստելով հանրային համակեցությանը և հումանիզացմանը։
Կրթական ծրագիրը նպատակ ունի ապահովելու պրոֆեսիոնալ կրթություն քաղաքական ժուռնալիստիկայի և PR տեխնոլոգիաների տեսությունների տիրությում՝ նորարարական գիտելիքների արդյունավետ կիրառմամբ։ Դա թույլ կտա բացահայտել արդի քաղաքական գործընթացներում իշխանության հաստատման, պահպանման և փոխանցման մակարդակներում գործող խաղային մեխանիզմները, ինչպես նաև մեկնաբանել դրական և բացասական զարգացման միտումները քաղաքական հաղորդակցության մեջ և PR տեխնոլոգիաներում։
Մագիստրանտները հնարավորություն կունենան՝
Բ. հետբուհական մասնագիտական կրթություն, որը կազմակերպվում է ասպիրանտուրայի, հայցորդության և դոկտորանտուրայի ձևերով` «Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ» (դասիչ ԻԳ. 00.02) մասնագիտության գծով,
Գ. լրացուցիչ կրթական ծրագրերով մասնագետների որակավորման բարձրացման և վերապատրաստման դասընթացներ:
No. |
Առարկաներ և դասընթացներ |
Դասախոսներ |
1. | Քաղաքականության տեսություն | Մ. Մարգարյան, քաղ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր |
2. | Քաղաքական գործընթացների մոդելավորում | Մ.Գ. Մարգարյան, քաղ. գիտ. թեկնածու, դոցենտ |
3. | Քաղաքական գլոբալացում | Ռ. Էլամիրյան, քաղ. գիտ. թեկնածու,
Հ. Թադևոսյան, քաղ. գիտ. Թեկնածու |
4. | Քաղաքական վերլուծություն և կանխատեսումներ | Մ. Մարգարյան, քաղ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Ս. Պետրոսյան, ասպիրանտ |
5. | Քաղաքական մարդաբանություն (անթրոպոլոգիա) | Մ. Մարգարյան, քաղ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր |
6. | Էթնոքաղաքականություն | Ռ. Էլամիրյան, քաղ. գիտ. թեկնածու
Լ. Նիկողոսյան, քաղ. գիտ. թեկնածու |
7. | Կուսակցություններ և կուսակցական համակարգեր | Ա. Զաքարյան, քաղ. գիտ. թեկնածու |
8. | Քաղաքական հերմենևտիկա | Մ. Մարգարյան, քաղ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր |
9. | Քաղաքական բանակցություններ և PR | Հ. Մամիջանյան, քաղ. գիտ. թեկնածու |
11. | Ազգային անվտանգություն | Մ.Գ. Մարգարյան, քաղ. գիտ. թեկնածու, դոցենտ |
12. | Քաղաքատնտեսություն | Ս. Ստեփանյան, Ֆլետչերի շրջանավարտ Գ. Սիմոնյան, քաղ. գիտ. թեկնածու |
13. | Աշխարհաքաղաքական հիմնախնդիրները տեղեկատվական դարաշրջանում | Վ.Հունանյան |
14. | Քաղաքական հաղորդակցություններ և GR կապեր | Մերի Մարգարյան |
15. | Տարածաշրջանային զարգացումները և ՀՀ արտաքին քաղաքականությունը | Վ. Ներսեսյան |
16. | Ուժի դրսևորման գործառույթները միջազգային քաղաքականության և անվտանգության համատեքստում | Գ. Բոյախչյան |
* Այլ ամբիոնների դասախոսներ, ովքեր դասավանդում են հանրային կառավարման և հանրային ֆինանսների ամբիոնի առարկաներ:
«Իրավագիտություն» ամբիոնի առարկաներ`
«Կառավարման հոգեբանություն» ամբիոնի առարկաներ`
«Լեզուներ և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» ամբիոնի առարկաներ`
Գիտահետազոտական աշխատանքներ
«Քաղաքական կառավարում և հանրային քաղաքականություն» ամբիոնի դասախոսները, ինչպես նաև մագիստրանտները, հայցորդներն ու ասպիրանտները պարբերաբար հրապարակում են գիտական հոդվածներ, ուսումնամեթոդական աշխատանքներ՝ նվիրված քաղաքական գիտության արդի հիմնախնդիրներին տեղեկատվական հասարակության կայացման պայմաններում: Թեմատիկ բազմաշերտությունը հնարավորություն է տալիս ազգային-տարածաշրջանային-գլոբալ եռաչափության (անցյալ-ներկա-ապագա) տիրույթներում հիմնովին դիտարկել քաղաքական գործընթացների քաղաքակրթական, սոցիալ-հոգեբանական, քաղաքատնտեսական առանձնահատկություններն ու օրինաչափությունները:
Ամբիոնի անմիջական ղեկավարությամբ ՀՀ ՊԿԱ մագիստրանտները մասնակցել են հանրապետական և միջազգային գիտաժողովների՝ արժանանալով պատվոգրերի և մրցանակների:
Համագործակցություն
«Քաղաքական կառավարում և հանրային քաղաքականություն» ամբիոնը համագործակցում է նաև Երևանի պետական համալսարանի «Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ», «Քաղաքական գիտության պատմություն և տեսություն» ամբիոնների, ինչպես նաև Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի «Քաղաքագիտության և իրավունքի պատմություն» ամբիոնի հետ, ինչպես նաև Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի հետ:
«ERASMUS+» ծրագրի շրջանակում փոխանակման կարգով ամբիոնը համագործակցում է Ավստրիայի Զալցբուրգ քաղաքի «Փարիս Լոդրոն» համալսարանի հետ: Այս համագործակցության արդյունքում ամբիոնի երկու ուսանող ամեն տարի հնարավորություն է ստանում հինգ ամսով կրթությունը շարունակել Զալցբուրգի համալսարանի քաղաքագիտության դեպարտամենտում։
Ամբիոնը ամեն ամիս կազմակերպում է դասախոսություններ և ինտերակտիվ գործնական պարապմունքներ ՀՀ քաղաքական գործիչների, ժուռնալիստների, դիվանագետների և բիզնես-էլիտայի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Ամբիոնի աշխատակազմը
Մարգարյան Մարիամ | ամբիոնի վարիչ, քաղ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր |
Մ.Գ. Մարգարյան | քաղ. գիտ. թեկնածու, դոցենտ |
Հ. Թադևոսյան | քաղ. գիտ. թեկնածու |
Ս. Պետրոսյան | ասպիրանտ |
Մերի Մարգարյան | քաղ. գիտ. թեկնածու |
Ռ. Էլամիրյան | քաղ. գիտ. թեկնածու |
Լ. Նիկողոսյան | քաղ. գիտ. թեկնածու |
Ա. Զաքարյան | քաղ. գիտ. թեկնածու |
Հ. Մամիջանյան | քաղ. գիտ. թեկնածու |
Ս. Ստեփանյան | Ֆլետչերի շրջանավարտ |
Գ. Սիմոնյան | քաղ. գիտ. թեկնածու |
Հեռ.` 010 22-89-75
Բջջ.՝ 091 43 38 27
Էլ.փոստ` mariam.margaryan@paara.am
Ամբիոնի առօրյան
Հանդիպում «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի ղեկավար, Մեծ Բրիտանիայի չինագիտության ասոցիացիայի անդամ Մհեր Սահակյանի հետ
Հանդիպում արևելագետ-թուրքագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի հետ
ՀՀ ՊԿԱ քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի հյուրը ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանն է։