Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Ողջույնի խոսք

Հասմիկ Նավասարդյան

 Արհկոմիտեի նախագահ,

ՀՀ ՊԿԱ  լրացուցիչ և շարունակական կրթության կենտրոնի գլխավոր մասնագետ

 

Սիրելի գործընկերներ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի արհեստակցական կազմակերպության հարգելի անդամներ

Ուրախ եմ ողջունելու ձեզ Պետական կառավարման ակադեմիայի  արհեստակցական կազմակերպության կայքում: Նախորդ հինգ տարվա ակտիվ և արդյունավետ գործունեության ընթացքում արհկոմիտեն ապացուցել է իր կարևոր դերը Ակադեմիայի աշխատակիցների աշխատանքային և դրա հետ կապված տնտեսական, սոցիալական և այլ շահերն ու իրավունքները պաշտպանելու հարցում, օժանդակել և աջակցել է լուծել բազմաթիվ խնդիրներ։

Վստահ եղեք, որ արհկոմիտեի անդամների ջանքերի շնորհիվ այսուհետ ևս կլուծվեն կազմակերպության առջև դրված խնդիրները և կիրագործվեն  նպատակները։

ՀՀ ՊԿԱ արհկոմիտեն կշարունակի իր լավ ու բարի ավանդույթները։ Համոզված ենք, որ մեր համատեղ աշխատանքը կնպաստի արհկոմիտեի հիմնական արժեքների` միասնության, համերաշխության և արդարության ամրապնդմանը:

Ակնկալում ենք արհեստակցական կազմակերպության բոլոր անդամների ակտիվությունը և աջակցությունը արհկոմիտեի աշխատանքներին։

   

Հարգանքով՝ Հ. Նավասարդյան

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…