Արմեն Ռևիկի Եզեկյան
իրավագիտության ամբիոնի վարիչ,
իրավագիտության թեկնածու, դոցենտ
Պատմություն
Իրավագիտության ամբիոնը (նախկինում՝ Իրավունքի և օրենսդրական գործընթացի ամբիոն) հիմնադրվել է 2002 թվականին: ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառուցվածքային կարևորագույն ուսումնագիտական ստորաբաժանումներից մեկն է։ 2002-2011թթ. ընթացքում ամբիոնը ղեկավարել են մի շարք հեղինակավոր իրավագետներ: 2011թ. սեպտեմբերի 1-ից Իրավագիտության ամբիոնը ղեկավարում է իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Եզեկյանը:
Գործունեության հիմնական ուղղությունները
Ամբիոնը՝
Ուսուցում
ՀՀ ՊԿԱ-ում «իրավագիտություն» մասնագիտությամբ ուսուցումը սկսել է իրականացվել 2003 թվականից, երբ այն որպես մասնագիտություն ընդգրկվել է Կառավարման ակադեմիայի մասնագիտությունների շարքում: Իրավագիտության ամբիոնն իր գործունեությունը ծավալում է հաստատված ուսումնական պլաններով և ժամանակակից առարկայական ծրագրերով:
Իրավագիտության ամբիոնի դասավանդման և գիտակրթական ծրագրերի իրականացման հիմքում ընկած են պետական ու միջազգային չափորոշիչներին համապատասխան պատրաստված ծրագրեր՝ հաշվի առնելով կառավարման գործունեության ոլորտում գործող պրակտիկան, գիտության վերջին նվաճումները, նոր ուսումնական մեթոդները և ինովացիոն ձեռքբերումները։
Իրավագիտության ամբիոնի կողմից դասավանդվող առարկաներ
№ | Դասընթացի անվանումը | Դասախոս |
1. | Պետության և իրավունքի տեսության արդի հիմնախնդիրները | Վահե Ստեփանյան
իրավ.գիտ.դոկտ., պրոֆ. |
2. | Մարդու իրավունքների հիմնահարցեր | Թամարա Շաքարյան
իրավ.գիտ.թեկն., դոց. |
3. | Միջազգային հանրային իրավունք | Մհեր Մկրտչյան
իրավ.գիտ.թեկնածու |
4. | Համեմատական սահմանադրական իրավունք | Լիլիա Հակոբյան
իրավ.գիտ.թեկն., դոց. |
5. | Եվրոպական իրավունք | Տիգրան Խաչիկյան
իրավ.գիտ. թեկն., դոց. |
6. | Պառլամենտական իրավունք | Հրանուշ Հակոբյան
իրավ.գիտ.դոկտ., պրոֆ. |
7. | Վարչական վարույթ և դատավարություն | Գևորգ Դանիելյան
իրավ.գիտ.դոկտ., պրոֆ. |
8. | Պետ.շահերի պաշտպանությունը քաղաքացիական դատավարությունում | Գրիգոր Նավասարդյան |
9. | Պետ.շահերի պաշտպանությունը քրեական դատավարությունում | Արսեն Այվազյան |
10. | Գործարարական իրավունք | Արմեն Եզեկյան
իրավ.գիտ.թեկն., դոց. |
11. | Իրավաստեղծ գործունեություն և իրավաբանական տեխնիկա | Գևորգ Դանիելյան
իրավ.գիտ.դոկտ., պրոֆ. |
12. | Տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման սահմանադրաիրավական հիմնախնդիրները | Աշոտ Խաչատրյան
իրավ.գիտ.դոկտ., պրոֆ. |
13. | Քաղաքացիական իրավունքի արդի հիմնախնդիրները | Արմեն Եզեկյան
իրավ.գիտ.թեկն., դոց. |
14. | Հանրային ծառայության համակարգը ՀՀ-ում | Արմեն Եզեկյան
իրավ.գիտ.թեկն., դոց., |
15. | Եվրոպական դատարանի նախադեպային իրավունք | Արտակ Ասատրյան
իրավ.գիտ.թեկնածու |
16. | Վարչական պատասխանատվության արդի հիմնախնդիրները ՀՀում | Թամարա Շաքարյան
իրավ.գիտ.թեկն., դոց. |
17. | Աշխատանքային իրավունքի արդի հիմնախնդիրները | Արթուր Սարգսյան
տնտ.գիտ.թեկնածու |
18. | Կադրային գործավարության իրավական ապահովում | Հովհաննիսյան Գայանե |
19. | Իրավական ակտերի մշակման մեթոդաբանություն և պաշտոնական գրագրություն | Հովհաննիսյան Գայանե |
Իրավագիտության ամբիոնի մագիստրանտներն անցնում են նաև այլ ամբիոնի առարկաներ:
Կառավարման հոգեբանության, լեզուների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոն`
Ուսումնական գործընթացը պատշաճ կերպով իրականացնելու համար ամբիոնի ակտիվ մասնակցությամբ հաճախ կազմակերպվում են հանդիպումներ, կլոր սեղաններ, համաժողովներ: Ամբիոնի գիտամանկավարժական գործունեության հիմնական նպատակը բոլոր ուսանողների, ասպիրանտների և հայցորդների համար բարձրակարգ ուսուցում ապահովելն է, ինչը հնարավորություն կտա իրենց մասնագիտական գործունեությամբ ինտեգրվել կառավարման և մյուս ոլորտներում առկա խնդիրների լուծման գործընթացին։
Գիտահետազոտական աշխատանքներ
Ամբիոնի կողմից նրա գործունեության ողջ ժամանակահատվածում իրականացվել և ներկայումս էլ իրականացվում է համակողմանի և լայնածավալ գիտական գործունեություն, մասնավորապես, պրոֆեսորադասախոսական կազմի մասնակցությամբ հրատարակվում են իրավունքի տարբեր ճյուղերին և ինստիտուտներին վերաբերող դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, գիտական հոդվածներ։ Ամբիոնի դասախոսները հաճախ մասնակցում են ներպետական և միջազգային գիտաժողովների, սեմինարների, հանդես են գալիս զեկուցումներով, ինչպես նաև նրանց գիտական հոդվածները պարբերաբար տպագրվում են «Հանրային կառավարում» գիտական հանդեսում:
Համագործակցություն
Ամբիոնը համագործակցում է մի շարք բուհերի, պետական մարմինների և մասնավոր կազմակերպությունների հետ: Մասնավորապես, ուսումնական և գիտական բազմաթիվ հարցերի շուրջ համագործակցություն է իրականացվում ինչպես հայրենական, այնպես էլ միջազգային տարբեր առաջատար ուսումնական հաստատությունների հետ: Բացի այդ, պրակտիկաների իրականացման նպատակով ակտիվ համագործակցություն է իրականացվում մի շարք նախարարությունների ու գերատեսչությունների հետ, իսկ համաժողովների, կոնֆերանսների և նմանատիպ այլ միջոցառումների կազմակերպման հարցում՝ DAAD-ի, GIZ-ի ու իրավագիտության ոլորտում որոշակի ներդրում ունեցող մի շարք այլ միջազգային կազմակերպությունների հետ:
Պրոֆեսորադասախոսական անձնակազմ
Ամբիոնի գործունեության հիմքում ընկած է նրա պրոֆեսորադասախոսական անձնակազմի երկար տարիների դասախոսական գործունեությունը իրավունքի տարբեր ճյուղերում և ոլորտներում: Ամբիոնի աշխատակազմը հիմնականում ընդգրկում է փորձառու ու հմուտ գիտնականների, որոնք դասավանդում են և գիտական գործունեություն են ծավալում Հայաստանի տարբեր բուհերում, ինչպես նաև իրականացնում են պրակտիկ գործունեություն պետական կառավարման տարբեր ոլորտներում և դատական համակարգում: Մասնավորապես, ամբիոնում գիտամանկավարժական գործունեություն են իրականացնում այնպիսի ճանաչված իրավագետներ, ինչպիսիք են իրավաբանական գիտությունների դոկտորներ և պրոֆեսորներ Գևորգ Դանիելյանը, Վահե Ստեփանյանը, Հրանուշ Հակոբյանը, Աշոտ Խաչատրյանը, իրավաբանական գիտությունների թեկնածուներ և դոցենտներ՝ Արմեն Եզեկյանը, Լիլյա Հակոբյանը, Թամարա Շաքարյանը, Մհեր Մկրտչյանը, Տիգրան Խաչիկյանը, Արտակ Ասատրյանը և ուրիշներ:
Արդյունք
Իրավագիտության մագիստրոսի մասնագիտական գործունեության ոլորտ են դիտարկվում պետական և մասնավոր ոլորտները: Մագիստրատուրան ավարտած շրջանավարտները մեծ պահանջարկ են վայելում օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմիններում: Նրանց մեծ մասն աշխատանքի է անցնում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում` իրենց մասնագիտական գիտելիքները կիրառելով պետականաշինության գործում:
Հեռ.` 010 22-89-75
Էլ.փոստ՝ armen.yezekyan@paara.am, armenyezekyan@yahoo.com