Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Կրեատիվ խումբ

Creative

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանի գլխավորությամբ Ակադեմիայում ձևավորվել է 15 հոգուց բաղկացած «Կրեատիվ խումբ»: Խմբի նպատակը նոր, հետաքրքիր գաղափարներ առաջարկելն է, որոնք կնպաստեն Կառավարման ակադեմիայի գործունեության բարելավմանը՝ ապագայի կենսական պահանջներին համապատասխան, կուրվագծեն Ակադեմիայի վաղվա օրվա մասին պատկերացումներ, ինչպես նաև կնախանշեն այն խնդիրները, որոնք պետք է լուծի Ակադեմիան՝ ժամանակակից աշխարհին համապատասխան գիտելիքների կիրառման ձևերին տիրապետող պահանջարկ ունեցող մասնագետներ թողարկելով: «Կրեատիվ խմբի» առաջին հավաքի ժամանակ խմբի անդամները հանդես եկան մի շարք առաջարկություններով, որոնց իրականացման ուղղությամբ արդեն իսկ համապատասխան քայլեր են ձեռնարկվում:

Մաղթում ենք խմբին բարի երթ և արգասաբեր գործունեություն:



 


Բացահայտեք ձեր ստեղծարար միտքը

 

 

Ար­դի կա­ռա­վա­րու­մը պա­հան­ջում է ու­րույն մտա­ծող, ստեղ­ծա­գործ, վառ եր­ևա­կա­յութ­յամբ օժտ­ված հավակնոտ մաս­նա­գետ­ներ, քա­նի որ վաղուց ար­դեն հասարակությանը չի բավարարում իր առջև ծառացող խնդիրների միակ ճիշտ լու­ծումը, այլ փնտրում է այ­լընտ­րան­քա­յին լու­ծում­ներ: Ստեղ­ծա­րար ան­ձը պա­հանջ­ված է հա­սա­րա­կութ­յան զար­գաց­ման բոլոր փու­լե­րում: Դեռ ա­վե­լին՝ ժա­մա­նա­կա­կից կյան­քի ա­րագ փո­փոխ­վող տեմպն ա­պա­հո­վում են հենց ստեղ­ծա­րար, ճկուն միտք ունեցող ան­ձինք:

Ստեղծարարությունը կամ կրեատիվությունը մասնագիտական գործունեության անկյունաքարն է, հաջողության գրավականը:  Ուստի պատահական չէ, որ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնում ներառվել է նոր առարկա՝ «Ստեղծարար կառավարում»: Իսկ կառավարման հոգեբանության ամբիոնի ասիստենտ, հոգեբանական գիտությունների թեկնածու Սոնա Պողոսյանը սեպտեմբերի 28-ից այդ թեմայով թրեյնինգ էր անցկացնում Ակադեմիայի աշխատակիցների  հետ: Թրեյնինգի կազմակերպումը մի քանի նպատակ ուներ. նախ՝ զարգացնել կրեատիվության չափորոշիչները՝ արագությունը, ճկունությունը և յուրօրինակությունը, մշակվածությունը, անսպասելի զուգորդություններ որոնելու կարողությունը, ապա՝ զարգացնել կյանքի խնդիրները լուծելիս կրեատիվությունը կիրառելու, անձնային և մասնագիտական նպատակների ձեռքբերման հմտությունները, ինչպես նաև ձևավորել խմբային ստեղծագործական աշխատանքի հմտություններ:

Սոնա Պողոսյանի խոսքով՝ թրեյնինգի մասնակիցներին հնարավորություն էր ընձեռվել հասկանալու կրեատիվության նշանակությունը մասնագիտական գործունեության մեջ, ստեղծելու կրեատիվության սեփական սահմանումը, գիտակցելու և հասկանալու կրեատիվ անձի և խմբի առանձնահատկությունները, գիտակցելու և հաղթահարելու պատնեշները, որոնք խանգարում են կրեատիվության դրսևորմանը, ճանաչելու կրեատիվության զարգացման արտաքին և ներքին ռեսուրսները, ձեռք բերելու կրեատիվ միջավայր ստեղծելու և կրեատիվ գործընթացը կառավարելու հմտություններ:

Մասնակիցները այս երեք ամսվա ընթացքում այլընտրանքային լուծումներ պահանջող վարժությունների ու առաջադրանքների, կրեատիվության զարգացման տեխնիկաների միջոցով հնարավորություն ունեցան զարգացնելու իրենց ստեղծարար հատկությունները, ձեռք բերելու խնդիրների այլընտրանքային լուծումներ առաջադրելու, արագ կողմնորոշվելու, անորոշ իրավիճակներում ելք գտնելու ունակություններ: 

Դեկտեմբերի 21-ին «Ստեղծարար կառավարում» գործնական դասընթացը հասավ իր տրամաբանական ավարտին. Սոնա Պողոսյանն ամփոփեց եռամսյա համատեղ աշխատանքի արդյունքը: Համաձայն դասընթացի սկզբում և վերջում մասնակիցների կողմից լրացված թեստերի արդյունքների՝ բոլոր մասնակիցները կրեատիվության գրեթե բոլոր չափորոշիչներից դրական շարժընթաց են արձանագրել: Դասընթացավարը նշեց, որ այս հանդիպումների շնորհիվ Կառավարման ակադեմիայի աշխատակիցներից ձևավորվել է մի խումբ, որտեղ յուրաքանչյուրին բնորոշ է ստեղծարարության որոշակի աստիճան: Սակայն կան խոչընդոտներ, որոնք թույլ չեն տալիս դրսևորել այն:

Աշխատակիցները շնորհակալություն հայտնեցին իրենց գործընկերոջը՝ ՀՀ ՊԿԱ կառավարման հոգեբանության ամբիոնի ասիստենտ Սոնա Պողոսյանին՝ շատ հետաքրքիր ու գրագետ անցկացրած դասընթացի, իրենց թաքնված ներուժը բացահայտելու համար և թրեյնինգը շարունակելու ցանկություն հայտնեցին:

Դասընթացի մասնակիցներին հավաստագրեր հանձնեց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը: Իր ուրախությունն արտահայտելով դասընթացի արդյունավետության կապակցությամբ՝ ՀՀ ՊԿԱ ռեկտորը հույս հայտնեց, որ այդ արդյունքը կօգտագործվի աշխատանքային գործունեության մեջ՝ ի բարօրություն Կառավարման ակադեմիայի:

 

 

Ստեղծարար մտածողությունն անհրաժեշտություն է կառավարման ոլորտում

 

Ստեղծարարությունը ժամանակի հրամայականն է և դիտարկվում է որպես զարգացման մեխանիզմ, հասարակության առաջընթացի շարժիչ ուժ: Հասկանալու համար՝ ի՞նչ է ստեղծարարությունը, հնարավո՞ր է արդյոք այն զարգացնել, արդյոք բոլո՞րն են օժտված ստեղծարար մտածողությամբ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կրեատիվ խումբը հերթական  հետաքրքիր հանդիպումն անցկացրեց Կառավարման հոգեբանության ամբիոնի դասախոս, հոգեբանական գիտությունների թեկնածու, «Ստեղծարար կառավարում»  դասընթացի հեղինակ Սոնա Պողոսյանի հետ: Վերջինիս օգնությամբ խմբի անդամները փորձեցին բացահայտել ստեղծարարության տեսակները, էությունը, զարգացման փուլերը, չափորոշիչները, պարզել ստեղծարարության զարգացմանը նպաստող վեց գլխավոր գործոնները՝ ինտելեկտ, գիտելիք, մտածողության ոճ, անհատական գծեր, դրդապատճառներ, արտաքին միջավայր:

Դասախոսությանը հաջորդեցին  ակտիվ քննարկումներն ու տեսակետների փոխանակումը, իսկ արտահայտված մտքերն ու դիտարկումներն ընդգծում էին թեմայի արդիականությունը: Ինչպես օրինակ՝ «Մարդը կարող է չիրագործել իր ստեղծագործական ներուժը երկու պատճառով. եթե նա արտահայտում է այդ մտքերը ժամանակից շուտ և եթե տևական քննարկման չի ենթարկում դրանք»:

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանի նախաձեռնությամբ կազմակերպված այս հանդիպումը ևս մեկ անգամ ապացուցեց Ակադեմիայի կրեատիվ խմբի գործունեության կարևորությունը:

 

 

Կրեատիվ խումբը նոր գաղափարներ ունի

 

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի Կրեատիվ խմբի անդամները հերթական անգամ հանդիպեցին` փոխանակելու իրենց հետաքրքիր մտքերն ու գաղափարները: Այս անգամ նրանց էր միացել նաև ՀՀ ՊԿԱ գիտաուսումնական աշխատանքների գծով նորանշանակ պրոռեկտոր Գոռ Չատինյանը, որը հանդես եկավ հետաքրքիր առաջարկով: Ակադեմիայի գրադարանը մագիստրանտների համար ավելի հրապուրիչ դարձնելու համար նա առաջարկեց ստեղծել սրճարան-գրադարան: Պրոռեկտորի համոզմամբ, գաղափարը իրականություն դառնալուց հետո գրադարանն ավելի մեծ թվով այցելուներ կունենա:

 Շահառուների հետ հետադարձ կապը առավել պատշաճ կերպով իրականացնելու համար առաջարկվեց բարեփոխել Ակադեմիայի կայքը, ստեղծել արդիական պահանջներին համապատասխան էլեկտրոնային հարթակ, որտեղ դիմորդներն իրենց դիմում-հայտերը կարող են լրացնել առցանց տարբերակով: Դա անհամեմատ քիչ ժամանակ կխլի և՛ դիմումատուներից, և՛ դիմումներն ընդունողներից:

Կրեատիվ խմբի անդամները պատրաստվում են նաև ակտիվորեն մասնակցել գալիք Ամանորի առթիվ կազմակերպվելիք միջոցառումներին:

 

 

Կրեատիվ խմբի գաղափարներն իրականություն են դարձել

Մոտ մեկ տարի է, ինչ ՀՀ պետական կառավարման ակադեմիայում գործում է Կրեատիվ խումբ՝ ՀՀ ՊԿԱ ռեկտոր Արսեն Լոքյանի գլխավորությամբ: Խմբի նպատակը Ակադեմիայի առջև ծառացած խնդիրները հետաքրքիր գաղափարների միջոցով և ժամանակակից պահանջներին համապատասխան լուծելն է: Այս ընթացքում խմբի անդամները հանդես են եկել բազմաթիվ առաջարկներով, որոնց մի մասն արդեն իրականություն է դարձել:

Կրեատիվ խմբի նախաձեռնությամբ Ակադեմիայում արդեն կիրառվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն՝ Microsoft Outlook ծրագրի միջոցով, ձեռք է բերվել երաժշտական գործիք՝ սինթեզատոր, իրականացվել են մի շարք մշակութային միջոցառումներ: Ակադեմիան հյուրընկալել է կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանին, Կոմիտաս Վարդապետին: Սովորողներն այցելել են Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, իսկ Ամանորին ընդառաջ՝ Ակադեմիայում կազմակերպվել են տոնական միջոցառումներ:

Կրեատիվ խմբի առաջարկությամբ որոշվել է Ակադեմիայում ստեղծել փոքրիկ բուժկետ՝ աշխատակիցներին առաջին օգնություն ցուցաբերելու համար, ինչպես նաև վերսկսել օտար լեզվի դասընթացները: 2016 թվականին կիրականացվեն խմբի մի շարք այլ նպատակներ ևս:

 

 

Կրեատիվ խումբն այցելեց հրաձգարան

 

Փետրվարի 22-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կրեատիվ խումբն Ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանի գլխավորությամբ այցելեց հրաձգարան: Խմբի անդամները շրջեցին ուսումնական կենտրոնում, որն ապահովված է ուսումնական գործընթացի համար անհրաժեշտ գույքով ու պայմաններով` նորագույն սարքավորումներով և բոլոր անհրաժեշտ հարմարություններով հագեցած մարզադահլիճ, հրաձգարան, լսարաններ, կացարանային սենյակներ և այլն:

Ակադեմիայի պատվիրակությունն օգտվեց կենտրոնի հրաձգարանից և գրանցեց բարձր  արդյունքներ: