Արհեստակցական կազմակերպությունը կանոնադրությամբ իրեն վերապահված իրավասության շրջանակում որոշակի աջակցություն է ցուցաբերում կազմակերպության անդամներին՝ հոգալու բուժման ծախսերը:
Արհմիությունը հոգում է աշխատակիցների առողջության մասին
Արդյունավետ աշխատանքի ամենակարևոր նախապայմանը աշխատակիցների առողջությունն է: Առաջնորդվելով այս սկզբունքով՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի արհեստակցական միությունը հանդես եկավ նախաձեռնությամբ. Ակադեմիայի աշխատակիցների համար հնարավորություն ստեղծվեց արհմիության միջոցների հաշվին անցկացնել արյան հետազոտություն: Այս հարցում արհմիության գործընկերը դարձավ «Ալֆա լաբ» ախտորոշիչ լաբորատորիան, որի մասնագետները հոկտեմբերի 29-ին ՀՀ ՊԿ ակադեմիայում էին: Հետազոտության ենթարկվեցին Ակադեմիայի 40-ից ավելի աշխատակիցներ:
Սա ՀՀ ՊԿ ակադեմիայի արհմիության հերթական նախաձեռնության միայն առաջին փուլն էր: Աշխատակիցների առողջությունը այսուհետ մշտապես լինելու է արհմիութենական կազմակերպության հոգածության առարկա: