Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Պրակտիկա

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայում նախատեսված է երկու պրակտիկա՝ կառավարչական և գիտահետազոտական:

Կառավարչական պրակ­տի­կան բարձ­րո­րակ մաս­նա­գետ­նե­րի պատ­րաստ­ման և ուսումնական գոր­ծըն­թա­ցի կարևո­րա­գույն փու­լե­րից մեկն է, ո­րը նպա­տակ ու­նի լրաց­նե­լու մա­գիս­տրա­նտնե­րին տրված տե­սա­կան գի­տե­լիք­նե­րը և ձեռք բե­րե­լու գործնական (պրակտիկ) աշ­խա­տան­քի փորձ, հմտութ­յուն։

Կառավարչական պրակ­տի­կան՝ 4 շա­բաթ տ­ևո­ղութ­յամբ, անցկաց­վում է օրենս­դիր, գործադիր, դա­տա­կան, ինչ­պես նաև տեղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման և այլ մար­մին­նե­րում։

Գի­տա­հե­տա­զո­տա­կան պրակ­տի­կան բարձ­րո­րակ մաս­նա­գետ­նե­րի պատ­րաստ­ման և ուսումնական գոր­ծըն­թա­ցի կարևորագույն փու­լե­րից մեկն է, ո­րը նպա­տակ ու­նի լրաց­նե­լու մագիս­տրա­նտնե­րին տրված տե­սա­կան գի­տե­լիք­նե­րը և ձեռք բերե­լու գործ­նա­կան (պրակտիկ) աշխա­տան­քի փորձ, հմտութ­յուն և ա­տե­նա­խո­սութ­յան հա­մար անհ­րա­ժեշտ նյութեր։

Գի­տա­հե­տա­զո­տա­կան պրակ­տի­կան` 4 շա­բաթ  տ­ևո­ղութ­յամբ,  անցկաց­վում է  օ­րենս­դիր, գործադիր, դա­տա­կան, ինչ­պես նաև տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման և այլ մար­մին­նե­րում։ Պրակտի­կա­յի վայ­րի ընտ­րութ­յու­նը կա­տար­վում է` հիմք ըն­դու­նե­լով մագիստ­րան­տի թեզի թե­ման։

Կազ­մա­կեր­պութ­յու­ններում պրակ­տի­կաներն  անց­կաց­նե­լու հա­մար ա­ռանձ­նաց­վում է աշխատան­քա­յին տեղ, և մագիստրանտն ա­պա­հով­վում է անհ­րա­ժեշտ նյու­թե­րով։ Պրակտիկանտների յու­րա­քանչ­յուր խումբ պրակ­տի­կա­յի վայ­րում պետք է ու­նե­նա ղե­կա­վար, որն ի­րա­կա­նաց­նում է պրակ­տի­կա­յի կազ­մա­կեր­պու­մը, պրակ­տի­կանտ­ներին տա­լիս է կոնկրետ հանձ­նա­րա­րութ­յուն­ներ, ու­ղար­կում հա­մա­պա­տաս­խան բա­ժին­ներ` ուսումնասիրութ­յուն­ներ կատա­րե­լու։

Ակադեմիայի՝ բարձր առաջադիմություն ունեցող և օտար լեզվին գերազանց տիրապետող մագիստրանտները հնարավորություն ունեն իրենց պրակտիկան անցկացնել արտերկրում՝ մասնավորապես Ֆրանսիայի և Լիբանանի Հանրապետությունների պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում:

 

 

 

ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Պրակտիկան ավարտելուց հետո, ըստ հաստատված ժամանակա­ցույցի, մագիստրանտն Ակադեմիայի կողմից նշանակված ղեկավարին է ներկայացնում պրակտիկայի վայրի ղեկավարի կողմից տրված բնութագիրը (կնքված), օրագիրը և պրակտիկայի ծրագրի կատարման վերաբերյալ գրավոր հաշվետվություն՝ համակարգչային ձևավորմամբ` պահպանելով հետևյալ կանոնները.

1.  էջը՝ A4 չափի, ունենա լուսանցքներ, ձախից՝ 3,0 սմ, աջից՝ 1,0 սմ, վերևից և ներքևից` 2,0 սմ, 2. տառատեսակը՝ GHEA Grapalat կամ GHEA Mariam, 3. տառաչափը՝ 12, 4. միջտողային հեռավորությունը՝  1,5, 5. ծավալը՝ ոչ պակաս 20 էջից։

Պրակտիկայի վերաբերյալ հաշվետվությունը ստուգում և ընդունում է մասնագիտական ամբիոնի վարիչը։

Պրակտիկայի հաշվետվության պաշտպանությունն իրականացնում է ռեկտորի կողմից նշանակված հանձնաժողովը։

Պրակ­տի­կա­յի արդ­յունք­նե­րի գնա­հա­տու­մը կա­տար­վում է 5-բա­լա­յին կամ A-F գնահատման համա­կար­գով։ Պրակ­տի­կա­յի ծրա­գի­րը չկա­տա­րած, բա­ցա­սա­կան բնու­թա­գիր կամ պրակտիկա­յի պաշտ­պա­նութ­յան ժա­մա­նակ ան­բա­վա­րար գնահատական ստա­ցած մագիստրան­տը հե­ռաց­վում է Ա­կա­դե­միա­յից։ Բացառիկ դեպքերում ռեկ­տո­րի թույլտվությամբ մա­գիստ­րան­տը կա­րող է նո­րից ու­ղարկ­վել պրակտիկայի:

 

 

   

 

 

 

 

 

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…