Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Практика

  Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայում նախատեսված է երկու պրակտիկա՝ կառավարչական և գիտահետազոտական:

  Կառավարչական պրակ­տի­կան բարձ­րո­րակ մաս­նա­գետ­նե­րի պատ­րաստ­ման և ուսումնա­կան գոր­ծըն­թա­ցի կարևո­րա­գույն փու­լե­րից մեկն է, ո­րը նպա­տակ ու­նի լրաց­նե­լու մա­գիս­տրա­նտնե­րին տրված տե­սա­կան գի­տե­լիք­նե­րը և ձեռք բե­րե­լու գործ­նա­կան (պրակտիկ) աշ­խա­տան­քի փորձ, հմտութ­յուն։

   Կառավարչական պրակ­տի­կան՝ 4 շա­բաթ տ­ևո­ղութ­յամբ, անց է կաց­վում օրենս­դիր, գոր­ծա­դիր, դա­տա­կան, ինչ­պես նաև տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման և այլ մար­մին­նե­րում։

   Գի­տա­հե­տա­զո­տա­կան պրակ­տի­կան բարձ­րո­րակ մաս­նա­գետ­նե­րի պատ­րաստ­ման և ուսում­նա­կան գոր­ծըն­թա­ցի կարևո­րա­գույն փու­լե­րից մեկն է, ո­րը նպա­տակ ու­նի լրաց­նե­լու մագիս­տրա­նտնե­րին տրված տե­սա­կան գի­տե­լիք­նե­րը և ձեռք բե­րե­լու գործ­նա­կան (պրակտիկ) աշ­խա­տան­քի փորձ, հմտութ­յուն և ա­տե­նա­խո­սութ­յան հա­մար անհ­րա­ժեշտ նյութեր։

   Գի­տա­հե­տա­զո­տա­կան պրակ­տի­կան 4 շա­բաթ տ­ևո­ղութ­յամբ անց է կաց­վում օ­րենս­դիր, գոր­ծա­դիր, դա­տա­կան, ինչ­պես նաև տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման և այլ մար­մին­նե­րում։ Պրակ­տի­կա­յի վայ­րի ընտ­րութ­յու­նը կա­տար­վում է հիմք ըն­դու­նե­լով մա­գիստ­րան­տի ատենախո­սութ­յան հաս­տատ­ված թե­ման։

  Մա­գիստ­րան­տի գի­տա­հե­տա­զո­տա­կան պրակ­տի­կան ան­մի­ջա­կա­նո­րեն կազմակերպվում է ամ­բիո­նում։

   Կազ­մա­կեր­պութ­յու­ններում պրակ­տի­կաները  անց­կաց­նե­լու հա­մար ա­ռանձ­նաց­վում է աշ­խա­տան­քա­յին տեղ և մա­գիստ­րանտն ա­պա­հով­վում է անհ­րա­ժեշտ նյու­թե­րով։ Պրակտիկանտների յու­րա­քանչ­յուր խումբ պրակ­տի­կա­յի վայ­րում պետք է ու­նե­նա ղե­կա­վար, որն ի­րա­կա­նաց­նում է պրակ­տի­կա­յի կազ­մա­կեր­պու­մը, պրակ­տի­կանտ­ներին տա­լիս է կոնկրետ հանձ­նա­րա­րութ­յուն­ներ, ու­ղար­կում հա­մա­պա­տաս­խան բա­ժին­ներ` ուսումնասիրութ­յուն­ներ կա­տա­րե­լու հա­մար։

  2012 թվականի հունիսից սկսած ակադեմիայի՝ բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները հնարավորություն կունենան իրենց կառավարչական պրակտիկան անցկացնել արտասահմանյան՝ մասնավորապես ֆրանսիական, հայտնի կազմակերպություններում, ձեռնարկություններում, ինչպես նաև պետական մարմիններում:

 

ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

  Պրակտիկան ավարտելուց հետո` ըստ հաստատված ժամանակա­ցույցի մագիստրանտն Ակադեմիայի կողմից նշանակված ղեկավարին է ներկայացնում պրակտիկայի վայրի ղեկավարի կողմից տրված բնութագիրը (կնքված), օրագիրը և պրակտիկայի ծրագրի կատարման վերաբերյալ գրավոր հաշվետվություն՝ համակարգչային ձևավորմամբ, պահպանելով հետևյալ կանոնները.

1.  էջը՝ A4 չափի, ունենա լուսանցքներ, ձախից՝ 3,0 սմ, աջից՝ 1,0 սմ, վերևից և ներքևից 2,0 սմ

2. տառատեսակը՝ GHEA Grapalat կամ GHEA Mariam

3. տառաչափը՝ 12

4. միջտողային հեռավորությունը՝  1,5

5. ծավալը՝ ոչ պակաս 20 էջից։

 Պրակտիկայի վերաբերյալ հաշվետվությունը ստուգում և ընդունում է մասնագիտական ամբիոնի վարիչը։

  Պրակտիկայի հաշվետվության պաշտպանությունն իրականացնում է ռեկտորի կողմից նշանակված հանձնաժողովը։

  Պրակ­տի­կա­յի արդ­յունք­նե­րի գնա­հա­տու­մը կա­տար­վում է 5-բա­լա­յին կամ A-F գնահատման հա­մա­կար­գով։ Պրակ­տի­կա­յի ծրա­գի­րը չկա­տա­րած, բա­ցա­սա­կան բնու­թա­գիր կամ պրակ­տի­կա­յի պաշտ­պա­նութ­յան ժա­մա­նակ ան­բա­վա­րար գնա­հա­տա­կան ստա­ցած մագիստ­րան­տը հե­ռաց­վում է Ա­կա­դե­միա­յից։ Բացառիկ դեպքերում, ռեկ­տո­րի թույլտվությամբ մա­գիստ­րան­տը կա­րող է նո­րից ու­ղարկ­վել պրակտիկայի:

Новости

«Нарекаци и наше время»- так называется очередная монография профессора Академии государственного управления РА, доктора политических наук Мариам Маргарян, …