Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Ընդունելություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՊԵՏԱԿԱՆ  ԿԱՌԱՎԱՐՄԱՆ  ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ 2022-2023 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ՑԱՆԿ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է

2023-2024 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ

ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

 

 Հ/Հ Դասիչ Մասնագիտություն Հատկացված տեղեր Ուսման վարձը
Անվճար Վճարովի
1. Ը.00.02 Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում 1 7 500 000 ՀՀ դրամ
2. ԺԲ 00.02 Հանրային իրավունք 2 500 000 ՀՀ դրամ
3․ ԺԹ. 00.01 Ընդհանուր հոգեբանություն, հոգեբանության տեսություն և պատմություն, անձի հոգեբանություն 2 500 000 ՀՀ դրամ
4․ ԻԳ.00.02  Քաղաքական գործընթացներ և ինստիտուտներ 2 500 000 ՀՀ դրամ
Ընդամենը 1 13  

 

 

  Ասպիրանտուրայի դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ս.թ. մայիսի 22-ից մինչև հունիսի 15-ը ներառյալ, երկուշաբթի – ուրբաթ օրերին, ժամը 9:00 – 17:00-ը:

Ասպիրանտուրա ընդունվելու համար դիմորդը անձամբ կամ նրա կողմից լիազորված անձը Ակադեմիայի գիտական գործունեության բաժին է ներկայացնում ռեկտորի անունով դիմում՝ կցելով հետևյալ փաստաթղթերը՝

  1. անձը հաստատող փաստաթուղթ (Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար` անձնագիրը, նույնականացման քարտը, Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթի կամ ժամանակավոր վկայականի պատճենը), սոցիալական քարտի պատճենը,
  2. բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
  3. օտար լեզվի ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ),
  4. ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում,
  5. ինքնակենսագրություն
  6. երեք լուսանկար (3 x 4 սմ չափսի),
  7. քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում),
  8. զինվորական գրքույկը և դրա պատճենը կամ զորակոչային տեղամասում կցագրման վկայականը և դրա պատճենը,
  9. մրցույթին մասնակցելու, ինչպես նաև փաստաթղթերն ընդունելու և ձևակերպելու համար սահմանված գումարը (5.000 ՀՀ դրամ) վճարելու վերաբերյալ անդորրագիրը։

 

 

Վճարման կարգը

«ՀՀ պետական կառավարման ակադեմիա» ՊՈԱԿ

ՀՀ ՖՆ գործառնական վարչություն, Երևանի թիվ 1 ՏԳԲ

 Հ/Հ 900018005646

ՀՎՀՀ 00035088

Նպատակի դաշտում նշել դիմորդի անունը, ազգանունը, հայրանունը, «Ընդունելություն Ասպիրանտուրա»

  

 

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի գիտական գործունեության բաժին

ք. Երևան-0028, Կիևյան 8/1, հեռ. (010) 22-97-37

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՆ

ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է

2023-2024 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ

ՀԱՅՑՈՐԴՈՒԹՅԱՆ

 ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄ

  

Հ/Հ Դասիչ Մասնագիտություն Ուսման վարձը  
 
1. Ը.00.02 Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում 500000 ՀՀ դրամ  
2. ԺԲ 00.02 Հանրային իրավունք 500000 ՀՀ դրամ  
3․ ԺԹ. 00.01 Ընդհանուր հոգեբանություն, հոգեբանության տեսություն և պատմություն, անձի հոգեբանություն 500000 ՀՀ դրամ  
4․ ԻԳ.00.02 Քաղաքական  ինստիտուտներ և գործընթացներ 500000 ՀՀ դրամ  

Հայցորդ ձևակերպվելու համար դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ս.թ. մայիսի 22-ից մինչև հուլիսի 10-ը ներառյալ և ս.թ. սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ, երկուշաբթի – ուրբաթ օրերին, ժամը 9:00 – 17:00-ը։

Հայցորդ ձևակերպվելու համար դիմորդը անձամբ կամ նրա կողմից լիազորված անձը Ակադեմիայի գիտական գործունեության բաժին է ներկայացնում ռեկտորի անունով դիմում՝ կցելով հետևյալ փաստաթղթերը՝

  1. անձը հաստատող փաստաթուղթ (Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար` անձնագիրը, նույնականացման քարտը, Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթի կամ ժամանակավոր վկայականի պատճենը), սոցիալական քարտի պատճենը,
  2. բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
  3. ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում,
  4. ինքնակենսագրություն
  5. երեք լուսանկար (3 x 4 սմ չափսի),
  6. քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում),
  7. զինվորական գրքույկը և դրա պատճենը կամ զորակոչային տեղամասում կցագրման վկայականը և դրա պատճենը
  8. մրցույթին մասնակցելու, ինչպես նաև փաստաթղթերն ընդունելու և ձևակերպելու համար սահմանված գումարը (5.000 ՀՀ դրամ) վճարելու վերաբերյալ անդորրագիրը։

Վճարման կարգը

«ՀՀ պետական կառավարման ակադեմիա» ՊՈԱԿ

ՀՀ ՖՆ գործառնական վարչություն, Երևանի թիվ 1 ՏԳԲ

 Հ/Հ 900018005646

ՀՎՀՀ 00035088

Նպատակի դաշտում նշել դիմորդի անունը, ազգանունը, հայրանունը, «Ընդունելություն հայցորդություն»: 

 

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի գիտական գործունեության բաժին

ք. Երևան-0028, Կիևյան 8/1, հեռ. (010) 22-97-37