Գրադարանից օգտվելու կանոնները
1.ԳՐԱԴԱՐԱՆԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ
- Գրադարանում գրանցվելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
- Օգտվողների կարգավիճակը ստուգվում է համապատասխան հրամանների միջոցով։
- Նախքան գրանցվելը օգտվողները պարտավոր են ծանոթանալ սույն Կարգին Գրադարանում կամ Ակադեմիայի paara.am կայքէջի «Փաստաթղթեր» բաժնում։
- Գրանցվելու համար գրադարանից յուրաքանչյուր օգտվողի համար բացվում է սույն Կարգի N 1 հավելվածով հաստատված ձևի գրանցման քարտ, որում նշվում են ընթերցողի տվյալները (անուն, ազգանուն, հասցե, հեռախոս, անձնագրի սերիա և այլ տեղեկություններ):
- Առանց գրանցման քարտի գրադարանում սպասարկում չի կատարվում:
- Գրանցվելիս գրադարանից օգտվողները ստորագրում են գրանցման քարտերի (օգտվողի ֆորմուլյար) վրա` հաստատելով, որ ծանոթացել են Կարգին և պարտավորվում են պահպանել դրանք։
2.ԳՐԱԴԱՐԱՆԻՑ ՕԳՏՎՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
- Գրադարանի ծառայություններից կարող են օգտվել Ակադեմիայի վարչական, ակադեմիական, գիտական և ուսումնաօժանդակ կազմի ներկայացուցիչները (այսուհետ՝ աշխատող), ուսանողները,ասպիրանտներն ու հայցորդները:
- Այլ ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները կարող են օգտվել միայն ընթերցասրահից՝ գրադարանի աշխատանքները համակարգող ղեկավարի կողմից թույլտվություն ստանալու դեպքում:
- Գրադարանային ծառայություններից օգտվողն իրավունք ունի․
- անվճար օգտվելու գրադարանային հավաքածուից, գրադարանային- տեղեկատվական ծառայություններից` սույն Կարգին համապատասխան,
- գրադարանի տեղեկատու-որոնողական համակարգի, Ակադեմիայի paara.am կայքէջի միջոցով ստանալու ամբողջական տեղեկույթ գրադարանային հավաքածուի մասին,
- ըստ սահմանված կարգի երկարացնելու վերցված գրադարանային փաստաթղթերի ժամկետները,
- օգտվելու գրադարանի համակարգիչներից և անվճար ինտերնետից,
- ստանալու խորհրդատվական օգնություն գրադարանային փաստաթղթերի և տեղեկատվական աղբյուրների ընտրության ու որոնման հարցում։
4. Գրադարանային ծառայություններից օգտվողը պարտավոր է.
- պահպանել գրադարանից օգտվելու կարգը,
- պահպանել գրադարանի ծառայություններից և գրադարանային հավաքածուից օգտվելու կանոնները,
- խնամքով վերաբերվել Գրադարանի գույքին,
- Գրադարանի տարածքում ենթարկվել Ակադեմիայի ներքին կարգապահական կանոններին, ցուցաբերել հարգալից վերաբերմունք մյուս օգտվողների և Գրադարանի աշխատողների նկատմամբ,
- պահպանել գրադարանային փաստաթղթերի օգտագործման ժամկետները,
- գիրքը ստանալիս ստուգել դրա ֆիզիկական վիճակը՝ էջերի քանակ, նկարազարդումներ, գծագրեր, հավելվածներ և այլն, վնասված լինելու դեպքում հայտնել Գրադարանի աշխատողներին։ Հակառակ պարագայում փաստաթղթի վնասի համար պատասխանատվություն է կրում այն օգտվողը, որը վերջինն է դրանից օգտվել,
- վերադարձնել Գրադարանից վերցված գրադարանային փաստաթղթերը՝
ա. յուրաքանչյուր կիսամյակի ավարտին,
բ. ուսումնառությունն ընդհատելու, ազատվելու, հեռացվելու դեպքում,
գ. աշխատանքային պայմանագրի լուծման դեպքում,
- պահպանել տեխնիկական միջոցներից օգտվելու կանոնները,
- ընթերցասրահում աշխատելիս պահպանել լռություն։
5. Յուրաքանչյուր ընթերցող պատասխանատվություն է կրում վերցրած գրքերը և այլ տպագիր միջոցները խնամքով պահպանելու և ժամանակին բարվոք վիճակում գրադարանին վերադարձնելու համար:
6. Գրադարանային հավաքածուին և (կամ) այլ գույքին վնաս պատճառելու դեպքում գրադարանային ծառայությունից օգտվողը պարտավոր է փոխհատուցել։ Գիրքը կորցնելու դեպքում պարտավոր է փոխարինել նույն գրքով կամ գրադարանին անհրաժեշտ մեկ այլ համարժեք գրքով կամ փոխհատուցել դրանց շուկայական արժեքի չափով (գրքի համարժեքությունը որոշվում է ամբիոնի վարիչի կողմից․ ամբիոնի վարիչի գրավոր եզրակացությունը պարտադիր է):
7. Գրադարանային հավաքածուներից օգտվելու կանոնները խախտելու դեպքում գրադարանի ծառայությունից օգտվողը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
3. ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՑ ՕԳՏՎԵԼԸ
1. Գրադարանային փաստաթղթերը դուրս են տրվում միայն գրանցման քարտով:
2. Հազվագյուտ կամ մեկ օրինակ գրականությունից, հանրագիտարաններից, չհրատարակված նյութերից, թեկնածուական և դոկտորական ատենախոսություններից և մագիստրոսական թեզից կարելի է օգտվելմիայն ընթերցասրահում:
3. Գրադարանային փաստաթղթերը ստանալու և վերադարձնելու փաստը ամրագրվում է օգտվողի հաշվառման քարտում, իսկ ընթերցասրահում` սույն Կարգի N 2 հավելվածով հաստատված ամենօրյա գրանցամատյանում։
4. Արգելվում է գրքի մեջ նշում կատարել, էջ պոկել կամ ծալել:
5. Սահմանված են գրադարանային փաստաթղթերի տրամադրման հետևյալ ժամկետներն ու քանակը․
- Ակադեմիայի գրադարանում գրանցված յուրաքանչյուր ընթերցող կարող է վերցնել մինչև յոթ գիրք,
- գրքերի և այլ տպագիր նյութերի օգտագործման ժամկետը սահմանում է գրադարանավարը` ելնելով գրքի պահանջարկից, չգերազանցելով տասնօրյա ժամկետը,
- վերցրած գրականության ժամկետը կարող է երկարացվել կամ մերժվել` հաշվի առնելով տվյալ գրքի պահանջարկը,
- ուսումնամեթոդական գրքերը, դասագրքերը, որոնց քանակը գրադարանում շատ է, տրվում է մեկ կիսամյակ ժամկետով,
- առանձնակի դեպքերում, երբ առկա է Գրադարանում տվյալ գրքից ընդամենը մեկ օրինակ, այն տրվում է մեկ շաբաթ ժամկետով՝ առանց երկարացնելու հնարավորության,
- նշված ժամանակահատվածում գիրքը չվերադարձնելու դեպքում ընթերցողը ծանուցվում է գրքի վերադարձման մասին ծանուցման հնարավոր որևէ միջոցով,
- գրադարանային փաստաթղթերի վերադարձման ժամկետները խախտելու դեպքում օգտվողը զգուշացվում է, կրկնվելու դեպքում` զրկվում գրադարանից օգտվելու իրավունքից։
6. Գրադարանից օգտվելիս պահանջվում է անջատել բջջային հեռախոսները կամ միացնել անձայն ռեժիմով։
7. Արգելվում է սնունդ բերել Գրադարան, սակայն թույլատրվում է բերել ըմպելիք, եթե ապակե կամ պլաստմասսայե թափանցիկ շշով է՝ ապահով փակվող կափարիչով:
8. Գրադարանում արգելվում է անհատական համակարգիչները կամ բջջային սարքավորումներն օգտագործել ժամանցային նպատակներով, օրինակ՝ համակարգչային խաղերը խաղալու համար:
Աշխատանքային ժամերը
Գրադարանն աշխատում է`
Օրեր` |
երկուշաբթի-ուրբաթ |
ժամեր` |
09:00-19:00 |