Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Ասպիրանտուրա

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայում հետբուհական ուսուցումը կազմակերպվում է ասպիրանտուրայի և հայցորդության ձևերով հետևյալ մասնագիտություններով՝

Դասիչ

Մասնագիտություն

 
 
ԺԲ.00.02 Հանրային իրավունք    
Ը.00.02 Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում  
ԺԹ.00.01 Ընդհանուր հոգեբանություն, հոգեբանության տեսություն և պատմություն, անձի հոգեբանություն  
ԻԳ .00.02 Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ  
     

 

 

 

 

 

 

 

ՀՀ պետական կառավարման ակադեմիայում ասպիրանտուրայի ընդունելությունը մրցութային է և իրականացվում է ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա: ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ունեն մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում: Ասպիրանտուրայում ուսուցումն իրականացվում է առկա և հեռակա ձևերով, վճարովի և անվճար հիմունքներով: Առկա և հեռակա ուսուցմամբ վճարովի հիմունքներով ասպիրանտուրայում ուսման տարեկան վարձը 500000 (հինգ հարյուր հազար) դրամ է: Առկա ուսուցմամբ և անվճար հիմունքներով ասպիրանտուրա ընդունվածներին տրվում է սահմանված չափի պետական կրթաթոշակ` սկսած ընդունման օրվանից:

Ակադեմիային կից հայցորդների ձևակերպումը մրցութային չէ: ՀՀ պետական կառավարման ակադեմիային կից որպես հայցորդ կարող են ձևակերպվել ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների և ՀՀ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների հավատարմագրված մասնագիտությունների շրջանավարտները, ովքեր ունեն դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորում, զբաղվում են ակտիվ գիտական գործունեությամբ, ունեն որոշակի գիտական արդյունքներ: Հայցորդությունն Ակադեմիայում իրականացվում է վճարովի հիմունքներով: Հայցորդության տարեկան վճարը 500000 ( հինգ հարյուր հազար) դրամ է:

Դոկտորանտները, ասպիրանտները և հայցորդները Ակադեմիայում անվճար օգտվում են ուսուցման տեխնիկական միջոցներից, համակարգչային տեխնիկայից և գրադարանից: