Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Պրակտիկայի բաժին

Սուսաննա Վլադիմիրի Հարությունյան

պրակտիկայի բաժնի պետ,

 

Բաժնի նպատակներն ու խնդիրները

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայում նախատեսված է  երկու պրակտիկա` կառավարչական և գիտահետազոտական`4 շաբաթական տևողությամբ:

Պրակտիկաներն անցկացվում են ՀՀ և ԼՂՀ օրենսդիր, գործադիր, դատական, տեղական ինքնակառավարման և այլ պետական մարմիններում: Պրակտիկաների անցկացման վայրի ընտրության ժամանակ կարևոր դեր են խաղում մագիստրանտների առաջադիմությունը, մասնագիտությունը:

Կառավարչական պրակ­տի­կան մաս­նա­գետ­նե­րի պատ­րաստ­ման և ուսումնա­կան գոր­ծընթա­ցի կարևո­րա­գույն փու­լե­րից մեկն է, ո­րը նպա­տակ ու­նի լրաց­նե­լու մագիստրանտնե­րին տրված տեսա­կան գի­տե­լիք­նե­րը և ձեռք բե­րե­լու գործ­նա­կան (պրակտիկ) աշ­խա­տան­քի փորձ, հմտություն` ծանոթանալով կազմակերպության նպատակներին, խնդիրներին, կառուցվածքին և այլն։

Գի­տա­հե­տա­զո­տա­կան պրակ­տի­կա­յի վայ­րի ընտ­րութ­յու­նը կա­տար­վում է` հիմք ընդու­նե­լով մագիստ­րան­տների թեզի թեմաները։

Գի­տա­հե­տա­զո­տա­կան պրակ­տի­կայի նպա­տակ­ը մագիս­տրա­նտնե­րին տրված տե­սա­կան գիտելիք­նե­րը լրացնելն է և գործնական (պրակտիկ) աշ­խա­տան­քի փորձ, հմտություն և մագիստրոսական թեզի համար անհրաժեշտ նյութեր ձեռք բերելը:

Ակադեմիայի բարձր առաջադիմություն ունեցող և օտար լեզվին գերազանց տիրապետող մագիստրանտները հնարավորություն ունեն իրենց պրակտիկան անցկացնել արտերկրում՝ մասնավորապես Ֆրանսիայի և Լիբանանի Հանրապետությունների պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում:

 

Հեռ.` 010 22-89-75

Էլ.փոստ` susanna.harutyunyan@paara.am