Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Govern ծրագիր

ՀՀ պետական կառավարման ակադեմիան Եվրամիության  ՏԵՄՊՈՒՍ Ծրագրի GOVERN Fostering Autonomy and Accountability: Development օf State-օf-the-Art He Management System for Efficient Changes in Line With Bologna Principles”(Աջակցություն բուհական ինքնավարությանը և հաշվետվողականությանը. բարձրագույն կրթության կառավարման ժամանակակից և Բոլոնիայի գործընթացի սկզբունքներին համահունչ համակարգի մշակում` արդյունավետ փոփոխությունների իրականացման նպատակով) ծրագրի կոնսորցիումի անդամ է:

Ծրագիրը հավանության է արժանացել 2013 թվականի դեկտեմբերին: Տևողությունը երեք տարի է:

 

 GOVERN

ԾՐԱԳՐԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐՆ ԵՆ՝

  1. Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա (ԵԳՊԱ) ՝ համակարգող
  2. Ինժեներական, ճարտարապետության, ինֆորմատիկայի, բնական գիտությունների և մաթեմատիկայի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի հավատարմագրման կենտրոն (ASIIN), Գերմանիա
  3. Բաֆ Սպա համալսարան (BSU), Միացյալ Թագավորություն Համաշխարհային համալսարանական ծառայություն-ավստրիական կոմիտե,
  4. (WUS), Ավստրիա
  5. Ուսումնասիրությունների և նախաձեռնությունների եվրոպական կենտրոն (CESIE), Իտալիա
  6. Լյուվենի համալսարանական քոլեջ (KHLeuven), Բելգիա
  7. Կոբլենց-Լանդաու համալսարան (UKOLD), Գերմանիա
  8. Երևանի պետական լեզվաբանական համալսարան (ԵՊԼՀ)
  9. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (ՀՊՏՀ)
  10. Հայաստանի ազգային ագրարային համալսարան (ՀԱԱՀ)
  11. Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտ (ՎՊՄԻ)
  12. Հյուսիսային համալսարան (ՀՀ)
  13. Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան (ԵՃՇՊՀ)
  14. Երևանի պետական բժշկական համալսարան (ԵՊԲՀ)
  15. Գավառի պետական համալսարան (ԳՊՀ)
  16. Կրթության որակ (ԿՈ)
  17. Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամ (ՈԱԱԿ)
  18. Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիա (ՀՈՒԱԱ)
  19. ՀՀ կրթության և գիտության նախարարություն (ՀՀ ԿԳՆ)
  20. ՀՀ պետական կառավարման ակադեմիա (ՀՀ ՊԿԱ)
  21. Հայաստանի ամերիկյան համալսարան (ՀԱՀ)
  22. Հայաստանի գործատուների հանրապետական միություն (ՀԳՀՄ)
 Միջազգային փորձագետ` Հայնս-Ուլրիխ Շմիդտ (Գերմանիա)  

GOVERN Ծրագրի հիմնական արդյունքները կլինեն բուհի կառավարման բարձրագույն և միջին օղակի համար կարողությունների ստեղծումը Բոլոնիայի գործողությունների պլանն իրականացնելուն ունակ լինելու համար, կառավարման համակարգի հարմարեցումը ռազմավարական և կառուցվածքային կառավարման, բյուջեի հավաքագրման, անձնակազմի կառավարման  նոր մոտեցումներին, ուսումնական պլանների ցուցանիշների և չափանիշների և ուսանողների շարժունության  իրականացումը, ուսումնական պլանների և ուսումնական մասի կառավարման արդի մոտեցումները:

 

Փորձագիտական այց ՀՀ ՊԿԱ արտաքին գնահատման նպատակով

 

 

Եվրոպական Միության Տեմպուսի GOVERN («Աջակցություն բուհական ինքնավարությանը և հաշվետվողականությանը. բարձրագույն կրթության կառավարման ժամանակակից և Բոլոնիայի գործընթացի սկզբունքներին համահունչ համակարգի մշակում` արդյունավետ փոփոխությունների իրականացման նպատակով») եռամյա ծրագրի շրջանակում ՀՀ պետական կառավարման ակադեմիան անցնում է արտաքին գնահատում: Այդ կապակցությամբ 2017 թվականի մարտի 28-29-ը փորձագիտական այցով ՀՀ պետական կառավարման ակադեմիայում են Յանա Մորենը (Գերմանիայի բնական գիտությունների, ճարտարագիտության, ինֆորմատիկայի և մաթեմատիկայի որակի ապահովման կենտրոն (ASIIN)), Դանա Ռուջերոն (ԵՄ գործընկեր, Bath Spa համալսարան), Անի Մկրտչյանը (Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն  (ՈԱԱԿ)), ծրագրի շահառու ներկայացուցիչներ Հակոբ Քնաջյանը (Հյուսիսային համալսարան) և Գոհար Հովհաննիսյանը:

Ողջունելով հյուրերին՝  ՀՀ ՊԿ ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը ներկայացրեց Ակադեմիայում առաջին անգամ իրականացված ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծության, ռազմավարական պլանի մշակման գործընթացը, այս ընթացքում արձանագրված հաջողությունները, կարևոր ձեռքբերումները, հստակեցված առաքելություններն ու մարտահրավերները: Համեմատելով Ակադեմիայի անցյալ և ներկա գործունեությունը` Արսեն Լոքյանը կարևորեց Ակադեմիայի ամենակարևոր ձեռքբերումները՝ էլեկտրոնային հարթակի ստեղծումը, հեռավար ուսուցման, նոր և մրցունակ կրթական ծրագրերի ներդրումը, կոռուպցիոն ռիսկերի վերացումը, Ակադեմիայի գիտահետազոտական կենտրոնների ստեղծումը, հանրության մեջ Ակադեմիայի դրական իմիջի ձևավորումը և, իհարկե, մոտիվացված անձնակազմը, գործոններ, որոնք ներկայիս փոփոխվող աշխարհում չեն շրջանցել նաև կրթության ոլորտը:

Հարցուպատասխանի միջոցով GOVERN ծրագրի ստուգիչ այց իրականացնող խմբի անդամներին ՀՀ ՊԿԱ ռեկտորը ներկայացրեց նաև կարիքի գնահատման, վերապատրաստման կարիքի բացահայտման ուղղությամբ կատարված և ընթացիկ միջոցառումները:

Արտաքին գնահատման իրականացման ընթացքում հանդիպումներ են նախատեսված Կառավարման ակադեմիայի GOVERN ծրագրի աշխատանքային խմբի, վարչակազմի, կրթական ծրագրերի ղեկավարների, ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

 

 

 

Աշխատաժողով  GOVERN Ծրագրի շրջանակներում՝ Գրաց քաղաքում

2014 թ. հուլիսի 14-16-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը, արտաքին կապերի գծով պրոռեկտոր Թերեզա Խեչոյանը, տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Գորիուն Ադամյանը մասնակցեցին Եվրամիության Տեմպուս ծրագրի շրջանակներում իրականացվող «Աջակցություն բուհական ինքնավարությանը և հաշվետվողականությանը. բարձրագույն կրթության կառավարման ժամանակակից և Բոլոնիայի գործընթացի սկզբունքներին համահունչ համակարգի մշակում` արդյունավետ փոփոխությունների իրականացման նպատակով» (GOVERN) ծրագրի շրջանակներում Ավստրիայի Գրաց քաղաքում Համաշխարհային համալսարանական ծառայության ավստրիական կոմիտեի (World University Society-WUS) կողմից կոնսորցիումի անդամ հաստատությունների ղեկավար անձնակազմի համար կազմակերպված աշխատաժողովին:

Աշխատաժողովում քննարկվեցին բուհերի կառավարման կազմակերպական կառուցվածքին և զարգացմանը, ռազմավարական պլանավորմանը, կառավարմանն և ինքնավարությանը, ինչպես նաև ֆինանսական կառավարմանն ու վերահսկողությանն առնչվող մի շարք կարևոր հարցեր:

 

GOVERN ծրագրի շրջանակներում քննարկվեցին Բոլոնյան գործընթացի ներդրման ժամանակ ծագող խնդիրները

Հոկտեմբերի 6-8-ը Բելգիայի Լյուվեն քաղաքում Եվրոպական հանձնաժողովի ՏԵՄՊՈՒՍ GOVERN ծրագրի շրջանակներում կազմակերպվել էր հանդիպում և թրեյնինգ ծրագրի գործընկեր հայաստանյան բուհերի ներկայացուցիչների հետ: Թրեյնինգի մասնակիցները բուհերի վարչական աշխատակիցներն էին՝ դեկաններ, ամբիոնի վարիչներ, ինչպես նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության, Որակի ապահովման ազգային կազմակերպության ներկայացուցիչներ, ուսանողներ:

Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ պետական կառավարման ակադեմիայի պատվիրակությունը՝ Ակադեմիայի ուսումնամեթոդական վարչության պետ Լուսինե Զիլֆուղարյանը, Լեզուների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Արմենակ Այվազյանը և Կառավարման հոգեբանության ամբիոնի դոցենտ Լաուրա Պետրոսյանը:

Հանդիպումը նպատակ ուներ ներկայացնելու բարձրագույն և հետբուհական կրթության ոլորտի՝ Բոլոնիայի գործընթացին Հայաստանի ինտեգրման քաղաքականության իրականացմանը նպաստող մի շարք փոփոխություններ, ինչպես նաև քննարկելու այն մարտահրավերները, որոնք Բոլոնյան գործընթացի ներդրման ժամանակ ծառացել են բուհերի առջև մոդուլների, կրթական ծրագրերի կազմման ընթացքում:

Աշխատանքային խմբի քննարկումների ընթացքում վեր հանվեցին մի շարք խնդիրներ, որոնք առկա են հայաստանյան բուհերում: ՀՀ բարձրագույն կրթության եռաստիճան համակարգում ուսումնական պլանները և առարկայական ծրագրերը վերանայելու անհրաժեշտություն կա՝ ելնելով վերջնարդյունքների պահանջներից: Կրեդիտային համակարգի կիրառումը պահանջում է ուսումնառության անհատական ծրագրերի կազմումկրեդիտների կուտակման և ուսման առաջընթացի անընդհատ մոնիտորինգ:

Կրեդիտային համակարգից անբաժան է ուսանողակենտրոն մոտեցումը. այն սովորողին թույլ է տալիս կառուցել կրթական ծրագիր՝ հիմնվելով աշխատանքի իրական ծավալի հաշվարկի վրա։ Կրեդիտային համակարգի պայմաններում, որոշակի մասնագիտական խորհրդատվությունից հետո, ուսանողը պետք է հնարավորություն ունենա ծրագրի շրջանակում ինքնուրույն կառուցելու իր անհատական ուսումնական ծրագիրը՝ մասնակցելով այս կամ այն դասընթացին։

Գործուղման ընթացքում Ակադեմիայի ներկայացուցիչները հանդիպումներ և քննարկումներ ունեցան նաև կրթության ոլորտի կառույցների ներկայացուցիչների հետ: Կարևորվեց կրթության որակի ապահովման, կրթական ծրագրերում փոխադարձ աջակցության անհրաժեշտությունը:

 

Ներակադեմիական վերապատրաստում GOVERN ծրագրի շրջանակներում

2015 թվականի ապրիլի 8-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում Եվրամիության ՏԵՄՊՈՒՍ GOVERN ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ աշխատաժողով ակադեմիայի ամբիոնների վարիչների, ուսումնաօժանդակ կազմի և ստորաբաժանումների ղեկավարների հետ:  Աշխատաժողովի օրակարգում ընդգրկված էին  հետևյալ հարցերը.

1. կրթական ծրագրերի մոդուլավորում,

2. կրթական վերջնարդյունքների վրա հիմնված ուսանողակենտրոն կրթական ծրագրերի ներդրում,

3. կրթական վերջնարդյունքների հիման վրա ստեղծված կրթական ծրագրի օրինակի ներկայացում,

4. սովորողի ինքնուրույն աշխատանքի տրամադրման ժամանակի հաշվառման ներկայացում,

5. սովորողների հաշվառման, նրանց անձնական տվյալների, առաջադիմության արդյունքների և այլ տվյալների ներակադեմիական տեղեկատվական ծրագրի նախագծի ներկայացում:

Ակադեմիայի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վ. Հարմգարդտն  իր զեկույցում արդեն գործող օրինակներով ներկաներին ծանոթացրեց Գերմանիայի առաջնակարգ բուհերի մոդուլային հենքով կազմակերպված դասընթացների և կրեդիտներ կուտակելու փորձը, ներկայացրեց մոդուլային դասընթացի պլանավորման հնարավորությունները և առավելությունները:

Զեկույցով հանդեց եկավ նաև Ակադեմիայի ուսումնամեթոդական վարչության պետ Լ. Զիլֆուղարյանը: Նա նշեց, որ Ակադեմիայում անհրաժեշտություն կա վերանայելու ուսումնական պլանները և առարկայական ծրագրերը: Առարկայական ծրագրերը կազմելիս պետք է հիմնվել տվյալ մասնագիտության և դասավանդվող առարկայի վերջնարդյունքների  պահանջներից: Կրթական վերջնարդյունքները ակնկալվող ցուցանիշներ են, որոնք նկարագրում են, թե ծրագրի ավարտին ինչ պետք է իմանա, հասկանա և/կամ կարողանա կատարել սովորողը:

Աշխատաժողովի ընթացքում կրթական վերջնարդյունքների հիման վրա ստեղծված կրթական ծրագրի օրինակ ներկայացրեց միջազգային կապերի գծով պրոռեկտոր Թ. Խեչոյանը: Նա ներկայացրեց դասընթացի պլանավորման հիմնակետերը՝ դասընթացի նկարագրությունը‚ որը ներառում է դասընթացի նպատակներն ու խնդիրները, կառուցվածքը և տեղը տվյալ կրթական ծրագրի շրջանակներում, դասընթացի ընթացքում նախատեսվող ուսումնական գործողությունների տեսակները, ուսանողի և դասախոսի պատասխանատվությունների չափի սահմանումը, ինչպես նաև դասընթացի գնահատման և ստուգման չափանիշների պարզ‚ հասկանալի և հստակ սահմանումը: Նկարագրվեց նաև դասընթացի ծրագրի կառուցվածքը:

Ուսանողներին մտահոգող ամենակարևոր հարցերից է իմանալ, թե երբ և ինչ է իրենցից պահանջվելու, որքան ինքնուրույն ժամանակ պետք է տրամադրի սովորողը դասախոսի հանձնարարությունը կատարելու համար: Այս հարցերը պարզաբանելու համար Ակադեմիայի օտար լեզուների և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Ա. Այվազյանը օրինակներ ներկայացրեց դասընթացների բաղադրիչների (թեմաների, սեմինարների, միջանկյալ և ավարտական քննությունների, գրավոր նյութերի հանձնման և այլն) ժամանակացույցը, որը պետք է ընդհանուր առմամբ համաձայնեցված լինի բուհում ուսումնական գործընթացի կազմակերպման կարգի հետ։ Դասընթացի առաջադրանքների պլանավորումը պետք է լինի իրատեսական և հնարավորություն ընձեռի ուսանողին պատշաճ կատարել դրանք՝ հիմնվելով ուսանողի աշխատանքի իրական ծավալի հաշվարկի վրա, այն ծավալի, որը նա պետք է կատարի ծրագրով նախանշված կրթական վերջնարդյունքներով:

Աշխատաժողվի վերջում օտար լեզուների և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ Ա. Դավթյանը ներկայացրեց սովորողների հաշվառման, նրանց անձնական տվյալների, առաջադիմության արդյունքների և այլ տեղեկատվական տվյալների ներակադեմիական ծրագրի նախագիծը: Այն կգործի որպես տեղեկատվական ամբողջական համակարգ, որը կներառի Ակադեմիայի սովորողների հետ տարվող բոլոր ստորաբաժանումների փոխկապակցված աշխատանքը:

Այսպիսով, Ակադեմիան նախանշել է ուսումնական բարդ գործընթացում կատարվելիք առաջիկա աշխատանքները, հուսալով, որ բարեփոխումները և նոր մոտեցումները կնպաստեն որակյալ մասնագետներ և գիտակ շրջանավարտներ պատրաստելու գործում:

 

ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ GOVERN ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

2015 թվականի մայիսի 12-ից 14-ը ԵՄ Տեմպուսի GOVERN («Աջակցություն բուհական ինքնավարությանը և հաշվետվողականությանը. բարձրագույն կրթության կառավարման ժամանակակից և Բոլոնիայի գործընթացի սկզբունքներին համահունչ համակարգի մշակում` արդյունավետ փոփոխությունների իրականացման նպատակով») եռամյա ծրագրի շրջանակներում Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվեց աշխատաժողով՝ «Ռազմավարական և կառուցվածքային կառավարում. հիմնարար մոտեցմամբ ժամանակակից համալսարանի կառավարման համակարգային փոփոխությունների (ռազմավարական, ֆինանսական և մարդկային ռեսուրսների կառավարում) հաստատում» (Strategic and Structural Management. To establish the state-of-the-art university management system through overhaul of approaches to system changes: strategic, financial and human resource management) թեմայով, որին մասնակցեցին ԵՄ գործընկերները, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (Հայաստան) և ծրագրի կոնսորցիումի անդամ հայաստանյան տարբեր բուհերի ներկայացուցիչներ:

Համաժողովին մասնակցում էին նաև ՀՀ պետական կառավարման ակադեմիայի արտաքին կապերի գծով պրոռեկտոր Թերեզա Խեչոյանը, ուսումնամեթոդական վարչության պետ Լուսինե Զիլֆուղարյանը, ֆինանսահաշվապահական վարչության պետի տեղակալ Կարինե Սերոբյանը, անձնակազմի կառավարման բաժնի պետ Անահիտ Հովհաննիսյանը և իրավախորհրդատու Գայանե Հովհաննիսյանը:

Աշխատաժողովում քննարկվեցին բուհերի կառավարման կազմակերպական կառուցվածքին և զարգացմանը, ռազմավարական պլանավորմանը, փոփոխությունների կառավարմանը, ինչպես նաև ֆինանսական և անձնակազմի կառավարմանն առնչվող մի շարք հարցեր:

Առաջին օրը ներկայացվեց աշխատաժողովի նպատակը, մասնակիցները քննարկեցին «Գերմանիայի և Ուկրաինայի փորձը ռազմավարական և կառուցվածքային կառավարման համատեքստում» թեման, տեղի ունեցավ Ծրագրի կառավարման խորհրդի 2-րդ հանդիպումը` կառավարման թիմի մասնակցությամբ:

Աշխատաժողովի 2-րդ օրվա քննարկման թեմաներն էին՝ ««U» տեսության շրջանակը կազմակերպական փոփոխությունների համատեքստում. փոփոխությունների յոթ փուլերի մոդելը» և «Ռազմավարական փոփոխությունների կառավարումը համալսարաններում»:

Աշխատաժողովի 3-րդ օրը ներկայացվեց «APPEAR» ավստրիական ծրագիրը, քննարկվեցին «Ուսանողակենտրոն մոտեցում», «Համալսարանների կառավարման համակարգեր և ռազմավարություն», «ECTS-ի տեղն ու դերը ծրագրերի կառուցվածքում» և այլ հարցեր:

Հանդիպման ընթացքում մեկ անգամ ևս շեշտվեց, որ GOVERN ծրագրի հիմնական արդյունքները կլինեն բուհի կառավարման բարձրագույն և միջին օղակի համար կարողությունների ստեղծումը Բոլոնիայի գործողությունների պլանն իրականացնելուն ունակ լինելու համար, կառավարման համակարգի հարմարեցումը ռազմավարական և կառուցվածքային կառավարման, բյուջեի հավաքագրման, անձնակազմի կառավարման նոր մոտեցումներին, ուսումնական պլանների ցուցանիշների և չափանիշների և ուսանողների շարժունության իրականացումը, ուսումնական պլանների և ուսումնական մասի կառավարման արդի մոտեցումները:

 

Աշխատաժողով GOVERN ծրագրի շրջանակներում. ֆինանսական և մարդկային ռեսուրսների կառավարումը foto Govern_June

2015 թվականի հունիսի 9-ից 11-ը ԵՄ Տեմպուսի GOVERN («Աջակցություն բուհական ինքնավարությանը և հաշվետվողականությանը. բարձրագույն կրթության կառավարման ժամանակակից և Բոլոնիայի գործընթացի սկզբունքներին համահունչ համակարգի մշակում` արդյունավետ փոփոխությունների իրականացման նպատակով») եռամյա ծրագրի շրջանակներում Հայաստանի ամերիկյան համալսարանում անցկացվեց աշխատաժողով՝ «Ֆինանսական և մարդկային ռեսուրսների կառավարումը» թեմայով, որին մասնակցեցին Բաֆ Սպա Համալսարանի (BSU, Միացյալ Թագավորություն), Ուսումնասիրությունների և նախաձեռնությունների եվրոպական կենտրոնի (CESIE, Իտալիա), Ավստրիայի համաշխարհային համալսարանական ծառայություն - Ավստրիական կոմիտեի (WUS, Ավստրիա), Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (Հայաստան) և կոնսորցիումի անդամ հայաստանյան բուհերի ներկայացուցիչներ:

Աշխատաժողովին մասնակցում էին նաև ՀՀ պետական կառավարման ակադեմիայի արտաքին կապերի գծով պրոռեկտոր Թերեզա Խեչոյանը, ուսումնամեթոդական վարչության պետ Լուսինե Զիլֆուղարյանը, ֆինանսահաշվապահական վարչության պետի տեղակալ Կարինե Սերոբյանը, անձնակազմի կառավարման բաժնի պետ Անահիտ Հովհաննիսյանը և իրավախորհրդատու Գայանե Հովհաննիսյանը:

GOVERN ծրագրի նպատակը հայաստանյան բուհերի կառավարման համակարգի բարեփոխումն է՝ Բոլոնյան սկզբունքներն արդյունավետ իրականացնելով, որն էլ իր հերթին կընդլայնի բուհերի ինքնավարությունը և հաշվետվողականությունը:

 GOVERN եռամյա ծրագրի խնդիրների շարքում են բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարության և հաշվետվողականության ընդլայնումը. այն է`

  1. զարգացնել վարչական կազմի կարողությունները` համակարգային փոփոխություններն արդյունավետ կերպով ղեկավարելու գործընթացում,
  2. վերանայել կարգավորող (բուհերի մակարդակով) կառուցակարգերը` ելնելով Բոլոնյան չափանիշներից,
  3. համալսարանի կառավարման համակարգի սահմանում` ելնելով համակարգային փոփոխության մոտեցումներից` ռազմավարական, ֆինանսական և մարդկային ռեսուրսների կառավարման տեսանկյուններից,
  4. ուսանողակենտրոն կրթական համակարգի աշխատանքային մոտեցումների ներկայացում, կրեդիտների փոխանցման եվրոպական համակարգի և ակադեմիական ծրագրերի ղեկավարում` որակի ապահովման և ուսանողների շարժունության խթանման նպատակով:

Աշխատաժողովում քննարկվեցին բյուջեի պլանավորման, բարձրագույն ուսումնական հաստատությունների ստորաբաժանումների գործառույթները, աշխատանքի նկարագրերը, անձնակազմի վերապատրաստման, ինչպես նաև արդյունքների վրա հիմնված բյուջետավորման վերաբերյալ մի շարք հարցեր:

Առաջին օրը ներկայացվեց աշխատաժողովի նպատակը, մասնակիցները քննարկեցին «Ֆինանսական կառավարում», «Զարգացման  հիմնական  ցուցանիշները», «Ինչպես կարելի է չափել և պահպանել բարեփոխումները» թեմաները:

Աշխատաժողովի երկրորդ օրվա քննարկման թեմաներն էին՝ «Համալսարանի կառավարման համակարգը», «Մարդկային ռեսուրսների կառավարումը», «Գործնական աշխատանք. ֆինանսական և մարդկային ռեսուրսների ստորաբաժանումների պարտականությունները» և «Մարդկային ռեսուրսների կառավարում. հիմնական ցուցանիշները» թեմաները:

«Tempus PEOPLE ծրագիրը» ներկայացվեց աշխատաժողովի 3-րդ օրը: Քննարկվեցին «Մարդկային ռեսուրսների հավաքագրման գործընթացները և ընթացակարգերը», «Կոմպետենցիաների վրա հիմնված հավաքագրում և հարցազրույցներ» և այլ թեմաներ:

Աշխատաժողովն անցկացվեց դասախոսությունների, գործնական խաղերի, ուղեղային գրոհների, իրավիճակների վերլուծությունների, քննարկումների, հանձնարարականների, ինքնագնահատման մոդելների կիրառմամբ:

 

ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԱՅՑ  GOVERN  ԾՐԱԳՐԻ  ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

10285464_749263201849305_1896457019738524392_o 11708032_749263331849292_5446199837358240273_o

IMG_4550 IMG_2968

2015 թվականի հունիսի 28-ից հուլիսի 8-ը Եվրոպական Միության Տեմպուսի GOVERN («Աջակցություն բուհական ինքնավարությանը և հաշվետվողականությանը. բարձրագույն կրթության կառավարման ժամանակակից և Բոլոնիայի գործընթացի սկզբունքներին համահունչ համակարգի մշակում` արդյունավետ փոփոխությունների իրականացման նպատակով») եռամյա ծրագրի շրջանակներում իրականացվեց ուսուցողական այց երեք հայտնի համալսարաններ՝ Բաֆ Սպա համալսարան (BSU, Միացյալ Թագավորություն), Լյուվեն-Լիմբուրգ համալսարանական քոլեջ  (UC Leuven Limburg, Լյուվեն, Բելգիա) և Կոբլենց-Լանդաու համալսարան (UKOLD, Գերմանիա):

Ուսուցողական այցին մասնակցեցին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի արտաքին կապերի գծով պրոռեկտոր Թերեզա Խեչոյանը և իրավախորհրդատու Գայանե Հովհաննիսյանը:

Այցի նպատակը վերը նշված բուհերում առկա ռազմավարական, վարչական և ֆինանսական կառավարման համակարգերի, համապատասխան ստորաբաժանումների իրականացրած գործառույթների ուսումնասիրությունն էր:

GOVERN ծրագրի նպատակը հայաստանյան բուհերի կառավարման համակարգի բարեփոխումն է՝ Բոլոնյան սկզբունքներն արդյունավետ իրականացնելով, որն էլ իր հերթին կընդլայնի բուհերի ինքնավարությունը և հաշվետվողականությունը:

Ծրագրի շրջանակներում եվրոպական մի շարք առաջատար բուհերի և ASIIN հավատարմագրման գործակալության (Գերմանիա) հետ համագործակցության շնորհիվ արդիականացվում են կառավարման մոտեցումները: Ծրագրի նպատակը բուհերի կառավարման երեք մակարդակներում (կառավարման մարմիններ և վարչական կազմ, դեկաններ և ամբիոնների վարիչներ, ուսումնական վարչություն) փոփոխություններ իրականացնելն է:

 Բաֆ Սպա համալսարանում (BSU, Միացյալ Թագավորություն) ուսուցողական այցի մասնակիցներին ներկայացվեց համալսարանի կառավարման համակարգը: Անդրադարձ եղավ բուհի գործունեության արդյունավետության, համալսարանի առաջնորդության և մարդկային ռեսուրսների ճիշտ կառավարման կարևորությանը:

Աշխատաժողովներն անցկացվեցին դասախոսությունների, գործնական խաղերի, ուղեղային գրոհների, իրավիճակների վերլուծությունների, քննարկումների, հանձնարարականների, ինքնագնահատման մոդելների կիրառմամբ:

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի պատվիրակությունը հնարավորություն ունեցավ նաև ծանոթանալու Բաֆ Սպա համալսարանի գրադարանի գործունեությանը:

Բելգիայի Լյուվեն-Լիմբուրգ համալսարանական քոլեջում քննարկվեցին մասնագիտական զարգացման, բուհերում առկա տեղեկատվության բազմակողմանի վերլուծության, ինչպես նաև գործունեության արդյունավետության առանցքային ցուցիչների (KPIs) վերաբերյալ հարցեր: Ուսուցողական այցի շրջանակներում կազմակերպվեց այցելություն «AGORA» ուսուցման կենտրոն:

Կոբլենց-Լանդաու համալսարանում ներկայացվեց համալսարանի մոտեցումը բարձրագույն կրթության ոլորտում մարդկային ռեսուրսների կառավարման խնդիրներին: Նույն համալսարանի պրոֆեսոր Թոմաս Բուրքհարդը ներկայացրեց բարձրագույն կրթության ոլորտում ֆինանսական կառավարման սկզբունքները, իրավական կարգավորումներն ու կառուցակարգերը` անդրադառնալով Գերմանիայի բուհերում գործող ֆինանսական կառավարման համակարգին: Ուսուցողական այցի մասնակիցներն ակտիվ մասնակցեցին անձնակազմի հավաքագրմանը նվիրված իրավիճակային խնդրի լուծմանը` առաջարկելով համապատասխան գնահատման ցուցիչներ (վարող` Սերգեյ Չերնիշենկո): Մոսկվայի Կառավարման պետական համալսարանի պրոֆեսոր Միտրոֆանովան ներկայացրեց եվրոպական բուհերի կադրային քաղաքականությունը և խնդիրները, բուհերում կառավարման զարգացման միտումները, անձնակազմի կառավարման խնդիրների լուծման եղանակները և այլն:

Ուսուցողական այցի շրջանակներում կազմակերպվեց այցելություն Կոբլենց - Լանդաու համալսարանի վարչական մասնաշենք, որտեղ տեղի ունեցավ հանդիպում անձնակազմի կառավարման ստորաբաժանման աշխատակիցների հետ:

Ուսուցողական այցը եզրափակվեց ձեռք բերված արդյունքների ամփոփմամբ: Նախանշվեցին հետագա գործողությունները և դրանց իրականացման փուլերն ու ժամկետները:

Այսպիսով, ակնկալվում է, որ GOVERN ծրագրի հիմնական արդյունքները կլինեն բուհի կառավարման մարմինների համար այնպիսի կարողությունների ստեղծումը, որոնք թույլ կտան իրականացնել Բոլոնիայի գործընթացները, ինչպես նաև կառավարման համակարգի հարմարեցումը ռազմավարական և կառուցվածքային կառավարման, բյուջեի հավաքագրման, անձնակազմի կառավարման  նոր մոտեցումներին, ուսումնական պլանների ցուցանիշների ու չափանիշների և ուսանողների շարժունության  իրականացումը, ուսումնական պլանների և ուսումնական մասի կառավարման արդի մոտեցումները:

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մասնակցությունը Ծրագրին հատկապես կարևորվում է, քանի որ Ակադեմիան այս պահին ձեռնամուխ է եղել հիմնարար բարեփոխումների իրականացմանը:

Չափազանց կարևոր է Ակադեմիայի մասնակցությունը Ծրագրին նաև փորձի փոխանակման, կրթությանն առնչվող հարցերի առնչությամբ միջազգային արդի մոտեցումների, լուծումների իմացության և միջազգային գործընթացներում անմիջական մասնակցության տեսանկյունից:

 

Աշխատաժողով GOVERN ծրագրի շրջանակներում` նվիրված բուհերի ինքնավերլուծությանն ու արտաքին գնահատմանը

GOVERN (Աջակցություն բուհական ինքնավարությանը և հաշվետվողականությանը. բարձրագույն կրթության կառավարման ժամանակակից և Բոլոնիայի գործընթացի սկզբունքներին համահունչ համակարգի մշակում` արդյունավետ փոփոխությունների իրականացման նպատակով) ծրագրի շրջանակներում 2015 թ. նոյեմբերի 9-12-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի ունեցավ աշխատաժողով` նվիրված բուհերի ինքնավերլուծությանը և արտաքին գնահատման նախապատրաստական աշխատանքներին:

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավախորհրդատու Գայանե Հովհաննիսյանը և ինֆորմացիոն տեխնոլոգիաների և լեզուների ամբիոնի դոցենտ Լուսինե Գրիգորյանը մասնակցեցին աշխատաժողովի աշխատանքներին:

Աշխատաժողովի ընթացքում քննարկվեցին բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրմանն առնչվող հարցեր, ներկայացվեցին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) և Գերմանիայի բնական գիտությունների, ճարտարագիտության, ինֆորմատիկայի և մաթեմատիկայի որակի ապահովման կենտրոնի (ASIIN) մոտեցումները ինստիտուցիոնալ հավատարմագրման հարցում, ինչպես նաև կատարվեց   ՈԱԱԿ-ի և ASIIN-ի ինստիտուցիոնալ հավատարմագրման  չափորոշիչների համեմատություն, անդրադարձան ASIIN-ի կողմից արտաքին գնահատման համար կոնսորցիումի անդամ բուհերում կատարվելիք աշխատանքներին:

 

GOVERN ծրագրի մշտադիտարկում

IMG_5766 IMG_5772

2016 թվականի փետրվարի 29-ին Հայաստանում Էրազմուս+ ծրագրի համակարգող տիկին Լանա Կարլովայի  և ծրագրի պատասխանատու Անի Թորոսյանի կողմից  ՀՀ պետական կառավարման ակադեմիայում տեղի ունեցավ GOVERN «Աջակցություն բուհական ինքնավարությանը և հաշվետվողականությանը. բարձրագույն կրթության կառավարման ժամանակակից և Բոլոնիայի գործընթացի սկզբունքներին համահունչ համակարգի մշակում` արդյունավետ փոփոխությունների իրականացման նպատակով»  ծրագրի մշտադիտարկում, որի շրջանակներում հանդիպումներ տեղի ունեցան Ակադեմիայի ռեկտոր Ա. Լոքյանի և ծրագրի աշխատանքներին մասնակցած ՀՀ ՊԿԱ աշխատակիցների հետ: Ներկայացվեցին ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները, եվրոպական մի շարք բուհեր կատարած այցերի ընթացքում ձեռք բերված գիտելիքները, փորձն ու դրանց կիրառման արդյունքները, ինչպես նաև ներբուհական վերապատրաստման ընթացքում ներկայացված ելույթները, քննարկված հարցերը:

 

 

ՀՀ պետական կառավարման ակադեմիայում կներդրվի ուսուցման գործընթացի կառավարման ավտոմատացված համակարգ

Հունվարի 27-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի առաջատար մասնագետ Մարիամ Մովսիսյանը ՀՀ պետական կառավարման ակադեմիայի վարչակազմին ներկայացրեց «Ուսուցման գործընթացի կառավարման ավտոմատացված համակարգը», որը GOVERN ծրագրի շրջանակում կներդրվի ՀՀ պետական կառավարման ակադեմիայում: Համակարգը ներառում է ուսումնական գործընթացի կառավարման հիմնական ուղղությունները:

Կրթական բոլոր հնարավոր ոլորտներում ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը հնարավորություն կտա արդիականացնելու կրթական գործընթացները և այն համապատասխանեցնելու ժամանակակից պահանջներին:

Համակարգի ներդրման նպատակը ՀՀ բուհերի ուսուցման գործընթացի կառավարման ավտոմատացման միջոցով բուհական գործառույթներն առավել արդյունավետ ու թափանցիկ դարձնելն է:

 

GOVERN  ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…