Տնտեսական գործունեության եվ ենթակառուցվածքների սպասարկման վարչություն
Գորիուն Ադամյան
Տնտեսական գործունեության եվ ենթակառուցվածքների սպասարկման վարչության պետ
Տնտեսական գործունեության եվ ենթակառուցվածքների սպասարկման վարչության նպատակները և խնդիրները.
- իրականացնել Ակադեմիայի գրասենյակային ապրանքների և նյութերի ձեռքբերման և պահեստավորման աշխատանքները, հավատարմագրերով ստանալ Ակադեմիայի անվամբ ստացված գույքն ու ապրանքանյութական արժեքները,
- վարել Ակադեմիայի պահպանման ծախսերով նախատեսված կոմունալ-կենցաղային ծառայությունների ձեռքբերման պայմանագրերի կազմման և կնքման աշխատանքները,
- հսկողություն իրականացնել Ակադեմիայի բոլոր մասնաշենքերի շահագործման նկատմամբ և կազմակերպել դրանց ընթացիկ նորոգման աշխատանքները,
- ապահովել Ակադեմիայի գույքագրման աշխատանքների կատարումը,
- վարել Ակադեմիայի կառուցվածքային ստորաբաժանումների, սովորողների կողմից սպառած էլեկտրաէներգիայի և խմելու ջրի ծախսերի օրական հաշվառումը, ինչպես նաև կապի ծառայությունների գծով ծախսերի հաշվառումը,
- իրականացնել կաթսայատների անխափան և անվտանգ շահագործումը,
- մասնակցել Ակադեմիայի կարիքների համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների պետական գնումների անվանացանկերի կազմման աշխատանքներին:
Էլ. փոստ՝ goriun.adamyan@paara.am
Հեռ. 010 22-89-62