Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Հանգստի կազմակերպում

Հանգստի և ճանաչողական այցերի կազմակերպում

 

Օրվա հերոսները երեխաներն էին

Մայիսի 31-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա նախօրեին, ՀՀ պետական կառավարման ակադեմիայում աննախադեպ աշխուժություն էր: Սակայն իրադարձությունների կենտրոնում ոչ թե մագիստրանտներն էին, այլ Ակադեմիայի աշխատողների երեխաներն ու թոռնիկները: ՀՀ ՊԿԱ արհեստակցական կազմակերպության նախաձեռնությամբ նրանք անմոռանալի տոնական օր անցկացրին։

Ակադեմիայի տարածքը վերածվել էր գունագեղ հեքիաթային աշխարհի: Փոքրիկների համար պատրաստած հյուրասիրությանը հաջորդեց ուրախ երգն ու ծիծաղը, որն ապահովեցին հրավիրված խաղավարը, ծաղրածուն և մանուկների սիրելի հերոսները: Մեկը մյուսին հերթ չտալով՝ փոքրիկներն ինքնամոռաց ներգրավվել էին զանազան խաղերում՝ իրենց ուրախությամբ ու բարձր տրամադրությամբ վարակելով նաև մեծերին:

Ակադեմիայի փոքրիկ, բայց պատվավոր հյուրերն այդ օրը նաև հնարավորություն ունեցան ծանոթանալու իրենց ծնողների և պապիկ-տատիկների աշխատավայրին:

Այս գեղեցիկ, բոլորին դրական լիցքեր փոխանցած միջոցառումը Ակադեմիայի ընթացիկ քննաշրջանի լարվածությունն ընդմիջող ուրախ ու տարբերվող իրադարձություն էր:

 

 

Արհեստակցական կազմակերպությունը իր անդամների  համար կազմակերպում է այցելություններ Հայաստանի և Արցախի պատմամշակութային օջախներ և տեսարժան վայրեր:

 

 

Ամանորյա միջոցառում՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի արհեստակցական կազմակերպության նախաձեռնությամբ

newyear

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի արհեստակցական կազմակերպությունը շարունակում է ավանդույթ դարձած միջոցառումների շարքը: Ամանորի նախօրեին ՀՀ ՊԿԱ արհեստակցական կազմակերպության նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ Ակադեմիայի աշխատակիցները մասնակցեցին ռեստորանային համալիրում կազմակերպված միջոցառմանը:

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի արհեստակցական կազմակերպությունը սրտանց շնորհավորում է բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը` գալիք 2016 թվականին մաղթելով բազում ձեռքբերումներ և նորանոր հաջողություններ: